Լրահոս

2025-06-14
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.06.2025
    Մամուլի տեսություն 14.06.2025
    11:50
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելը կարո՞ղ է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողությունների համար․ անկասկած․ Հակոբ Բադալյան
    Միեւնույն ժամանակ, որեւէ կերպ բացառելի չէ, որ առավել ստույգ տեղեկատվության դեպքում Իրանը հասցնի թիրախային հարվածներ: Բայց, դա կապված մասշտաբներից, քաղաքական մի շարք հանգամանքներից: Այսինքն, այստեղ խոսք չի կարող լինել ական ընդ ական կամ ատամ ընդ ատաման սկզբունքով գործելու մասին: Այստեղ գործողությունները կամ դրանց բացակայությունը պայմանավորված են լինելու շատ ու շատ նուրբ հանգամանքներով:
    11:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
    Հարգելի գործընկերներ, քանի որ երեկ ամբողջ օրը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթով ծանրաբեռնված ենք եղել քննչական, վարութային գործողություններով և դատական նիստի մասնակցությամբ, ուստի օբյեկտիվ հնարավորություն չի եղել պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Տեղեկացնում ենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով, ապա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։ Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- նշել է նա։
    11:35
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է ուրիշի կյանքի համար․ այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
    Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան դոնոր լինելը՝ քաղաքացիական բարձր գիտակցության ու մարդասիրության վառ դրսևորում։
    11:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան
    «Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։
    11:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ»
    Խաչատրյանը, բնականաբար, ենթարկվել է Քոչարյանին: Անգամ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, երբ եկավ ԱԺ, նրան հետ ուղարկեցին թե՝ նիստը չեղարկվում է: Երեկ արդեն Պապիկյանն անձամբ չէր էլ եկել. հայտարարվեց, որ հիվանդ է:
    11:08
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»
    Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:
    11:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն
    Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. . էլեկտրոնային հասցեով ([email protected]), . սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, . ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։
    10:54
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր է խոցել Թուրքիայի հետ սահմանին
    Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Աղբյուրի Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում:փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը ոչ թե հարվածային, այլ հետախուզական նշանակություն են ունեցել:
    10:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը հաստատել է Իսրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները
    «Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։
    10:32
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:25
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ»
    Վարդենիսի  շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։
    10:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները․ «Փաստ»
    Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք:
    10:09
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» զոհված որդու հանգամանքով. «Հրապարակ»
    Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը, ըստ ԲԴԽ մեր աղբյուրի, վերջին կարգապահական վարույթից «պլստացել» է՝ կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։
    10:03
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»
    Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի առաջին արձագանքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ այսպիսի շոուների պակաս չի լինելու:
    09:57
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»
    «Հաստատված մասնակիցների թիվն աճել է մոտ 5 %-ով, ինչը բացատրվում է նախորդ համաժողովների արդյունքներով։ Հայաստանի համար, որն ամենամեծ առավելություններն է ստանում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական գործընկերությունից և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից, ПМЭФ-ի հարթակը, իրոք, Գլոբալ հարավի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունների պատուհան է դարձել։ Եվ այս պահը պետք է օգտագործել»,-ասում է մեր զրուցակիցը։ Նշում է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է, 5,9 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է 41,5 %-ով և կազմել ավելի քան 30 մլրդ դոլար։ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ամբողջ առևտրի ավելի քան 40 %-ը կամ 11,7 միլիարդ դոլար։ Ներդրումային ոլորտում Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ դոլար։ Ռուսական խոշոր ձեռնարկությունները համարվում են Հայաստանի խոշոր հարկատուներից։
    09:53
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:48
    14.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Հաստամարմին մորեխները զավթել են Ապարանի Շողակն գյուղը
    Հաստամարմին մորեխները զավթել են Ապարանի Շողակն գյուղը
    09:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ Բաքվի ժամացույցը Հայաստանի Հանրային ռադիո բերած նոր տնօրեն Արմեն Քոլոյանը, ըստ համացանցում տարածված տեղեկության, նոր որոշում է կայացրել. համացանցային նյութն ուներ հետեւյալ բովանդակությունը. «Հանրային Ռադիոյի տնօրեն Քոլոյան Արմենը չի խրատվում, շեֆից երեւի նոր հանձնարարություն է ստացել։ Հիմա էլ որոշել է հոգեւոր-եկեղեցական հաղորդումները փակել։ Մայր Աթոռը, նույնպես, Հանրայինով հոգեւոր ծրագրեր ունի, եւ կարծում եմ՝ ամեն բան կանի այս քծնող անձը, որ այդ հաղորդումները փակելու կնքահայրը դառնա»։
    09:38
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բյուջեի հաշվետվություն, դատավորների ընտրություն. ԱԺ նստաշրջանը հագեցած է լինելու. «Ժողովուրդ»
    Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
    09:34
    14.06.25
    Ավելին