Լրահոս

2025-06-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում. ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը:
    12:06
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրթական հաստատությունում վիճաբանության պահին 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին
    Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակով հարվածել է 17-ամյա տղայի կրծքավանդակին, հաղորդում է Shamshyan.com–ը։
    11:54
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին
    Իսրայելը սպանել է Իրանի Զինված ուժերի նորանշանակ շտաբի պետին՝ բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանիին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
    11:38
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքներ
    Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
    11:29
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա…. «Փաստ»
    Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:
    11:14
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»
    Հունիսի 14-ին կալանավորվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, քպական Ռազմիկ Մկրտչյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 10-ին։
    10:56
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում երեք հողամասերը համայնքին վերադարձնելու հայցերը բավարարվել են
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր  ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: 
    10:45
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Հունիսի 17-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
    10:30
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական ՔՊ-ականը, ով հեղափոխությունից հետո բնակարան է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդապետների՝ կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։
    10:19
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռազբիրատի մասնագետները. մանրամասներ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։
    10:12
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մշտական անպատրաստություն․ «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։ Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։
    10:04
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին խոսելը թերեւս անիմաստ է, ու ասելիք եւ անելիք, թվում է, թե չկա, բացի ՀՖՖ այս թիմի հեռացումից՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար Արմեն Նիկողոսյանի։
    09:56
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ապրիլի վերջին, երբ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ազատվեց պաշտոնից, ապա և «ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու» մեղադրանքով ձերբակալվեց ու կալանավորվեց, իշխանական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, չնայած որ նա որևէ կապ չունի ոլորտի հետ:
    09:51
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։
    09:44
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եւ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։
    09:39
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  անվտանգության և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:
    09:21
    17.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ. հայտարարություն
    Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը:
    00:17
    17.06.25
    Ավելին
2025-06-16