Լրահոս
2025-06-12
-
ԱշխարհՀնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա․ կան զոհերՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտնել է ճգնաժամի արձագանքման թիմերի ստեղծման մասին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հնդկաստանում։Ավելին15:5412.06.25 -
ՀասարակականՃամբարակի պայթյունից հետո Երևան տեղափոխված տուժաներից մեկի կյանքը չի հաջողվել փրկելՃամբարակի պայթյունից հետո Երևան տեղափոխված 3 տուժաներից 1-ի կյանքը չի հաջողվել փրկել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկների վերահսկողության տակ են, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի։Ավելին15:4812.06.25 -
Քաղաքական«Անառակության» մասին է խոսում մեկը, ով մեր սրբությունները ճանաչել է ադրբեջանական․ Ռուբեն ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Փարիսեցիության» մասին է խոսում մեկը, ում տակ գործող իրավապահ համակարգը բացահայտ վերածվել է կուսակցական ստորաբաժանման — մեկ տարի անցավ հունիս 12-ից. ո՞ւր են մարդկանց գլուխ ջարդած, ապօրինաբար նռնակներ նետած ոստիկանների մեղադրանքները։ Զրո մեղադրանք։ «Վաշխառության» մասին է խոսում մեկը, ով անընդհատ միլիարդներով պարտք է վերցնում՝ սեփական աջակիցների գրպանները լցնելու ու «ասֆալտ-օպերացիան» շարունակելու նպատակով, վաշխն էլ թողնում է մեր սերունդների վզին։ «Անառակության» մասին է խոսում մեկը, ով Գանձասարն ու Ամարասը, Դադիվանքն ու մեր մյուս սրբությունները ճանաչել է ադրբեջանական՝ սեփական աթոռը պահելու նպատակով։ Հավելում է, թե «չունի թեկնածու»։ Շատ լավ։ Լրագրողներին առաջարկում եմ՝ թող հարցնեն նրան, թե ո՛ւմ է նշանակել իր ձևավորած «Քամ» կոմիտեի առաջին տասը անդամներ։ Թո՛ղ հրապարակի։ Ու երբ հրապարակի, անմիջապես պարզ կդառնա, որ լա՜վ էլ ունի թեկնածու։ Ովքե՞ր են առաջին 10 «քամականները»։ Բա հրապարակի՝ տեսնենք։ ՀԳ. Ուղղակի նոնսենս է՝ իրեն հռչակել Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ու Աստծո Օծյալին անվանել ավազան անունով։ Ուղղակի նոնսենս է»։Ավելին15:4512.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՆախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:Ավելին15:3512.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաՀայլուր 15։30 Սարսափելի ավիավթար՝ Հնդկաստանում. ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրաԱվելին15:3012.06.25 -
ՀայաստանՍա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը. Տեր Մովսես քահանաՏեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։ Նա հայտարարել է, թե երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։ «Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։ Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։ Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։ Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։ Ո՛չ։ Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։ Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։ Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։ Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։ Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։ Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։ «Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9): Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում. եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։ Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։ Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։ Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։ Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։ Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։ Եկե՛ք զգոն լինենք։ Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։Ավելին15:2012.06.25 -
ԻրավականԲավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողՀունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։Ավելին15:1512.06.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տեր-Գրիգորյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ:Ավելին15:0712.06.25 -
ՄշակույթԿԳՄՍՆ աշխատակիցները ծանոթացել են Տավուշի հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները՝ ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության հուշարձան, պետ. ցուցիչ՝ 10.9.5.1,) աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին:Ավելին15:0012.06.25 -
ՔաղաքականՉկզող, ժողովրդին չպառակտող, հայրենասեր, օրը մեջ խոսքը չփոխող, հոգատար․ մենք էլ նոր վարչապետի նկարագիր ունենք«Մենք էլ նոր վարչապետի նկարագիր ունենք` ազնվազարմ, խելացի, իրապես կիրթ, ազնիվ, հմուտ, չկզող, ժողովրդին չպառակտող, հայրենասեր, օրը մեջ խոսքը չփոխող, հոգատար, ջանքերը մեկտեղող, բևեռները հանուն հաղթանակի մոտեցնող, իշխանություն պահելու համար ամեն ստորություն չանող, քաղաքական հակառակորդներին հարգող ու չհալածող ու սենց շարունակ...»:Ավելին14:4912.06.25 -
ՄիջազգայինԻսրայելի Քնեսեթը դեմ է քվեարկել խորհրդարանի լուծարման օրինագծինԸստ հրապարակման՝ Քնեսեթը լուծարելու վերաբերյալ ընդդիմության կողմից աջակցվող օրինագիծը չի անցել նախնական լիագումար ընթերցումը. օրենսդիրները դեմ են քվեարկել 62-51 հարաբերակցությամբ այն բանից հետո, երբ ծայրահեղ ուղղափառ օրենսդիրների մեծամասնությունը համաձայնել է չաջակցել այդ առաջարկությանը։Ավելին14:4512.06.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտպապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արպարան» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:Ավելին14:3012.06.25 -
ՄիջազգայինՈւժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանումՈւժգին բախումներ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում. անկարգությունները նոր թափ են ստանումԱվելին14:1512.06.25 -
ՔաղաքականՀենց այսպես են ժողովրդին սուտ խոստումներով նախընտրական կուտ տալիս, որպեսզի թալանի աթոռին գամված մնան․ Արթուր ՉախոյանԴավիթ Անհաղթ այգին դարձել է Աջափնյակի մետրոպոլիտենը, ընտրություններից ընտրություն են «կառուցում»: Այս մասին տեսանյութին կից գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:Ավելին14:0012.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին13:4512.06.25 -
ՔաղաքականՀանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ ՓաշինյանինԿառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։ Իրեն բնորոշ ոճով՝ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց երկրորդ նախագահի հասցեին, ով անդրադառնում է համաժողովրդական հանգանակությամբ ձևավորված գումարների մսխմանը և հարցադրումներ անում։Ավելին13:3512.06.25 -
ՀասարակականՊուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-նԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում վարորդները մեկմեկու էին մեղադրում վթարի համար։Ավելին13:3012.06.25 -
ԱշխարհՀնդկաստանում ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվելTimes of India-հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր, որն ուղևորվում էր դեպի Լոնդոն։ Այս պահի դրությամբ այլ մաTimes of India-ն հայտնում է, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:նրմասներ հայտնի չեն։Ավելին13:2412.06.25 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում Ա․Ղ․-ի հագին եղած տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,40 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Քաղաքացի Ա․Ղ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին13:1512.06.25 -
ՀասարակականԻրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համարԻրանք ճոխ-ճոխ ուտում են,ժողովուրդը թող մեռնի. սարսափելի են թանկացումները սովորական քաղաքացիների համարԱվելին13:0012.06.25