Լրահոս
2025-06-10
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.06.2025Մամուլի տեսություն 10.06.2025Ավելին11:4510.06.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՕտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այնուհետև ՀՀ և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ իրացնելու նպատակով փորձել են ձեռք բերել նշված թմրամիջոցի փաթեթներից, սակայն ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը կազմակերպելը) և 1 անձի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը կազմակերպելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալներi կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի տեղափոխումը կազմակերպած օտարերկրյա 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3510.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը ստորագրել է ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրըՕվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին11:3010.06.25 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվելՀունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին11:1810.06.25 -
ՔաղաքականԻշխանության պահվածքը և մոտեցումերը պետք է ամբողջականապես մերժվեն ու արհամարհվեն բոլոր մակարդակներով․ Տիգրան ՔոչարյանԻնչ ա, օրինակ, նշանակում `«թեկուզ երեխա ունի, Փաշինյանի ի՞նչ գործն ա»։Ավելին11:0710.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3, հունիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։Ավելին11:0010.06.25 -
Մամուլի տեսությունԵրկու ամիս քարոզարշավ կընթանա. «Հրապարակ»Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից:Ավելին10:5410.06.25 -
ԻրավականԱրմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբանՎճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։Ավելին10:5210.06.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:4510.06.25 -
Մամուլի տեսությունԻմպիչմենտի գործընթացն օդից կախված է․ «Հրապարակ»ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։Ավելին10:3710.06.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում․ «Փաստ»Դեռևս անցած տարեսկզբին գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ինչ-որ «շարժումներ» ձևավորել, ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Նման մտադրություն նա ունեցել է նաև նախկինում: Բայց այն ժամանակ նա խուսափեց գնալ այդ ճանապարհով՝ վախենալով հայ ժողովրդի բուռն հակազդեցությունից ու բախումներից:Ավելին10:3310.06.25 -
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:Ավելին10:2810.06.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի արդյունքում պետությանը պատճառել է 52 մլն 37 հզր 88 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին10:2410.06.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ»Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երեւում են: Երբեմնի խրոխտ հոգեւորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսեւորում: Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել:Ավելին10:1510.06.25 -
Մամուլի տեսությունԻշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն և կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ»Իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ պլան ունեն եկեղեցու, Կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեեւ գիտակցում են, որ Կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ:Ավելին10:0810.06.25 -
Մամուլի տեսությունՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ»Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»: Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը․ դատավոր՝ Լիանա Ներսիսյան:Ավելին10:0010.06.25 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:5410.06.25 -
Մամուլի տեսությունԴատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառավարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ»Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թեւակոխել։Ավելին09:5010.06.25 -
ՄիջազգայինԱրյան մեջ թաթախած հաց են բաժանում պաղեստինցիներին. «Սելֆիի զբոսանավը» չհասավ ԳազաԱրյան մեջ թաթախած հաց են բաժանում պաղեստինցիներին. «Սելֆիի զբոսանավը» չհասավ ԳազաԱվելին09:4510.06.25 -
Մամուլի տեսությունՏուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության, վերանորոգման ու կահույքագործության նյութերի ներմուծման և վաճառքի ոլորտում: Նշել էինք, որ անբարեխիղճ մրցակցության պատճառով հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առջև, քանի որ մի շարք ընկերություններ փաստացի շրջանցում են օրենքները, ներմուծումն իրականացնում են ոչ թե իրական, այլ նվազեցված կեղծ գներով, մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում կամ տրամադրում են ոչ ամբողջական արժեքի արձանագրմամբ:Ավելին09:4210.06.25