Լրահոս
2026-05-03
-
ՔաղաքականԷմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:Ավելին20:1403.05.26 -
ԱշխարհԹաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով մի քանի մարդ է տուժել«Ուղղաթիռն ընկել է լցակայանի հետնամասում... Սամուտպրական նահանգի Մուանգ շրջանում կիրակի առավոտյան, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», - ասվում է թերթի հրապարակման մեջ: Նշվում է, որ տուժածների հստակ թիվը, ինչպես նաև ուղղաթիռի անկման պատճառը դեռևս հայտնի չեն:Ավելին20:0903.05.26 -
ՔաղաքականԿանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿանադայի ԱԳ նախարար տիկին Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը: Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Տիկին Անիտա Անանդը կարճ շրջայց ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:Ավելին19:5603.05.26 -
ՔաղաքականՔվեաթերթիկ համար 17. հայտնի են ընտրապայքարի մասնակից 19 ուժերի քվեաթերթիկների համարներըՔվեաթերթիկ համար 17. հայտնի են ընտրապայքարի մասնակից 19 ուժերի քվեաթերթիկների համարներըԱվելին19:4903.05.26 -
ՀասարակականԲախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։Ավելին19:3703.05.26 -
ՀասարակականՀիշեցում․ փակ են լինելու մի շարք փողոցներԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։Ավելին19:3003.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին19:2303.05.26 -
ՔաղաքականՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին19:1903.05.26 -
ՔաղաքականՄոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը ժամանել է ՀայաստանԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը:Ավելին19:1503.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին19:0403.05.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինԲուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Ավելին18:5803.05.26 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին18:4803.05.26 -
Հասարակական17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է․ 24News«Ապրիլի 22-ին Վեդիի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մեկ անձը մեկ այլ անձի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։ Ոստիկանները հրավիրել են տուժողին, ով հաղորդում է ներկայացրել, ինչից հետո հայտնաբերվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելին18:3403.05.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրությունՍուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։Ավելին18:3003.05.26 -
ՔաղաքականԵթե ընտրում ես նվաստացումը, ստանում ես և՛ նվաստացում, և’ պատերազմ. Ռոբերտ Քոչարյանի զգուշացումըԵթե ընտրում ես նվաստացումը, ստանում ես և՛ նվաստացում, և’ պատերազմ. Ռոբերտ Քոչարյանի զգուշացումըԱվելին18:2303.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:Ավելին18:1603.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին18:1003.05.26 -
ՔաղաքականՌումինիայի նախագահը ժամանել է ՀայաստանԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին17:5603.05.26 -
ՔաղաքականՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։Ավելին17:5003.05.26 -
ՀասարակականՊայթյուն՝ Տավուշի մարզում․ 29-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՊայթյուն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում «Բերդ» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հողում աշխատելու ժամանակ ձեռքում անհայտ իր պայթելու հետևանքով «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։Ավելին17:3703.05.26