Լրահոս

2025-06-10
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում իսրայելական հարվածներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել
    Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով հունիսի 10-ի լուսաբացից ի վեր սպանվել է 52 պաղեստինցի, որոնցից 20-ը՝ Գազա քաղաքից հարավ գտնվող Նեթսարիմ բնակավայրի մոտ օգնություն կենտրոնի թիրախավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
    15:50
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:
    15:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազն իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը. Արծվիկ Մինասյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
    15:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    15:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն. Անահիտ Ավանեսյան
    Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին՝ հանրային վերահսկողության և լուսաբանման համար, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս՝ թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,-գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։
    15:26
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:    Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:    Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին:    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր քաղաքում նշված խաչմերուկը արդեն ունի «պատուհաս» անունը, քանի որ այդ խաչմերուկում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի ունենում: 
    15:22
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա․ նա ձերբակալել է
    Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա:
    15:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:
    15:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը․ փաստաբան
    «Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    14:53
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի քայլերը պիղծ են, հակասահմանադրական ու հակապետական․ Անդրանիկ Թևանյան
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի դեմ արշավը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ալիևի հրահանգով։
    14:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. հայտարարություն
    Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։ Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։ ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համակայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։
    14:40
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական կրակոցները` Երևանում․ տուժել է նաև պատահական անցորդ
    Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ «ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով, երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    14:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում․ Սոնա Աղեկյան
    Այս պարագայում խնդիրն արդեն ոչ միայն կոնկրետ անձի, այլ՝ իրավապահ համակարգի անարդյունավետության ու վստահության տիրույթում է։
    14:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
    Արթիկի թեմը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: ««Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաև բոլոր հավատացյալներն, իրենց որդիական զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ազգընտիր Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- ասվում է հաղորդագրությունում։
    14:18
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրաձգություն՝ Ավստրիայի դպրոցներից մեկում․ 8 մարդ է զոհվել
    Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ավստրիական պետական ​​ORF հեռուստառադիոընկերությունը։
    14:09
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի
    Հունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննվել են Կենտրոն վարչական շրջանի այն տարածքները, որտեղ ձերբակալվածը իրացնելու նպատակով տեղադրել էր թմրամիջոցով փաթեթներ։ Հայտնաբերվել է ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով լցված 3 փաթեթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
    14:00
    10.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Նռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղից
    Նռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղից
    13:52
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավանեսյանի ծառայողական մեքենայի դիմաց, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխա է նստած․ Իոաննիսյան
    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»։
    13:46
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած
    Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ձորակից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    13:39
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Այվազյան
    Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։ Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։
    13:33
    10.06.25
    Ավելին