Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ 30 բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ
    Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։
    23:17
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանում չեն մեկնաբանել Թրամփի վերահրապարակած հոդվածը, որտեղ երկիրն անվանվել է «դժոխային անցք»
    «Մենք տեսել ենք որոշ հաղորդագրություններ։ Այսքանով կսահմանափակվեմ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով այդ հրապարակման մասին հարցին։
    23:10
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից
    Իր հերթին RTL ռադիոկայանը կարծում է, որ այս կերպ Ֆրանսիայի առաջնորդը միանշանակ հայտարարել է նախագահական մանդատի ավարտից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։ Նույն կարծիքին են նաև BFMTV հեռուստաալիքը և Le Parisien թերթը։ Ավելի ուշ, ժամանելով Այիա Նապայում ընթացող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մակրոնին հարց են ուղղել նախագահական ժամկետի ավարտից հետո իր ծրագրերի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել նախկինում արված հայտարարությունը։ «Ես մտադիր չեմ մեկնաբանություններ տալ ինքս իմ մասին և չեմ խոսելու ֆրանսիական քաղաքական կյանքի մասին»,- ասել է պետության ղեկավարը։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլին։ Կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ. այն պետք է անցկացվի Մակրոնի լիազորությունների ժամկետի ավարտից (2027թ. մայիսի 13) 20-35 օր առաջ։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների ավելի քան 50%-ը, ապա առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները կմասնակցեն քվեարկության երկրորդ փուլին, որն անցկացվում է երկու շաբաթ անց։ Մակրոնն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո այլևս չի կարողանա առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ, ըստ սահմանադրության, նախագահի լիազորությունները սահմանափակված են երկու մանդատով։
    23:00
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
    Ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև պատգամավորների ու մի շարք կազմակերպությունների կողմից։ Արարողությանը ներկա էին նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը: Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։
    22:45
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ
    Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։
    22:39
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
    Ապրիլի 23-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի եղբայրական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց միասնական աղոթք և հրաժեշտի արարողություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին՝ արձանագրելով, որ հոգևոր պետերի նմանօրինակ փոխայցելությունները մեծապես նպաստում են երկու Քույր Եկեղեցիների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ու արդյունավոր գործակցությանը, ինչը աշխարհի փոթորկայույզ այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է։ Իր հերթին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետը խորին երախտագիտություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ երկու Քույր Եկեղեցիները միասին անցել են նահատակության ու փորձությունների միջով, և այսօր ևս, Մերձավոր Արևելքի ու Հայաստանի համար այս դժվարին օրերին, իրենց միասնականությունն ու աղոթքը զորակցության կենդանի վկայություն են երկու ժողովուրդների համար։ Խոսքի ավարտին Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը աղոթք առաքեց առ Բարձրյալն Աստված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար։
    22:28
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարելի՞ է խմել Բյուրեղավանի ջուրը. հրապարակվել է փորձաքննության արդյունքները
    Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Այս մասին հայտարարություն է տարածել Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան։
    22:19
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կկայանա՞ արդյոք Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը. Մոսկվայում Իրանի դեսպանի պարզաբանումը
    Կարգավորման շուրջ ցանկացած բանակցություն պետք է ունենա հստակ նպատակ, ընդ որում՝ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության, հավելել է Ջալալին։ «Բանակցությունները պետք է նպատակ ունենան։ Մենք պատրաստ ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է հաջողված լինել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը, եթե այն կայանա։
    22:14
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
    Պոկում վարժությունում, սակայն, հայ մարզուհին հաջող մոտեցում չի ունեցել և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում:
    22:08
    23.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    10-ը լավ թիվ է. «Հայաստան» դաշինքը պատգամավորի 213 թեկնածու ունի
    213 պատգամավորության թեկնածուների ցուցակով է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել ԿԸՀ: Դաշինք ձևավորած Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի ու «Առաջ» կուսակցության անունից փաթեթը գործընկերների հետ ԿԸՀ տարած «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ պակաս փաստաթուղթ չկա:
    22:01
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երթը ոչ միայն սգո, այլև պահանջատիրության խորհուրդ ունի. Ագնեսա Խամոյան
    Ջահերով երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
    21:56
    23.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Կրակելու հրաման է տվել Թրամփը. Իրանը ԱՄՆ-ից պահանջում է հեռանալ տարածաշրջանից
    Միացյալ Նահանգների հաստատած անժամկետ հրադադարի պայմաններում Հորմուզի նեղուցում լարվածությունն աճում է: ԱՄՆ ռազմածովային ուժերին կրակելու հրաման է տվել Դոնալդ Թրամփը՝ անտեսելով Իրանի՝ տարածաշրջանից հեռանալու պահանջը:
    21:48
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ առաջնորդում են հոգևորականները
    Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
    21:45
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի պատգամավորները մասնակցում են ավանդական ջահերով երթին
    Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
    21:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը
    Ջահերով երթից առաջ մասնակիցները հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը։
    21:13
    23.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Բյուրեղավանում խուճապը չի թուլացել «Վեոլիա ջրի» հայտարարությունից հետո. ՀՎԿԿ-ն հետազոտում է ջուրը
    Բյուրեղավանցիները չեն հավատում «Վեոլիա ջուր» ընկերության հավաստիացումներին, թե մաքուր է ծորակից հոսող ջուրը: Իրենք դեռ համ ու վատ հոտ են առնում ջրից ու խուսափում են ծորակի ջուրն օգտագործելուց, քանի դեռ պաշտոնական հերքում չկա, որ ջուրը չէր երեկ հիվանդանոցներ դիմած 200-ից ավելի քաղաքացիների թունավորման պատճառը:
    21:09
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ ամենը արվում է այս շենքում նստած հանցագործ՝ Փաշինյանի մեղսակցությամբ ու մասնակցությամբ. Իշխան Սաղաթելյան
    Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    21:00
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհ կա․ բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը
    Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են մետաղական խողովակներ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Փրկարարները մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։
    20:55
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները
    Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes G» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
    20:50
    23.04.26
    Ավելին