Լրահոս
2026-07-21
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ծառուկյանին տարան հարցաքննության. ի՞նչ է ասել նա բանտիցՀայլուր 12։30 Ծառուկյանին տարան հարցաքննության. ի՞նչ է ասել նա բանտիցԱվելին12:3021.07.26 -
ՔաղաքականԻշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. ԱբովյանՍա միայն նրա շուրջ ծավալվող գործընթաց չէ, այն վերաբերում է բոլորին, ովքեր այս պահին ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում։ Երբ բռնապետությունը, դիկտատուրան, «փաշիզմը» մտնում է տուն, մտնելու է բոլորի տուն։ Մի հատ մտածենք՝ տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ, այսօր փլուզելն ու ոչնչացնելն ում է ձեռ տալիս»,- ասաց Արման Աբովյանը։Ավելին12:2721.07.26 -
ՔաղաքականԳյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,-նշել է Առաքելյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ։Ավելին12:2421.07.26 -
ՄիջազգայինԹրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYTԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անկախության 250-ամյակին ընդառաջ ներում է շնորհել 20-ից պակաս մարդու՝ մերժելով շուրջ 6 հազար խնդիրագիր։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը։ Հրատարակության համաձայն՝ Թրամփը «արտահերթ մեղմել է պատիժները կամ ներումներ տրամադրել զինակիցներին»։ Ներում ստացածների թվում են խարդախության համար դատապարտված Հանրապետական կուսակցության դոնորը, ինչպես նաև օդի պահպանության մասին օրենքը խախտողներ։ Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Թրամփի կողմից 250 մարդու ներում շնորհելու հնարավորությունը, և որ այդ քայլը կարող է ժամանակագրորեն համընկնել Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի հետ։ ԱՄՆ-ի առաջնորդը, ինչպես ապրիլին հայտնել էր WSJ-ն, իր երկրորդ նախագահական ժամկետում արդեն շնորհել է շուրջ 1600 ներում՝ ավելի շատ, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։ Ինչպես նշել էր թերթը, մասնավորապես, ներում են ստացել Թրամփի դաշնակիցներն ու դոնորները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհի հետ կապված գործերով անցնող անձինք։Ավելին12:1921.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21- 25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին12:1521.07.26 -
ԻրավականԵնթադրում ենք, որ խոսքը խարդախության կամ փողերի լվացման գործի մասին է. փաստաբանը՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Թե կոնկրետ որ գործով կամ դրվագով է իրականացվում հարցաքննությունը, փաստաբանական խումբը դեռևս հստակ տեղեկություն չունի:Ավելին12:0221.07.26 -
Իրավական6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ․Մ․-ն տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով հաշիվների միջև փոխանցումներ իրականացնելիս հաշվի մնացորդի ստուգման գործառույթ չիրականացնելու տեխնիկական խոտանի մասին, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 30-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում՝ իր անվամբ բացված բանկային հաշվում մուտքագրել է իբր առկա տարբեր չափերի գումարներ դեպի ընկերության իր հաշվեհամար փոխանցելու վերաբերյալ տվյալներ: Այնուհետև, վերը ներկայացված տեխնիկական խոտանով պայմանավորված՝ ընկերության իր էլեկտրոնային դրամապանակի և իր անվամբ բացված հաշվեհամարի հաշվեկշռին գեներացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն 714 հզր ՀՀ դրամ գումար, որն այլ բանկային քարտերի փոխանցելու եղանակով հափշտակվել է։ Խ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին11:5821.07.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.07.2026Մամուլի տեսություն 21.07.2026Ավելին11:4521.07.26 -
ԻրավականԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական․ նրան հարցաքննելու ենՆրան հարցաքննելու են։Ավելին11:3621.07.26 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի մարտիկները հրթիռային հարված են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան բազային, ինչի հետևանքով ոչնչացվել են ՀՕՊ-ի մեկ ռադարային համակարգ և անգարում գտնվող մեկ F-15 կործանիչ», – Fars գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ԻՀՊԿ հայտարարությունում։Ավելին11:3021.07.26 -
Հասարակական29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Եսթեր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին։Ավելին11:2321.07.26 -
ՀասարակականՖուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց․ ձկնաբույծների բողոքի ակցիանՊալատկեք կբերենք, մի ամիս ստեղ կապրենք։Ավելին11:1521.07.26 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանըԵրեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։Ավելին11:0121.07.26 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին«Ի պատասխան ամերիկյան բանակի երեկոյան հարձակմանը Դարհովեյնի կառուցվող օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ մի քանի թևավոր հրթիռով հարված ենք հասցրել Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքին և ոչնչացրել այն», – ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ: Հուլիսի 19-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում կառուցվող «Դարհովեյն» ատոմային էլեկտրակայանը ենթարկվել է ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածներին:Ավելին10:5421.07.26 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի բազալտի արդյունահանման դեպք․ կան ձերբակալվածներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։ Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են։Ավելին10:4621.07.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:Ավելին10:3621.07.26 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ վիրավոր կաՀուլիսի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են 39-ամյա Արմեն Թ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 21-ամյա Կարեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 67-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի, 25-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և 63-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին10:3021.07.26 -
Քաղաքական«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում, սկսում է մտածել իր կյանքում արած-չարածի մասին։ Հիմա ես, օգտագործելով ազատ ժամանակը, մտածում եմ՝ ի՞նչ եմ արել, ի՞նչ կարող էի անել, ի՞նչը չեմ արել։Ավելին10:2221.07.26 -
Մամուլի տեսությունՌուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. «Ժողովուրդ»Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժարվել մանդատից։Ավելին10:1221.07.26 -
Մամուլի տեսությունԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և, ըստ մեր տեղեկությունների, մինչև այժմ վերջնական ցուցումներ չեն տրվել, թե ՔՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։Ավելին10:0621.07.26