Լրահոս

2025-06-23
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ-ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
    Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
    12:18
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կմեկնի Չինաստան
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը կմեկնի Չինաստան. հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
    12:04
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ
    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ:
    11:56
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան
    Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
    11:38
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերջին տարիներ շարունակ անտեսվել են ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը. պատգամավոր
    Օրեր առաջ Շիրակի մարզում տեղացած ուժգին կարկուտը ոչնչացրել է հարյուրավոր հեկտար հողատարածքներ։ Բերք, որ ամիսներով մշակվել է մեր գյուղացու քրտնաջան աշխատանքով , այսօր չկա։ Մարդիկ կանգնած են լուրջ սոցիալ-տնտեսական խնդրի առաջ։
    11:19
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում. կա տուժած
    Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 
    11:03
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
    Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:51
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են. Թրամփ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Truth Social-ում հայտնել է, որ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները ամենամեծ վնասն են կրել ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում։
    10:21
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ
    Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
    10:02
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Բերքանուշ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 59/6, 59/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    23.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, քաղաքացիների իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    23.06.25
    Ավելին
2025-06-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Nissan Elgrand»-ին՝ այն սեղմելով ժայռին. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրանական բեռնատարը մխրճվել է «Nissan Elgrand»-ի մեջ՝ ճզմելով ժայռաբեկորներին։
    23:58
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թեհրանում չեն պատրաստվում դադարեցնել պատասխան ցավոտ հարվածները Իսրայելին. Վարդան Ոսկանյան
    «Իրանում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ի գիշերային հարձակումը, անուղղակիորեն ցույց է տալիս, որ Իսրայելի գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, եթե դրանց ստիպված է ուղղակիորեն խառնվել Վաշինգտոնը։
    23:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա
    Նախարարը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
    23:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնի ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ դի
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 9-ին Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների թիվ 6-րդ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարա Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    22:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք մեր ձևով արդարություն կպահանջենք. Սամվել Կարապետյանի որդու կոչը
    Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ։ — Իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։ «Ես բարերարի հպարտ զավակ եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, որը մի քանի օր առաջ բանտարկվեց ներկայիս ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող խոսքերի համար։ Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս։ Միլիոնավոր հայեր՝ Ռուսաստանի հայեր, Ֆրանսիայի հայեր, Ամերիկայի հայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր՝ միշտ եղել են այս ազգի հոգին։ Եվ մարդկանց մի փոքր խումբ, որը փորձում է բաժանել մեր ազգը իրենց փոքրաթիվ կողմնակիցների և բոլոր մյուսների միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ լինել այդ «բոլորի» մեջ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք մեր ձևով կպահանջենք արդարությունը։ #մերձևով, և ճշմարտությունը մեր կողմն է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ», — հայտարարել է Կարապետյանը։
    22:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները
    Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում: 
    21:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը
    Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է:
    21:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ահաբեկչություն՝ Դամասկոսում․ կան զոհեր և վիրավորներ
    Ահաբեկչություն Սիրիայի Դամասկոսում՝ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Սուրբ Եղիա եկեղեցու շենքում։ Ինչպես հայտնում է Syrian Coast Monitor-ը առնվազն 10 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։
    20:40
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
    Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը՝ գիշերային հարվածներ հասցնելով երեք օբյեկտների:
    20:30
    22.06.25
    Ավելին