-
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26
Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա…. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:
Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:
Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:
Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք…
Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:
Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի… Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:
Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:
Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են…
Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:
Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:
Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:
Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:
Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին…
Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
12:04
25.07.26
Մամուլի տեսություն 25.07.2026
Կարդալ ավելին
-
11:20
25.07.26
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:15
25.07.26
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:00
25.07.26
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Կարդալ ավելին