Լրահոս
2025-06-29
-
ՔաղաքականՀարգելի Մակրոն, Ձեր «աջակցությունը» Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում․ Իշխան ՍաղաթելյանՎերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։Ավելին19:1629.06.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը մեկնում է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Ավելին19:0029.06.25 -
ՀասարակականԶոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Ա․ Մ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:3029.06.25 -
ՀասարակականՓրկարարները Սեբաստիայի փողոցում հրդեհված շենքից տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել էՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 29-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:Ավելին18:0029.06.25 -
Արտաքին քաղաքականությունԶգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա. ֆրանսիական հեղինակավոր պարբերականի անդրադարձըՍա տեղի է ունենում Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև շաբաթներ շարունակ լարվածությանը զուգահեռ, երբ եկեղեցին քննադատում է Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական մերձեցման համար»,- գրում է պարբերականը։Ավելին17:3929.06.25 -
ՀայաստանԻնչո՞ւ Միքայել Սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան․ Արա Զոհրաբյանը պարզաբանում էՄիքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանումներ է տարածել Սրբազան Հոր ձերբակալության ու հայտարարության վերաբերյալ։ «Նախ, համառոտ կներկայացնեմ՝ ինչ է տեղի ունեցել: 2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ: Քրեական վարույթը նախաձեռնել են 2025թ. հունիսի 17-ին, սակայն ընտրել են հունիսի 27-ը Միքայել սրբազանին ձերբակալելու համար: Առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից ավել քահանա է մասնակցում ժողովին և սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգևոր հորը կամ եղբորը ձերբակալեք: Առաջարկվել է ժողովից հետո Միքայել սրբազանը կամովին կներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել, և ասել են, որ պետք է հիմա կատարեն քննիչի որոշումը: Երբ լուրը Միքայել սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրույթը: Ներկա քահանաները դա համարեցին Եկեղեցու և հոգևոր դասի դեմ ուղղված քայլ: Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները և ոստիկանները: Ընթացքում նաև քաղաքացիներ էին ներս մտնում: Իմ կարծիքով՝ իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից: ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչից ելնելով՝ նրանք նահանջեցին: Ի դեպ, չեմ կարող չնշել, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը: Այդ ընթացքում Միքայել սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նստել մեքենան և գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել: Հետագայում, երբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել սրբազանն իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացավ քննչական կոմիտե: Հիմա անդրադառնամ տեսակետներին. Տեսակետ 1. Ինչու Միքայել սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան. Նախ, ձերբակալվելը չի կարող համարվել հանձնվել: Որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել սրբազանի որոշման վրա: Սրբազանը ասում էր՝ ես չեմ վախենում և թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայել սրբազանի հոգևոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթե Միքայել սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առաջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանեն որպես քննությունից խուսափում: Այսպես ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար՝ մենք կպաշտպանեինք: Ցերեկը չստացվեր, գիշերը կգային: Գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին: Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, և պատրաստ էր ուժ կիրառելով և սրբազանին նվաստացնելով ձերբակալել: Դա չստացվեց միայն հոգևորականների և եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ: Ի դեպ, նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացված էր: Այնպես որ՝ նա էլ չի ազդել սրբազանի վրա: Տեսակետ 2. Ինչու Միքայել սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի թեկնածուի հետ կապված հարցով Քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել սրբազանը լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն: Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով՝ կարող են նման առաջարկներ լինել և տարածվել, սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից: Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ: Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունը, ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ, տեսեք, եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել: Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել: Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը և զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում՝ փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ: Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են: Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել: Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ: Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Մենք՝ 5 պաշտպաններս, համակարծիք ենք եղել սրբազանի հետ»,- հայտարարել է Զոհրաբյանը։Ավելին17:3029.06.25 -
ՀասարակականՄեկ գիշերում հինգ մեքենա են թալանել Սարյան 4 շենքի բակում. տեսախցիկները ֆիքսել են գողության հեղինակինՄեկ գիշերում հինգ մեքենա են թալանել Սարյան 4 շենքի բակում. տեսախցիկները ֆիքսել են գողության հեղինակինԱվելին17:0029.06.25 -
ՀայաստանՄիքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է․ հայտարարությունԱրքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության դասական դեպք է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ասվում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Ավելին16:3029.06.25 -
ՀասարակականՀրդեհ` վագոն-տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: Այրվել են երկու վագոն-տնակ (մոտ 8 և 21 քմ) և ջերմահարվել՝ հարակից վագոն-տնակից մոտ 2 քմ հատված։Ավելին16:0029.06.25 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերՀայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։Ավելին15:3029.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:0029.06.25 -
ՀասարակականԳազ չի լինելուԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին14:3029.06.25 -
ՏարածաշրջանԱլեքսեյ Օվերչուկի այցն Ադրբեջան չեղարկվել էՆշենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ -ն Եկատերինբուրգում խուզարկություններ է անցկացրել ադրբեջանցիների շրջանում, գործողության ժամանակ երկու ադրբեջանցի է մահացել, մեկ տասնյակից ավելին էլ՝ ձերբակալվել։Ավելին14:0029.06.25 -
ՀասարակականԿոտայքում ոչ սթափ անչափահասը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի - Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին13:3029.06.25 -
ՔաղաքականԿարևորում ենք ՀՀ-ԵՄ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում․ Կալասը՝ Խաչատուրյանին (տեսանյութ)Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ավելին13:1729.06.25 -
ՀասարակականԵրեխային ստիպում են սեռական գործողություն անել տեսախցիկի առաջ. սարսափելի ծուղակներ՝ համացանցումԵրեխային ստիպում են սեռական գործողություն անել տեսախցիկի առաջ. սարսափելի ծուղակներ՝ համացանցումԱվելին13:0029.06.25 -
ՀայաստանՎերադարձել ենք 1937 թ., նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վшխճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնшպետներինը․ Բագրատ Սրբազանի նամակըԻնձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։Ավելին12:4129.06.25 -
ՀայաստանԶորակցական հավաք Բրբանքի հայկական եկեղեցու բակում՝ ի աջակցություն կալանավորված հոգևորականների և Սամվել Կարապետյանի«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։ Պահն օրհասական է։ Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։Ավելին12:3029.06.25 -
ՀասարակականՓեսա ու աներ վիճել են, անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվելԵրեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։ Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։ Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։ Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։Ավելին12:0029.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3029.06.25