-
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26
Ինչո՞ւ Միքայել Սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան․ Արա Զոհրաբյանը պարզաբանում է
Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանումներ է տարածել Սրբազան Հոր ձերբակալության ու հայտարարության վերաբերյալ։
«Նախ, համառոտ կներկայացնեմ՝ ինչ է տեղի ունեցել: 2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ:
Քրեական վարույթը նախաձեռնել են 2025թ. հունիսի 17-ին, սակայն ընտրել են հունիսի 27-ը Միքայել սրբազանին ձերբակալելու համար:
Առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից ավել քահանա է մասնակցում ժողովին և սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգևոր հորը կամ եղբորը ձերբակալեք: Առաջարկվել է ժողովից հետո Միքայել սրբազանը կամովին կներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել, և ասել են, որ պետք է հիմա կատարեն քննիչի որոշումը:
Երբ լուրը Միքայել սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրույթը: Ներկա քահանաները դա համարեցին Եկեղեցու և հոգևոր դասի դեմ ուղղված քայլ:
Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները և ոստիկանները: Ընթացքում նաև քաղաքացիներ էին ներս մտնում:
Իմ կարծիքով՝ իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից:
ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչից ելնելով՝ նրանք նահանջեցին: Ի դեպ, չեմ կարող չնշել, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը:
Այդ ընթացքում Միքայել սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նստել մեքենան և գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել:
Հետագայում, երբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել սրբազանն իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացավ քննչական կոմիտե:
Հիմա անդրադառնամ տեսակետներին.
Տեսակետ 1. Ինչու Միքայել սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան.
Նախ, ձերբակալվելը չի կարող համարվել հանձնվել: Որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել սրբազանի որոշման վրա: Սրբազանը ասում էր՝ ես չեմ վախենում և թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայել սրբազանի հոգևոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթե Միքայել սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առաջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանեն որպես քննությունից խուսափում:
Այսպես ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար՝ մենք կպաշտպանեինք: Ցերեկը չստացվեր, գիշերը կգային: Գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին:
Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, և պատրաստ էր ուժ կիրառելով և սրբազանին նվաստացնելով ձերբակալել: Դա չստացվեց միայն հոգևորականների և եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ:
Ի դեպ, նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացված էր: Այնպես որ՝ նա էլ չի ազդել սրբազանի վրա:
Տեսակետ 2. Ինչու Միքայել սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի թեկնածուի հետ կապված հարցով
Քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել սրբազանը լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն:
Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով՝ կարող են նման առաջարկներ լինել և տարածվել, սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից:
Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել:
Եվ այս գործընթացին զուգահեռ՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ:
Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն:
Իշխանությունը, ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ, տեսեք, եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել:
Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել:
Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը և զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում՝ փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ:
Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են:
Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել: Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ: Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Մենք՝ 5 պաշտպաններս, համակարծիք ենք եղել սրբազանի հետ»,- հայտարարել է Զոհրաբյանը։
-
19:16
23.07.26
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
Կարդալ ավելին
-
14:07
23.07.26
Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է Վեհափառի պաշտոնանկությանը աջակցել. հայտարարություն
Կարդալ ավելին
-
20:10
21.07.26
Հաղթանակի ճանապարհը տրվում է զրկանքներով և տառապանքով․ Բագրատ Սրբազան
Կարդալ ավելին
-
14:24
20.07.26
Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից
Կարդալ ավելին