Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն Իրանի դեմ տախտակամածային հրանոթ է կիրառել՝ վերջին 38 տարվա մեջ առաջին անգամ․ TWZ
    Ամերիկյան Spruance հրթիռակիր Էսկադրային ականակրի տախտակամածային հրանոթներից Իրանի ափերի մոտ գտնվող բեռնատար նավի ուղղությամբ արձակված կրակոցները դարձել են վերջին 38 տարվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությամբ նմանատիպ առաջին միջադեպը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The War Zone (TWZ) պորտալը։ «Ռազմածովային նավի կողմից մեկ այլ նավի դեմ տախտակամածային հրանոթի կիրառման վերջին անհերքելի դեպքը տեղի է ունեցել «Աղոթարար» (Praying Mantis) գործողության ժամանակ», - պորտալին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն ներկայացուցիչը: «Աղոթարար» ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 1988 թվականի ապրիլի 18-ին Պարսից ծոցում՝ ի պատասխան իրանական ականի վրա ամերիկյան ֆրեգատի պայթյունի։ Մարտական գործողությունների արդյունքում Միացյալ Նահանգները ոչնչացրել էր Իրանին պատկանող երկու նավթային հարթակ, մեկ ֆրեգատ և մեկ մոտորանավակ։ Այդ ժամանակ «Աղոթարար» գործողությունը ԱՄՆ-ի համար խոշորագույն ծովամարտն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ապրիլի 19-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Touska բեռնատար նավի գրավման մասին, որը շարժվում էր դեպի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ։ Ըստ նրանց տեղեկությունների՝ Spruance-ը մի քանի կրակոց է արձակել 127 մմ տրամաչափի Mark 45 թնդանոթից նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ։
    10:54
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել․ 1 անձ ձերբակալվել է
    Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ, ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված համապատասխան փաստաթղթերը, ներկայացվել են նախաքննական մարմին։
    10:48
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան
    Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաև 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները։
    10:40
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։ Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։ Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գազ չի լինի․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:26
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը եղել է ոչ սթափ
    Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։
    10:17
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
    Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
    10:12
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»
    Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։
    10:05
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տապալված «հնգամյա պլանը» և Փաշինյանի նոր «ֆալստարտը». ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում․ «Փաստ»
    Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:
    09:58
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախընտրական վախեր. ինչո՞ւ է իշխանությունը փախչում պատերազմի թեմայից և ծնողների հետ հանդիպումից․ «Հրապարակ»
    Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։
    09:54
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:
    09:50
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ «Հրապարակ»
    Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:
    09:47
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
    Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։
    09:41
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի էքսցենտրիկ վարքը պետք է արժանանա իրավական գնահատականի․ «Փաստ»
    Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
    09:37
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։
    09:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»
    2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
    09:25
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
    Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
    09:20
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»
    Իսրայելական հասարակության արձագանքը նման «մանիֆեստին» կլիներ ոչ թե պարզապես բացասական, այլ տեկտոնական: Իսրայելի համար Աղետի (Շոա) հիշողությունը ոչ թե պարզապես դասագրքի էջ է, այլ անվտանգության հիմքը: «Այլևս երբեք» բանաձևն այնտեղ նյութականացված է միջուկային զսպման և բարձրտեխնոլոգիական բանակի տեսքով: Ժողովուրդը, որի գենետիկ կոդը ներծծված է անպաշտպանության հիշողությամբ, նման առաջնորդին կպատասխաներ ակնթարթային քաղաքական անհայտացմամբ: Իսրայելում գոյություն ունի կոնսենսուս. հենց որ դու դադարում ես աշխարհին հիշեցնել ապրելու քո իրավունքի մասին և ուժով պաշտպանել այն, դու անհետանում ես: Առանցքային գործընկերոջ հետ դաշինքից հրաժարվելը՝ հօգուտ անորոշ «չեզոքության», ընդ որում՝ թշնամական շրջապատում, կընկալվեր որպես կոլեկտիվ ինքնասպանություն:
    09:15
    23.04.26
    Ավելին