Լրահոս
2026-04-23
-
ՀայաստանԵրթի կազմակերպիչները ջահեր են բաժանում քաղաքացիներինԱյս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։Ավելին20:1023.04.26 -
ՀասարակականՖրանսիայից թոռներիս բերել եմ, որ իրենց պատմությունը ճանաչեն. սփյուռքահայԼրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքահայը։Ավելին20:0423.04.26 -
ՀայաստանՈւղիղ I Ավանդական ջահերթը` հայոց ցեղասպանության 111֊րդ տարելիցին ընդառաջՈւղիղ I Ավանդական ջահերթը` հայոց ցեղասպանության 111֊րդ տարելիցին ընդառաջԱվելին20:0023.04.26 -
ՔաղաքականԵթե այս իշխանությունը վերընտրվի, գուցե էպոս կարգեն «Երկրի հակառակ կողմը». Արթուր ԽաչատրյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին19:5323.04.26 -
ՀասարակականՆիկոլն՝ ինքն է ասում, որ թուրք է. քաղաքացիԱյս մասին հայտարարեց քաղաքացին։Ավելին19:4823.04.26 -
ԻրավականՋահերով երթին մասնակցելու կոչ է արել Բագրատ Սրբազանը դատարանից. նա ևս երկու ամիս կմնա կալանավորվածՋահերով երթին մասնակցելու կոչ է արել այսօր Բագրատ սրբազանը՝ իր ու իր 17 աջակիցների գործով դատական նիստի ժամանակ: Ինքը չի կարող մասնակցել երթին: Այսօր դատարանը մասամբ բավարարել է դատախազների միջնորդությունն ու Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգել ևս 2 ամսով:Ավելին19:4023.04.26 -
ՔաղաքականԱպրիլի 25-ին Մասիսում Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի անդամների հետ կհանդիպի քաղաքացիների հետ«Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում, «Հայաստան» դաշինքի անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ։ Հանդիպմանը ներկա կլինի դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին19:3123.04.26 -
ՍպորտԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՀայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 88 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Ռաֆիկ Հարությունյանը պոկել է 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:Ավելին19:2523.04.26 -
Քաղաքական44-օրյա պատերազմի մասին զեկույցը հրապարակելու պահանջ խորհրդարանի դիմաց, մերժում՝ կառավարությունում44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրությունից թաքցնող իշխող ուժի ղեկավարը համոզում է, թե հանրությունը ամեն ինչ գիտի 44-օրյա պատերազմի մասին: Այդ դեպքում ինչ՞ու չեն հանրայնացնում այդ զեկույցը:Ավելին19:1523.04.26 -
ՀասարակականՎթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 5 վիրավորներից մեկի վիճակը ծանր էԱյսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։Ավելին19:0623.04.26 -
ՔաղաքականՈ՞ր քաղաքական ուժերն են ԱԺ ընտրություններին ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացրել2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Ցանկը ներկայացնում ենք՝ ըստ ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացնելու հերթականության։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Փաշինյան Նիկոլ Վովայի Միրզոյան Արարատ Սամվելի Ավանեսյան Անահիտ Թորգոմի «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ծառուկյան Գագիկ Կոլյայի Թեւանյան Անդրանիկ Նորիկի Սարգսյան Լուիզա Աշոտի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սիմոնյան Գուրգեն Էդմոնի Անտինյան Էդվարդ Արմենակի Մկրտչյան Լուսինե Մարտիկի «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Կյուրեղյան Սպարտակ Տիգրանի Գեւորգյան Իշխան Սամվելի Կարապետյանց Նինա Տիգրանի «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) Կարապետյան Նարեկ Կարենի Վարդեւանյան Արամ Պողոսի Մելոյան Գոհար Գագիկի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պետրոսյան Սուրեն Ռաֆիկի Այվազյան Վարդան Նորիկի Գաբրիելյան Հասմիկ Արմենի «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Թաթոյան Արման Հակոբի Անանյան Դավիթ Սանասարի Մատինյան Աստղիկ Համլետի «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մարուքյան Էդմոն Հրաչիկի Փաշոյան Կարպիս Ռուբիկի Ավագյան Շուշանիկ Սուրենի «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Կարապետյան Գեւորգ Ռոբերտի Սաֆարյան Գեւորգ Վիտալիկի Սախոյան Արմենուհի Լիպարիտի ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Քոչարյան Ռոբերտ Սեդրակի Սաղաթելյան Իշխան Վաչիկի Գրիգորյան Աննա Արամի ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Շիրինյան Լեւոն Ղազարի Թադեւոսյան Արգիշտ Ռաֆիկի Սահակյան Սիլվա Սերյոժայի ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Զուրաբյան Լեւոն Արամի Մանուկյան Արամ Վիգենի Զորյան Տաթեւիկ Արարատի «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մարության Հայկ Հրաչյայի Կարապետյան Հակոբ Մանվելի Արամյան Նարինե Միքայելի «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սարգսյան Արամ Զավենի Ադամյան Անահիտ Հրանտի Մխիթարյան Ռոմիկ Կառլենի «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի Գալստյան Աշոտ Վարազդատի Հովհաննիսյան Գոհար Լեւոնի ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հարությունյան Վաղարշակ Վարնազի Բաբայան Վահան Շոթայի Ներկարարյան Անի Լեւոնի ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՅՈՒՐԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՆԱ ՎԱԶԳԵՆԻ ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈԴԵՐԶԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ԿՈՒՋՈՅԱՆ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆԻ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՇԱՄԻՐԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՀԵՆՐԻԿԻ ԶԵՅՆԱԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԵՍԻԱվելին18:5823.04.26 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI-ի հեռուստաալիքին«Ռուսաստանում կա որոշակի սենտիմենտալ ընկալում հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ընդհանուր պատմություն (դուք գիտեք՝ մենք եղել ենք նույն կայսրության մեջ, հետո՝ Խորհրդային Միությունում)։ Ռուսաստանում զգալիորեն զսպվում է այդ դժգոհությունը հենց այն պատճառով, որ այնտեղ չեն ցանկանում անել որևէ քայլ, որը կարող է, այսպես ասած, վնաս հասցնել հայ ժողովրդին»։Ավելին18:5223.04.26 -
ԻրավականՄանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թ. ծնված Մանուկ Ադամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ ՆԳՆ ոստիկանությունԱվելին18:4923.04.26 -
ԱրցախՍտեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ «ՀայաՔվե»Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։Ավելին18:4023.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 «Պայքարը շարունակվում է. 3000 ջահակիր կառաջնորդի ցեղասպանության 111-րդ տարելիցի երթը»Հայլուր 18։30 «Պայքարը շարունակվում է. 3000 ջահակիր կառաջնորդի ցեղասպանության 111-րդ տարելիցի երթը»Ավելին18:3023.04.26 -
ՀասարակականՈւշադրություն․ սպասվում են ուժեղ քամի և ինտենսիվ տեղումներԳետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:Ավելին18:2523.04.26 -
ԻրավականԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը: Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։ Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից: ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին18:2023.04.26 -
ՀասարակականԲագրատ Սրբազանը կոչով դիմեց ընդդիմությանըՈւզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։Ավելին18:1323.04.26 -
ՀասարակականՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Արցախում հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումըՎրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»:Ավելին18:0123.04.26 -
ԻրավականՀՀ-ին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ․ Ռոբերտ Ամստերդամը դիմել է ԱՄՆ սենատորներինՊարոն Կարապետյանը հանդես է գալիս հանուն այնպիսի ընտրությունների, որոնք կլինեն ազատ, արդար և զերծ ապատեղեկատվությունից կամ որևէ արտաքին ուժի, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությունից: Նա չի գործում Ռուսաստանի կառավարության անունից և մերժում է իր շարժումը որպես օտարերկրյա շահերի գործիք ներկայացնելու ցանկացած փորձ: Նրա ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, հայ մարդու իրավունքների և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը: Դրա համար նա բանտարկվել է և զրկվել իր օրինական սեփականությունից: Նա միակը չէ. հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին բազմաթիվ հոգևորականներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկվել են շինծու մեղադրանքների և հարկադրանքի: Այս իրավիճակում ձեր նամակը ոչ թե պաշտպանում է հայաստանյան ժողովրդավարությունը, այլ օգնում է ամրապնդել այն կեղծ թեզը, որն օգտագործվում է ընդդիմությանը մեկուսացնելու համար:Ավելին17:5023.04.26