Լրահոս

2026-07-16
  • Img default alt hy
    Իրավական
    «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
    Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
    13:12
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    105 միլիարդ դրամ, 75 անշարժ գույք. դատախազությունը Գագիկ Ծառուկյանից բռնագանձման նոր պահանջներ է ներկայացրել
    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
    13:06
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Պետք է հաղթահարել խոչընդոտները». Ֆիդանը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու հույսերի մասին
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը տեսանելի ապագայում հաջողության հասնելու շանսեր ունի, սակայն անհրաժեշտ է հաղթահարել մի շարք դժվարություններ։ «Եթե նայեք բանակցությունների ստամբուլյան ձևաչափին, ապա կտեսնեք, որ կողմերի ներկայացուցիչները հավաքվել են միասին և, իրոք, ապահովել են թափանցիկ աշխատանք միմյանց միջև։ Տեղի են ունեցել շատ լավ հանդիպումներ, որոնց ընթացքում ուղիղ բանակցություններ են վարվել։ Կարևոր է, որ նման հանդիպումները շարունակվեն առանց ընդհատումների։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում այս համատեքստում լավ բաներ տեղի կունենան։ Ցավոք, այսօրվա դրությամբ պատերազմը դեռ շարունակվում է, և կա էսկալացիայի ռիսկ։ Անհրաժեշտ է հաղթահարել որոշ խոչընդոտներ», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։ Ըստ Ֆիդանի՝ «խաղաղության և հրադադարի անհրաժեշտությունը պաշտոնապես հայտարարվել է հակամարտության երկու կողմերի կողմից»։ «Սա ընդգծվում է նաև այլ կողմերի՝ հատկապես եվրոպացիների, ամերիկացիների և չինացիների կողմից։ Նման վճռական միջազգային մտադրությունը և կամքը պետք է իրականացվեն։ Թուրքիան իր կողմից կշարունակի ջանքերը այդ ուղղությամբ», - հավելել է նա։
    13:00
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ««Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    12:46
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
    Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
    12:39
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5 հոգի գիտությամբ զբաղվելու հիմնավորմամաբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով գիտության ոլորտում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայությունից ազատվուն են ՀՀ 5 քաղաքացիներ: Այդ անձինք են Ալբերտ Հարությունի Դավթյան, Խաչատուր Գարուշի Նազարյան, Սուրեն Աշոտի Մալումյան, Համլետ Արայիկի Իսունց, Արման Արզումանի Հարությունյան:
    12:32
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակում
    Հայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակում
    12:30
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում․ Չինաստանի ԱԳՆ
    «Կողմերը կշարունակեն հետևել պայմանագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին, ընդլայնել գործնական համագործակցությունը և աշխարհին ավելի շատ կայունություն ու զարգացման վստահություն հաղորդել», - ասել է նա։ Լին Ցզյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ռազմավարական առաջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսին առաջնորդները պայմանավորվել են զարգացնել պայմանագրում դրված բարեկամության ոգին և չին-ռուսական հարաբերությունները դուրս բերել նոր փուլ։
    12:27
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր Կամենդատյան
    Եկեք մանրամասն դիտարկենք այս սցենարը և փորձենք հասկանալ՝ ինչպես են փոխկապակցվում ուժեղ դրամը, սահմանին գազի գնի հնարավոր թանկացումը և սպառողների համար սակագնի անփոփոխ մնալը։
    12:15
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան կշարունակի դիվանագիտությունը Ուկրաինայի հարցով, ներառյալ՝ բանակցությունների կազմակերպումը․ Ֆիդան
    «Ցավոք, վերջին իրադարձությունները մտահոգություն են առաջացնում։ Այն ժամանակ, երբ դիվանագիտական ջանքերը փակուղի են մտել, մենք դիտարկում ենք հակամարտության սրացում։ Մեզ հատկապես անհանգստացնում է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումների քանակի վերջին աճը։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վճռականորեն ձգտել դիվանագիտական լուծումների։ Մենք կշարունակենք ավելացնել մեր ուղղակի դիվանագիտական ջանքերը, ներառյալ՝ կողմերի միջև բանակցությունների կրկնակի անցկացումը», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։
    12:00
    16.07.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.07.2026
    Մամուլի տեսություն 16.07.2026
    11:45
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ եք մարդուն իր տան մեջ տվել գետնով, նկարել, գցել սայթ. քաղաքացի
    Էնպես պիտի լինի, որ քաղաքացին ԱԱԾ համազգեստը հարգի։ Այս մասին հայտարարեց քաղաքացին։
    11:37
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախյան ժառանգության պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա․ ահազանգ
    «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։
    11:15
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօրվանից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյան
    Նրա խոսքով՝ առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ 
    11:00
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կառավարական փոփոխությունները Զելենսկու համար կոռուպցիոն հոսքերի վերաբաշխման միջոց են․ Յուլիա Մենդել
    Մենդելի կարծիքով՝ նման վերաբերմունքը հիանալի կերպով արտացոլում է իշխանության հանդեպ նրա մոտեցումը. մարդիկ երբեք նշանակություն չեն ունեցել և չեն ունենալու նրա համար։ Կիևյան ռեժիմի ղեկավարը հուլիսի 12-ին հայտարարել էր երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյին հեռացնելու մտադրության մասին։ Ավելի ուշ նա հաստատել է իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 14-ին պաշտոնանկ է արել նրան, ինչը հանգեցրել է ամբողջ կառավարության հրաժարականին։ Հաջորդ օրը Զելենսկին Ռադա է ներկայացրել Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու մասին առաջարկը։ Չորեքշաբթի օրը Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ Ֆեդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ ՆԳՆ ներկայիս ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Պատգամավորի խոսքով՝ Զելենսկին Ֆեդորովին մեղադրել է Զորահավաքային կենտրոնների (ՏՑԿ) բարեփոխումը ձախողելու մեջ։
    10:45
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մասին
    Նշվում է, որ հարձակումների մեկ այլ ալիքի ընթացքում իրանական ԱԹՍ-ները խոցել են կապի համակարգեր և «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։
    10:33
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Լևոն Ազիզյան
    Հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի, ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ։
    10:20
    16.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը 25%-անոց մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի համար․ Ռուբիո
    Վաշինգտոնի վարչակազմը որոշել է 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ԱՄՆ ներկրվող ապրանքների մեծ մասի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր [ամերիկացի] նախագահ [Դոնալդ] Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցչին 25% մաքսատուրք սահմանել բրազիլական ներմուծման մեծ մասի համար», - գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։ Այս քայլի պատճառների մասին խոսելիս՝ Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «և նրա կառավարությունը բարեխղճորեն չեն բանակցել ԱՄՆ-ի հետ»։ «Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին և բրազիլացիներին, - կարծում է պետքարտուղարը։ - Վերջին մեկ տարվա ընթացքում Լուլա դա Սիլվան իր ինքնասիրությունը վեր է դասել բրազիլացի ժողովրդի բարեկեցության համար գործարք կնքելուց, և այս մաքսատուրքերը դրա վճարն են»։
    10:10
    16.07.26
    Ավելին