Լրահոս

2025-06-20
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետեւում իր թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացվող իր այցի նպատակները։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ վարչապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի ընտրությունները ունենալ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթ՝ «Խաղաղություն» վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ՝ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։ Հետաքրքիր է, սակայն, որ «խաղաղության» ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան. ի՞նչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ի՞նչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ի՞նչ ընթացք է ունենալու անհետ կորածների որոնումը եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։ Թիմակիցների մի մասի համոզմամբ միջազգային «խաղացողները»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, չեն կարողացել ապահովել կայունություն՝ չնայած իրենց ֆիզիկական ներկայությանը տարածաշրջանում։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է ուղիղ կապի մեջ մտնել Անկարայի հետ՝ Խաղաղության համաձայնագրի արագացված կնքման հույսով, որ 2026 թվականին վերընտրվի: Մնացածը՝ հետո։ Կամ կլինի, կամ ոչ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
    09:36
    20.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    20.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:
    09:24
    20.06.25
    Ավելին
2025-06-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու
    «Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Միաժամանակ, ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի: Դա (Իրանում իշխանության տապալումը - խմբագրություն) չէ նպատակը, բայց դա կարող է դառնալ հետևանքը»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է:
    23:58
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
    Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:15-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Դիջիթեյն» ընկերության հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վահագն Դ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Nissan Elgrand»-ից վարորդին դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «Nissan Elgrand»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ «Nissan Elgrand»-ը բախվել է գովազդային երկաթե սյանը։
    23:45
    19.06.25
    Ավելին
  • Հայաստան
    Չլավացած վերքերով՝ կառավարության մոտ. արցախցիները պահանջում են չկրճատել սոցիալական աջակցությունը
    Չլավացած վերքերով՝ կառավարության մոտ. արցախցիները պահանջում են չկրճատել սոցիալական աջակցությունը
    23:35
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին. Սերգեյ Սմբատյան
    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ «Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
    23:25
    19.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի ոչ մի խոսքին չեն հավատում, պահանջում են անհետ կորածների հարցը բարձրացնել Թուրքիայում
    Փաշինյանի ոչ մի խոսքին չեն հավատում, պահանջում են անհետ կորածների հարցը բարձրացնել Թուրքիայում
    23:15
    19.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրան-Իսրայել հրթիռային գրոհները ուժգնանում են. Թրամփը Իսրայելին միանալու վերջնական որոշում դեռ չունի
    Իրան-Իսրայել հրթիռային գրոհները ուժգնանում են. Թրամփը Իսրայելին միանալու վերջնական որոշում դեռ չունի
    23:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
    Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ում ընկերը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժում իրականանացնելու ժամանակ ինդիկատորի խափանման հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով Վագզեն Դ․-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։
    22:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում. Խաչատուրյան
    Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի խոսքով՝ կիսելով համընդհանուր այս արժեքները, մեր երկրները մեծ ներուժ ունեն խորացնելու համագործակցությունն այդ ուղղությամբ՝ նպաստելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղության հաստատմանը։
    22:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ. Գևորգ Դանիելյան
    Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան»։
    22:25
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Իջևան քաղաքում
    Հունիսի 19-ին, ժամը 14:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մառանը՝ մոտ 30 քմ։
    22:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին․ հայտարարություն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ: Մարդ, որըմեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծաջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխանիրսպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։ Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով: Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են: Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,– ասվում է հայտարարության մեջ։
    22:00
    19.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Սա Իրան-ԱՄՆ պատերազմ է, որ վարում է Իսրայելը. Իրանի կապիտուլյացիան հնարավո՞ր է
    Սա Իրան-ԱՄՆ պատերազմ է, որ վարում է Իսրայելը. Իրանի կապիտուլյացիան հնարավո՞ր է
    21:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին մինչև վերջինս չպատժվի ու չվճարի ռազմատուգանք
    Երկու երկրների հակամարտությունը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունից հետո: 
    21:30
    19.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Հոսանքը կթանկանա ՀԷՑ-ի պետականացումից հետո. քաղաքական վրեժի զոհ կդառնա՞ ռազմավարական հիմնարկը
    Հոսանքը կթանկանա ՀԷՑ-ի պետականացումից հետո. քաղաքական վրեժի զոհ կդառնա՞ ռազմավարական հիմնարկը
    21:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
    21:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան
    Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:
    20:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանին
    Հայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանին
    20:30
    19.06.25
    Ավելին