Լրահոս
2025-06-19
-
ՔաղաքականԱլիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան ԳեղամյանԹեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:Ավելին20:4519.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանինՀայլուր 20։30 Պատերազմից փախչող իրանցիների համար վրան է տեղադրել Կարմիր Խաչը՝ հայ-իրանական սահմանինԱվելին20:3019.06.25 -
ՄիջազգայինԳերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆՆերկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում:Ավելին20:1519.06.25 -
ՀասարակականԲազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը կողաշրջվել է․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ ենԵրեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Ford Fiesta» և 24-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Մարինե Ն․-ն, 15-ամյա Լ․ Մ․-ն, 12-ամյա Վ․ Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Նվարդ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:0019.06.25 -
ՔաղաքականԱլիևի սև ցուցակում հայտնված գործարարը՝ հայկական բանտում. փառավորվո՞ւմ է Փաշինյանի հոգինԱլիևի սև ցուցակում հայտնված գործարարը՝ հայկական բանտում. փառավորվո՞ւմ է Փաշինյանի հոգինԱվելին19:4519.06.25 -
Քաղաքական«Զվարթնոց»-ում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ․ Լևոն ՔոչարյանՍրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում»,- գրել է նա:Ավելին19:3019.06.25 -
Արտաքին քաղաքականությունՍամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. ԶախարովաՀիշեցնենք, որ երեկ Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։Ավելին19:1519.06.25 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0019.06.25 -
ՄիջազգայինՊեսկովը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավման հնարավորությունըԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածությունը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ զգալի սրացում կլինի Մերձավոր Արևելքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին18:4519.06.25 -
ՔաղաքականՐաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնել կալանքի տակ գտնվող բարերար Սամվել Կարապետյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում նշված է․ «Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։ Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։ Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։ Զորակցում ենք»։Ավելին18:3719.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըՀայլուր 18։30 Դժոխքի դռները բաց են պահում Իրանն ու Իսրայելը. պատերազմի 7-րդ օրըԱվելին18:3019.06.25 -
ՔաղաքականԱյս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ ՔոչարյանՍամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին18:2719.06.25 -
ՔաղաքականԱրտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորԱվելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։Ավելին18:2419.06.25 -
ՀասարակականՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սամվել ԿարապետյանինՍ. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ:Ավելին18:2019.06.25 -
ՀասարակականԵրևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինենՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, հունիսի 19-ից կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:Ավելին18:1519.06.25 -
ԻրավականՉարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ)Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ: Նշանակվել է փորձաքննություն: Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին18:0019.06.25 -
ՀասարակականՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՀունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանին: Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:Ավելին17:5019.06.25 -
ՏարածաշրջանՉինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է ՀայաստանԻրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։Ավելին17:4519.06.25 -
Քաղաքական2021-ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025-ի նույն օրը նա կալանավորվեցԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է, թե ինչպես են սինքրոն աշխատում Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանն իրար հետ։ «2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ Հայաստանին աջակցելու համար։ 2025 թվականի նույն օրը՝ հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը...»,- Facebook-ում գրել է Կարապետյանը։Ավելին17:3019.06.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր ՍողոմոնյանՔաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը: «Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։ Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,- նշել է Սողոմոնյանը։Ավելին17:1519.06.25