Լրահոս
2025-06-10
-
ՀայաստանԿոչ եմ անում հավաքվել Էջմիածնի հրապարակում, որտեղից էլ միասին կշարժվենք դեպի օդանավակայան՝ դիմավորելու Վեհափառին․ Սևակ ԽաչատրյանԱյս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան...Ավելին18:4910.06.25 -
ԻրավականԿեղծ թղթադրամ իրացրած օտարերկրացիները ձերբակալվել ենՀունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օտարերկրացի բանկերից մեկի մասնաճյուղում իրեն ընդհանուր կեղծ 400 դոլար են իրացրել։ Երևանի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, կեղծ արտարժույթ իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել օտարերկրացի երեք երիտասարդների, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին18:4510.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սարսափելի պլանը բացահայտված է. եղբայրասպան պատերա՞զմ է սադրում ՓաշինյանըՀայլուր 18։30 Սարսափելի պլանը բացահայտված է. եղբայրասպան պատերա՞զմ է սադրում ՓաշինյանըԱվելին18:3010.06.25 -
ԱռողջապահականԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակըCOVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ:Ավելին18:2110.06.25 -
ԻրավականԴիլիջանցի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքըՀունիսի 7-ին` ժամը 16:30-ին, Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան, մարտական 27 փամփուշտ, մեկ նռնակ և նռնակի պայթուցիչ: Ըստ նրա` հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը` ավտոտնակը կարգի բերելիս։ Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1510.06.25 -
ՀասարակականՏավուշի թեմն իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր ԿաթողիկոսինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին․ «Սէր երբէք ոչ անկանի» (Ա Կորնթացիս 13։8) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, ի դեմս թեմի ողջ հոգևոր դասի, Տավուշի հավատավոր ժողովրդի, երիտասարդաց և տիկնանց միությունների, ծխական խորհուրդների անդամների, թեմական պատգամավորական խորհրդի, իր խոնարհումը, սերը և աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգընտիր Կաթողիկոսին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։ «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։Ավելին18:1510.06.25 -
ՔաղաքականԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար ԲրյուններինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։ Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։Ավելին18:0010.06.25 -
ՔաղաքականՀայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել․ Իշխան ՍաղաթելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։Ավելին17:4510.06.25 -
ՄիջազգայինՆոր հարձակումներ, դրոնային երամ, հրդեհ ու աղետ. Կիևը՝ ծխի քուլաների մեջՆոր հարձակումներ, դրոնային երամ, հրդեհ ու աղետ. Կիևը՝ ծխի քուլաների մեջԱվելին17:3010.06.25 -
ՀասարակականԱվտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետըՀունիսի 10-ին, ժամը 15։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ սպորտդպրոցի մոտակայքում, ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը․ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:Ավելին17:1510.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջՀունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։Ավելին17:0810.06.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ. Սեյրան ՕհանյանԻ կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանն իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ավելին17:0010.06.25 -
ՀայաստանՈտքի՛, Էջմիածի՛ն, վտանգված է Մայր Աթոռը. «Էջմիածին» դաշինքԱրձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։Ավելին16:5410.06.25 -
ՀասարակականՀրապարակվել է այն պաղպաղակների ցանկը, որոնցում խախտումներ են հայտնաբերվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118: ▪️«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ – 21․05․2025թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»): ▪️«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ – 25․04․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»): ▪️«ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված «Բևեռ էսկիմո», 26․05․2025թ․ արտադրված «Բրիկետ», 26․05․2025թ. արտադրության «Սթար կոն», 27․05․2025թ. արտադրված «Սթար կոն գետնանուշով շոկոլադ», 08․04․2025թ. արտադրված «Պլոմբիրկա վանիլային», 14․04․2025թ արտադրված «Էսկիմո վանիլային ջնարակ», 14․04․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադ ջնարակ», 26․05․2025թ․ արտադրված «Բևեռ կոն» (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»): ▪️«ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ – 27․05․2025թ. արտադրված 100 գրամանոց Պաղպաղակ վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր «ՈՒտոպիա», 30․05․2025թ. արտադրված 80 գրամանոց Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով «Այս Բուրգեր» պլոմբիր, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 27․05․2025թ. արտադրված 500 գրամանոց Մրգային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ Փինկ Բերրի): ▪️«ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ – 22․05․2025թ. արտադրված Պաղպաղակ վանիլային պլոմբիր, 19.05.2025թ. արտադրված Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշը՝ «ՖիՆի»): ▪️«ԻԳԻԹ» ՍՊԸ – 26․05․2025թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո դեղձի համով կաթնայուղի փոխարինիչով», 21․05․25թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո բանանի համով, կաթնայուղի փոխարինիչով», 23․05․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 26․05․2025թ. արտադրված «Էսկիմո վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ Իգիթ): ▪️«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ – 23․05․2025թ․ արտադրված «Բուրբոն» վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 22․05․2025թ. արտադրված «Շոկո» շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 10․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, ելակի համով, 23․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, հատապտուղի համով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»): ▪️«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ – 06․05․2025թ. արտադրված «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 24․04․2025թ. արտադրված «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 21․05․2025թ. արտադրված պլոմբիր վանիլային 80 գրամանոց (դույլով), 28․05․2025թ. արտադրված պլոմբիր շոկոլադե 80 գրամանոց (դույլով), 26․05․2025թ. արտադրված «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, 26․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» շոկոլադե, 28․05․2025թ. արտադրության պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» վանիլային, 28․05․2025թ. արտադրության էսկիմո շոկոլադե ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրության էսկիմո վանիլային ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ «Գրանդ Քենդի»): ▪️Ա/Ձ Ազատ Ղազանչյան – 30.05.2025թ. արտադրված 700 գրամանոց Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային: Ա/Ձ Էդուրադ Կարապետյան – Փափուկ պաղպաղակ է (լցնովի), արտադրությունը դադարեցված է: Այս պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:Ավելին16:4510.06.25 -
ՀասարակականԿոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նույնպես օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած: Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը: Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:Ավելին16:3510.06.25 -
ՀայաստանՓաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. Տեր Ահարոն քահանա ՄելքումյանԳորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը, համադրելով Նիկոլ Փաշինյանի արածները, հետաքրքիր պատմություն հիշեց. «Մարդու օրգանիզմում որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Տալիս են ազատություն։ Կարճ ժամանակ հետո որդերն ու բակտերիաները մրսում են, հետո տեսնում են՝ օդ չկա շնչելու, հետո տեսնում են՝ մութ է, պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է։ Հիմա, եթե եկեղեցին մեր իրականությունից հանում ենք, աղանդավորները, այլասերվածները իսկույն ոչնչացնում են ազգին, հիմա սրա պայքարը հայի դեմ է»։Ավելին16:3010.06.25 -
ԻրավականԴիմակավորված հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներԱյսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:Ավելին16:2510.06.25 -
ՔաղաքականՇենգավիթի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։Ավելին16:1810.06.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախումԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախումԱվելին16:1510.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը ջանում է Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի․ փաստաբան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի. այդ համոզմանն է փաստաբան Ռուբեն Մելքիյանը։ Ըստ նրա՝ եկեղեցու դեմ Փաշինյանի կողմից սանձազերծվածը մանրամասնորեն լավ պլանավորված հարձակում է։ «Առաջին իսկ օրից ասել եմ՝ նրա նպատակն ազգությամբ հայ՝ Թուրքիայի քաղաքացի հոգևորականով փոխարինելն է։ Հայ Առաքելական եկեղեցին փորձում են դնել Էրդողանի վերահսկողության տակ»,-ասաց Մելքիյանը՝ նշելով որ այս պահին անուններ չի տալիս։Ավելին16:0010.06.25