Լրահոս
2025-06-18
-
ՔաղաքականԵրբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել ԿարապետյանԵրեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»։Ավելին11:3418.06.25 -
ԻրավականԼրագրողին ոստիկանի կողմից hարվածելու փաստով հարուցվել է քրեական վարույթ. փաստաբանԼրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:Ավելին11:3018.06.25 -
ՀասարակականՀրդեհ` Լվովյան փողոցումՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ Այրվել են վագոն-տնակի (50 քմ) փայտե կառուցատարրերը։Ավելին11:2018.06.25 -
ՍփյուռքԵրբվանի՞ց է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են Հայաստանի իշխանություններից դադարեցնել եկեղեցին պաշտպանող գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է թեմի հաղորդագրության մեջ։ «Երբվանի՞ց է ազգային սրբություններին հավատարմություն ցուցաբերելը և Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվել հանցագործություն... Ցավալի և վիրավորական է, որ իշխանությունները արշավ են սկսել ազգն ու երկիրը պահպանելու համար ոչինչ չխնայող և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ ձեռք բերած Կարապետյանի դեմ»։ Թեմից հավելեցին, որ խստորեն դատապարտում են իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգը՝ որպես հնագույն մշակույթի կրող»:Ավելին11:1018.06.25 -
Մամուլի տեսությունԻրավապահները Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին:Ավելին11:0418.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։Ավելին11:0018.06.25 -
ՄիջազգայինԻրանը և Իսրայելը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները, Թրամփը պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»Իրանը և Իսրայելը գիշերը հրթիռային նոր հարվածներ են փոխանակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից հետո առաջին երկու ժամվա ընթացքում Իրանը երկու անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Թել Ավիվում պայթյուններ են լսվել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։Ավելին10:5418.06.25 -
ՍպորտՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարինՀունիսի 16-ից 24-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվում է «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:Ավելին10:4818.06.25 -
ՔաղաքականՈղջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրենԱվելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:Ավելին10:4318.06.25 -
ՀասարակականՈ՞ր հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3918.06.25 -
Մամուլի տեսությունՍկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա. «Իրավունք»Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծած եւ կալանքի տակ հայտնված նույն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ աղմուկը ոչ միայն չի դադարում, այլ գնալով էլ ավելի ուշագրավ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս:Ավելին10:3418.06.25 -
Մամուլի տեսություն«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում․ «Ժողովուրդ»Ամեն տարի ասվում է, որ երևի հաջորդ տարի կկառուցվի կամ մեկնարկ կտրվի կառուցմանը կամ շինարարությանը։ Սակայն արձանագրենք, որ 2-3 տարիների քննարկմանը զուգահեռ՝ մեկ քար անգամ նախանշված վայրից չի տեղաշարժվել։Ավելին10:2818.06.25 -
Մամուլի տեսությունԻնքն իր նախագծին դեմ էր. «Հրապարակ»«Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին»,- հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին:Ավելին10:2318.06.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանը ՔԿ-ում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀիշեցնենք, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը դուրս է եկել առանձնատնից և իրավապահների հետ հեռացել՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»:Ավելին10:1718.06.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին․ «Հրապարակ»Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց:Ավելին10:1218.06.25 -
Մամուլի տեսություն«Բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն է»․ «Իրավունք»ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` իշխանությունների եկեղեցու դեմ անխնա պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Ըստ նույն լուրերի` Փաշինյանը թիմակիցներին ասել է թեման տաք պահեն ու խոստացել, որ այնպիսի փաստեր է ջրի երես հանելու, որ եկեղեցին ընկրկի, անի այն, ինչ կասի իշխանությունը, միայն թե, կոմպրոմատներ չհանրայնացվեն։Ավելին10:0918.06.25 -
ՀասարակականԱնմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը․ Հայր Ասողիկ«Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին: Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե Խորհրդային և թե Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն՝ ի դեմս ՀՀ առաջին Նախագահի Ալեք Մանուկյանին, շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:Ավելին10:0018.06.25 -
ՔաղաքականԿարեն Կարապետյանն ու նրա որդին ազատ են արձակվելՀավաքվածները նրանց ծափերով ողջունեցին։Ավելին09:5218.06.25 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ․ «Ժողովուրդ»Ինչքան մոտենում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվում են ներկուսակցան հարաբերությունները:Ավելին09:4518.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4018.06.25