Լրահոս

2025-06-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. վիրավոր կա
    Տեղում պարզվել է  «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ անակնկալ հրդեհ է բռնկվել, ինչից հետո վնասվել է նաև նրա հետևով ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենան։
    20:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աղվանի-Լծեն ճանապարհի խոշոր ավտովթարից
    Հունիսի 22-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    19:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրին Մայր Աթոռի անսասանության համար
    Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության և երկրպագության համար դուրս էին բերվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևռայի մասանց պահարանը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը: Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
    19:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում
    Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանի հանդիպմամբ: Նշվում է, որ Իրանում Նիգերիայի դեսպանատունը խնդրել է անվտանգ անցում ապահովել իրենց քաղաքացիների համար, և Հայաստանը սիրով համաձայնել է օգնություն ցուցաբերել: Հաղորդագրության համաձայն ՝ այս ժեստն ընդգծում է հումանիտար համագործակցության և միջազգային համերաշխության կարևորությունը ճգնաժամի ժամանակ: Այն հաստատում է, որ Նիգերիան գնահատում է Հայաստանի հետ իր ամուր դիվանագիտական կապերը և ակնկալում է փոխադարձ հարգանքի և միջազգային համերաշխության վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդում:
    18:50
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքների վերաբերյալ
    «Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանային հակամարտությունն անցնի գլոբալ մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ այս աղետալի սցենարը կյանքի կոչվի։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու կերպով. ներկայումս փոխադարձաբար դադարեցնել հարձակումները և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա մարդկային զոհերի և ավերածությունների»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
    18:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Գետաշեն գյուղի տներից մեկում. վիրավոր կա
    Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ նշված տանից «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տան բնակիչ 85-ամյա Մամիխան Շ.-ն, ով ստացել է այրվածնքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
    18:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով
    Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
    17:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները
    Այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրացում, որը հղի է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հետագա խաթարմամբ։ Մերձավոր Արևելքում, որն արդեն իսկ բազմաթիվ ճգնաժամերի մեջ է, հակամարտության սրման ռիսկը զգալիորեն աճել է։
    17:15
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան. Alpha News
    -Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն Դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:
    17:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    16:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    16:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
    Ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։
    15:40
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում
    Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    15:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման
    ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։ Նա Թեհրանին ասել է «խաղաղություն հաստատել», այլապես ապագայում «շատ ավելի մեծ» հարվածներ կլինեն։
    15:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներով
    Տեղում Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում նա ու համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, մեկնում են Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, որտեղ էլ հայտնաբերում են Բախշի Ս.-ին և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան տեղափոխում են Շենգավիթ ոստիկանություն։
    14:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. Կաթողիկոս
    Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում. այս մասին իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում: «Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա ընդգծել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությանն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: «Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն՝ շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», - շեշտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին՝ Գարեգին Բ-ն նշել է.«Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի»:
    14:20
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր հասցեներում ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
    Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները: 1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը 2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը 4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը 5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը 6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը 7. Սկևռայի մասանց պահարանը: Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։
    13:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:
    13:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին
    Հաղորդվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 20 կործանիչներ հունիսի 21-ի երեկոյան հարձակվել են Իրանի կենտրոնական հատվածում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ գործելով  ճշգրիտ հետախուզական տվյալներով: 
    12:52
    22.06.25
    Ավելին