Լրահոս
Հասարակական
18:48
03.05.26
153

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։