Լրահոս

2025-06-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք ամոթ ունե՞ք, ՀՀ-ն պшտերազմից 5 է պակաս, թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսության հարցը. Ագնեսա Խամոյան
    «Մեզնից ոչ մեկն այդ հարցով չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, մենք այդտեղ պարտվում ենք: Բայց եթե կարծում եք, որ մենք պարտվում ենք, Դուք շահում եք, չարաչար սխալվում եք: Ես ձեզ մի բան եմ հարցնում՝ չե՞ք ամաչում, Դուք ամոթ ունե՞ք, թե՝ չունեք: Ես խնդրում եմ այդ հարցերին պատասխանեք: Դուք գիտակցո՞ւմ եք՝ Դուք ով եք և ինչ պաշտոն եք զբաղեցնում: Ես երկու հարցի պատասխանն էլ գիտեմ. դուք չունեք ամոթ և Դուք չեք գիտակցում Ձեր տեղը: Դուք չեք գիտակցում, որ հիմա զբաղեցնում եք երկրի վարչապետի պաշտոնը:
    14:09
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միամտություն կլինի ենթադրելը, թե հերթական անհավասարակշիռ պոռթկում է․ Լիլիթ Գալստյան
    Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումների համատեքստում, երբ բալիստիկ հռթիռներն ամենաուղիղ իմաստով թռնում են մեր գլխավեր
    14:00
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում․ Իրանի դեսպանատան պատասխանը՝ ԱՄՆ դեպանատանը
    Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, որում զգուշացվում էր ԱՄՆ քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում Իրանի կառավարությանը վերաբերող կառույցներին, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթին և Սյունիքի Իրանի հյուպատոսությանը, հանդես է եկել հայտարարությամբ։
    13:54
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են․ հայտարարություն
    «Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների և կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը»,–ասված է հայտարարության մեջ։
    13:45
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով. Հայաստանը արժանի չէ այս իրականությանը․ Օսկանյան
    Այն, ինչ առաջարկվում է, մոլորեցնող պատրանք է՝ մի փաստաթուղթ, որը արտաքինից ներկայացվում է որպես առաջընթաց, բայց իրականում կոդավորում է հանձնման փաստը։ Դրա նպատակը Փաշինյանի կառավարության քաղաքական շահերին ծառայելն է, ոչ թե Հայաստանի ազգային շահերին։ Իսկ Ադրբեջանի և նրա դաշնակիցների համար սա հաղթանակի պահ է՝ հնարավորություն՝ պաշտոնապես ձևակերպելու իրենց ագրեսիայի արդյունքները՝ առանց որևէ զիջման։
    13:35
    18.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թքած ունեմ իրանց վրա, ես եկեղեցու կողքին եմ». Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է
    Թքած ունեմ իրանց վրա, ես եկեղեցու կողքին եմ». Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է
    13:30
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով․ Էսլամի
    Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին։
    13:15
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր կոչը
    «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։
    13:00
    18.06.25
    Ավելին
  • Իրավական
    Հայտնի է՝ ինչ մեղադրանք է ներկայացվում Սամվել Կարապետյանին. նրան կալանավորելու միջնորդություն կա
    Հայտնի է՝ ինչ մեղադրանք է ներկայացվում Սամվել Կարապետյանին. նրան կալանավորելու միջնորդություն կա
    12:55
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպшռնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. Գեղամյան
    Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս՝ նրանց, ովքեր պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի աստիճանական օկուպացիայի դեմ, ու ճնշում է ազգային առաջնորդներին, եկեղեցուն ու բոլոր մնացածին՝ կառուցելով պրոթուրքական բռնապետություն, թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» (այսօրվա Հայաստանի տարածքի) մասին ու հայտարարել է. «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը։ Սա խաղաղություն հաստատելու, բարիշելու և տարածաշրջանում մարդու իրավունքների ապահովման համար կարևոր պայման»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ի՞նչ եք կարծում՝ քանի պատասխան, կատաղած ելույթ, ֆեսյբուքյան գրառում, հայհոյախոս սպառնալիքներ ու քրեական գործեր կհարուցվեն Ալիևի այս հայտարարության հետքերով՝ Հայաստանի պետության ինքնիշխանությունը խաթարելու ու ոտնահարելու համար։ Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան»,- գրել է նա:
    12:51
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչ ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը՝ լսելով իր վերաբերյալ իշխանության զավթման մեղադրանքը. մանրամասներ․ ArmLur
    Ինչ ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը, երբ քննիչը ասել է , որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն Սամվել Կարապետյանը քննիչին ասել է, որ սա ապօրինություն է, ցանկացած անձ կարող է միացնել իմ հարցազրույցը ու լսել ես որտեղ եմ նման կոչեր հնչեցնում։ Նշենք, որ այս պահին հերթապահ կալանքի դատարանը Ավանի դատարանն է ու ենթադրվում է ,որ Սամվել Կարապետյանին պետք է ներկայացնեն Ավանի դատարան, որ դատարանը քննի նախաքննական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասով։
    12:45
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ի՞նչ մեղադրանք են առաջադրել Սամվել Կարապետյանին
    Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, այն մեր վստահորդը չի ընդունում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նշեց, որ միջնորդություն է ներկայացնում դատարան՝ կալանքի սանկցիայի համար։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել «Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, սա է մեղադրանքի հիմքում։ Դա բացարձակ իրականության հետ կապ չունի։ Մեղադրանքն առաջադրվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։
    12:34
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ամենակոշտ միջոցներով է սպառնում Փաշինյանը Սամվել Կարապետյանին
    Հայլուր 12։30 Ամենակոշտ միջոցներով է սպառնում Փաշինյանը Սամվել Կարապետյանին
    12:30
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը. ԶԼՄ-ներ
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իսրայելի և Իրանի միջև սրվող պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։ 
    12:22
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում․ կա տուժած
    Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    12:15
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ Ուղիղ
    «Տաշիր » ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, ուր տեղափոխվել է 6-րդ վարչությունից։
    12:10
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
    Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը կմասնակցի միայն այսօր նախատեսվող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը բյուջեի կատարողականի քննարկման դեպքում երբեք էլ չի մասնակցել հարցուպատասխանին և այսօր էլ բացառություն չէ։ «Բյուջեի քննարկման օրակարգով ելույթներ ունենք, և եթե Փաշինյանը ներկա է և լսում է, անիմաստ է դառնում հարց ու պատասխանին ևս մասակցելը, մենք մեր ասելիքը կասենք»,- նշեց պատգամավորը։ Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին և այսօր ևս բացառություն չէ։
    12:00
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի գյուղապետերից մեկը դաժանորեն ծեծել է մի կնոջ ու նրա եղբորը. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
    Հունիսի 17–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։ Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կայքի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ քաղաքացիներ հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։ Կան օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված է եղել գյուղապետի կողմից։ Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամքներ այս պահին դեպքի վերաբերյալ չենք հրապարակում, իսկ կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։
    11:54
    18.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.06.2025
    Մամուլի տեսություն 18.06.2025
    11:48
    18.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել․ Սուրեն Պարսյան
    Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է․ «Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Ուշքի եկեք, առանց հասկանալու մի’ քանդեք տնտեսությունը, դրա փլատակների տակը առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու, մի’ փորձեք չհիմնավորված գործողությունները արդարացնել պոպուլիզմով, եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք: Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4,7 ՀՀ դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել»:
    11:45
    18.06.25
    Ավելին