Լրահոս
Միջազգային
13:00
16.07.26
56

«Պետք է հաղթահարել խոչընդոտները». Ֆիդանը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու հույսերի մասին

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը տեսանելի ապագայում հաջողության հասնելու շանսեր ունի, սակայն անհրաժեշտ է հաղթահարել մի շարք դժվարություններ։

«Եթե նայեք բանակցությունների ստամբուլյան ձևաչափին, ապա կտեսնեք, որ կողմերի ներկայացուցիչները հավաքվել են միասին և, իրոք, ապահովել են թափանցիկ աշխատանք միմյանց միջև։ Տեղի են ունեցել շատ լավ հանդիպումներ, որոնց ընթացքում ուղիղ բանակցություններ են վարվել։ Կարևոր է, որ նման հանդիպումները շարունակվեն առանց ընդհատումների։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում այս համատեքստում լավ բաներ տեղի կունենան։ Ցավոք, այսօրվա դրությամբ պատերազմը դեռ շարունակվում է, և կա էսկալացիայի ռիսկ։ Անհրաժեշտ է հաղթահարել որոշ խոչընդոտներ», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։

Ըստ Ֆիդանի՝ «խաղաղության և հրադադարի անհրաժեշտությունը պաշտոնապես հայտարարվել է հակամարտության երկու կողմերի կողմից»։ «Սա ընդգծվում է նաև այլ կողմերի՝ հատկապես եվրոպացիների, ամերիկացիների և չինացիների կողմից։ Նման վճռական միջազգային մտադրությունը և կամքը պետք է իրականացվեն։ Թուրքիան իր կողմից կշարունակի ջանքերը այդ ուղղությամբ», - հավելել է նա։