Լրահոս
2025-06-12
-
ՀայլուրՀայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ինՀայլուր 18։30 Պայթյունավտանգ դրություն. Իրանի վրա հարձակման վտանգը մեծ է, Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ինԱվելին18:3012.06.25 -
ՔաղաքականՀՅԴ-ն կընտրի նոր Գերագույն մարմին«Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները և հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։Ավելին18:2512.06.25 -
ՔաղաքականԷջմիածին համայնքի ղեկավարի ընտրության արտահերթ նիստը չկայացավՀիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել։Ավելին18:2012.06.25 -
ՀասարակականՖինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները: Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը:Ավելին18:1512.06.25 -
ՔաղաքականՄեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն ՊետրոսյանՎերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն՝ հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։Ավելին18:0012.06.25 -
Հասարակական68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատուհանիցԱյսօր՝ հունիսի 12-ին, Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել, հատնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։Ավելին17:5212.06.25 -
ՔաղաքականԵթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբшպիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լևոն Տեր-ՊետրոսյանԵթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի, գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»,- նշել է նա։Ավելին17:4812.06.25 -
ՄիջազգայինՄահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիրՄահաբեր գիշերները շարունակվում են Խարկովում. ռուսները կանխել են ահաբեկչական ծրագիրԱվելին17:4512.06.25 -
ԱշխարհՀնդկական ինքնաթիռի բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներԱհմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։Ավելին17:3512.06.25 -
ՀասարակականԱպամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարությամբ Տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել Երևանի Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայաններում։ Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են։ Վերահսկողական գործառույթների արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության շահագործվող հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։ Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, տնտեսվարողն ապամոնտաժել է պահեստարանը։Ավելին17:3012.06.25 -
ԻրավականՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան․ «Ազատություն»Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։Ավելին17:2712.06.25 -
Իրավական«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։Ավելին17:1512.06.25 -
ՀասարակականԶբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համարՊայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝Ավելին17:0512.06.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀունիսի 12-ին, ժամը 12:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:0012.06.25 -
Քաղաքական100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ Միկոյան100 միլիոն դոլար լափվել է Համահայկական հիմնադրամից. Բագրատ ՄիկոյանԱվելին16:5312.06.25 -
Իրավական42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4812.06.25 -
ՀասարակականԲրուցելոզը գյուղացու մեջքը կոտրեց. Աշոցքի գոմերը դատարկվում ենԲրուցելոզ է տարածվել Աշոցքի գյուղերում. դատարկվում են գոմերըԱվելին16:4512.06.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Ռուսաստանի ԱԳՆ մեր գործընկերներին և բոլոր ռուսաստանցիներին՝ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս նշանակալի օրը Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին մաղթում ենք բարեկեցություն և բարգավաճում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին16:3012.06.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։Ավելին16:1512.06.25 -
ՀասարակականՎթար՝ Գյումրիում․ տուժածը հոսպիտալացվել էՀունիսի 12-ին, ժամը 13:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով բախվել կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին16:0012.06.25