Լրահոս

2025-07-08
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ»
    Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել:
    10:46
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել. «Հրապարակ»
    Նա շուրջ 2 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարվել է պաշտոնավարել որպես տնօրենի ԺՊ՝ նախընտրելով փոխտնօրենի պաշտոնը: Հետո նախարարը ԺՊ էր նշանակել կենտրոնի բաժնի վարիչներից մեկին՝ Մհեր Ուստյանին: Սակայն այդ նշանակումից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Մհեր Ուստյանին եւ Արմեն Հակոբյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ կոռուպցիոն բնույթի քրգործի շրջանակներում:
    10:40
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո
    «Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության Արթուր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորման որոշումն էլ կա. «Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։ Ցտեսություն։ Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»։ Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Արթուր Սարգսյանին։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Եթե ճիշտ եմ հասկանում, հրաժարավում եք հարցերին պատասխանելուց։ Հասկանալի որոշում է»։ Այնուհետև ԱԺ-ում իրավիճաը լարվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։
    10:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Բամբակաշատ գյուղում
    Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ հուլիսի 8-ին, ժամը 01:40-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:
    10:30
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհայտ անձիք մտել են ԱԺ նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա․ Քրիստինե Վարդանյան
    «Անհայտ անձիք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա»,– հայտարարել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    10:26
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ․ փաստաբան
    Իմ համոզմունքը շարունակում է մնալ այն, որ դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ եւ այն դարձնել քննության առարկա: Սա առավել վտանգավոր է դառնում նաեւ այն պատճառով, որ դատավորը ստիպված է լինում թեկուզ ԲԴԽ-ում «զեկուցել» եւ արդարանալ իր կողմից դեռեւս չավարտված գործով կատարված դատավարական գործողությունների առնչությամբ:
    10:18
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու. «Հրապարակ»
    Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։
    10:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջեւ է կանգնել. «Ժողովուրդ»
    Վերջերս ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցած ամբիոնների գործունեության դադարեցման կամ միավորման արդյունքում մի շարք անձինք դուրս են մնացել մրցույթներից։ Եվ ահա, ամբիոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողներից մեկը՝ ի.գ.թ., դոցենտ Գայանե Մարուքյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոններին նշանակելու նպատակով հարցազրույցի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եւ որպես դրա հետեւանք՝ Հռիփսիմե Խաչատրյանի նշանակումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր ՊՈԱԿ-ի ոստիկանական ստորաբաժանման բազային եւ սպայական կրթության դեպարտամենտի պետի պաշտոնում»։
    10:11
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։
    10:07
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներ են սկսել. ՔՊ-ում մտահոգ են. «Հրապարակ»
    ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից, ուրբաթ օրվա երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կմասնակցեր առաջին ակցիային: Եվ հասկանում են, որ Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի եւ եթե բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում, ապա իրենց բանը բուրդ է, չեն կարողանալու ստերով ու քարոզչությամբ կանգնեցնել նրա ընթացքը։
    10:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ
    Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են։
    09:55
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գլխավոր դատախազը նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում է․ «Հրապարակ»
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։
    09:50
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»
    2022 թվականին փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։
    09:39
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում չեն ցանկացել «կողմ» քվեարկել դատախազի միջնորդությանը Արծվիկ Մինասյանի վերաբերյալ․ «Ժողովուրդ»
    Մենք տեղեկացանք, որ երբ ՔՊ-ականները դռնփակ ձեւաչափով քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության հարցը, ՔՊ-ական պատգամավորները միակարծիք չեն եղել:
    09:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
    Տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և մեր ունեցած վերլուծական տվյալները փաստում են, որ 2025 թվականի հունիսի ընթացքում Սյունիքի մարզի Խոզնավարի ուղղությամբ շարունակվել է կրակոցների կայուն և կանխամտածված ինտենսիվություն։ Մասնավորապես, հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր խախտել են հրադադարի ռեժիմը՝ «ՊԿ» տեսակի գնդացիրներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջինում արձանագրվել է օրական 20-30 փամփուշտի սպառում։
    09:32
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց․ «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել էր, որ մեղադրյալ Գոռ Թադեւոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել «ճանապարհին կորած» 11 հազար 200 դոլարը։
    09:27
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են
    Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է:
    09:10
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն․ «Հրապարակ»
    Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։ «Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է: Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաների հաջորդ թիրախը նա է լինելու»:
    09:05
    08.07.25
    Ավելին
2025-07-07