Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը. Վարուժան Գեղամյան
    Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը։ Քննարկման ժամանակ ասաց պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
    14:31
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը վարչապետ Կոբախիձեին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
    14:26
    23.04.26
    Ավելին
  • Իրավական
    Բռնապետություն է սա. անձնական նամակները կարդալու միջնորդությունները հազարներով ավելացել են
    Տարեցտարի ավելի շատ են իրավապահները դատարան դիմում՝ մարդկանց նամակագրությունները, հաղորդագրությունները առգրավելու թույլտվություն ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ անցած տարվա համեմատ 10 անգամ ավելացել է նման դիմումների քանակը:
    14:15
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
    14:04
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. «Հրապարակ»
    Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։
    13:59
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հեղուկ գազի վաճառքը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզի, Արզնի համայնքի, Երևան–Սևան մայրուղի 6/1-ում գործող, «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    13:57
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետությունը և եկեղեցին մեկ ամբողջություն են․ խավարածին մեկը փորձում է կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ
    Եվ այսօր՝ 21-րդ դարում, «լուսավոր» այս դարում խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել մի ժողովրդի, որի հայրերը աշխարհով մեկ լույս են եղել և են, լուսավորել են համայն աշխարհը։
    13:50
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը
    «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը։ Տեսանյութում ոստիկանության աշխատակիցն ասում է, որ որոշ հարցեր ենթակա են պարզաբանման, պետք է պարզաբանել բաժանմունքում։
    13:39
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
    Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Մասնավորապես՝ - չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, - չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, - արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն, - հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող , ախտահանվող նյութերից, - առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկերը, - չի սահմանվել և չի պահպանվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, - սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար: Վերահսկիչը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:
    13:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։
    13:30
    23.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Մի օր սգալ, մյուս օրը տոնել» մոտեցումը չեն ընդունում մարդիկ. Քաղաքացու օրը՝ Երևանում
    Ամոթանք են տալիս քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի հաջորդ օրը մայրաքաղաքում տոն ու խորոված փարթի կազմակերպելու համար: Խորհրդարանական ընտրություններից 1 ու կես ամիս առաջ Փաշինյանը որոշել է մեծ շուքով նշել «Քաղաքացու օրը»:
    13:26
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը պահպանվի. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի վերադարձի մասին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի վերադարձի մասին։
    13:19
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդը պիտի փոխվի, աճի. Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանին «Նատաշա» ասելու մասին
    Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    13:15
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցի անցման վճարներից
    «Հորմուզի նեղուցի գանձումներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է կենտրոնական բանկի հաշվին», - նրա խոսքերն է մեջբերում «Fars» գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման մասին։ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը մինչև կողմերի միջև վերջնական գործարքի կնքումը։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը հայտնեցին, որ Իրանը փակել է նեղուցը մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման ամբողջական վերացումը։ ԻՀՊԿ-ն նավատերերին հորդորել է հետևել բացառապես իրանական կողմի հանձնարարականներին և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բնութագրել է որպես «վստահություն չներշնչող»։
    12:56
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ հոգևորականները պետք է հարկ վճարեն, քաղաքացի են, բայց երբ վարչապետի հրաժարականն են պահանջում, քաղաքացի չեն
    Երբ հոգևորականները պետք է հարկ վճարեն, քաղաքացի են, բայց երբ վարչապետի հրաժարականն են պահանջում, քաղաքացի չեն։ Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:46
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով սկսվել է 230 հազար հավի մորթը
    Մասնագետները զգուշանում են հիվանդության տարածումից, ինչը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ: Մասնավորապես, 2023 թվականին թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի զանգվածային մորթը Ճապոնիայում հանգեցրել է հավի ձվերի գների ամենամեծ աճին 1991 թվականից ի վեր: Դրանք նախորդ տարվա մակարդակի համեմատությամբ  աճել էին 76%-ով, ինչը ցնցումներ էր առաջացրել սպառողական շուկայում: Այն ժամանակ Տոկիոյի որոշ սուպերմարկետներ նույնիսկ մտցրել էին հավկիթների գնման սահմանափակումներ:
    12:42
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աշխարհը բախվել է պատմության մեջ խոշորագույն էներգետիկ ճգնաժամին․ ՄԷԳ ղեկավար
    Ըստ նրա՝ ժամանակակից պատմության մեջ եղել է երեք խոշոր էներգետիկ ճգնաժամ՝ երկու նավթային՝ 1973 և 1979 թվականներին, և մեկ գազային՝ 2022 թվականին։ Նավթային երկու ճգնաժամերի հետևանքով համաշխարհային շուկայի կորուստները միջինում կազմել են օրական 5 միլիոն բարել, մինչդեռ ներկայիս ճգնաժամի արդյունքում դրանք հասել են օրական 13 միլիոն բարելի։ 2022 թվականին շուկան զրկվել է 75 միլիարդ խորանարդ մետր գազից, իսկ 2026 թվականին կորուստներն արդեն գնահատվում են 100 միլիարդ խորանարդ մետր։ «Ի հավելումն նավթի և գազի՝ նկատվում են կարևոր ռեսուրսների՝ պարարտանյութերի, նավթամթերքի, հելիումի և ծծմբի մատակարարումների խոշոր ընդհատումներ։ Սա նշանակալի ազդեցություն կունենա մատակարարման շղթաների վրա ողջ աշխարհում։ Աշխարհը կբախվի դրան առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա մենք հիմա իսկապես գործ ունենք խոշորագույն էներգետիկ ճգնաժամի հետ»,- ասել է Բիրոլը Սինգապուրում՝ ամերիկյան CNBC հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման ժամանակ։
    12:36
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ամոթանք. ապրիլի 24-ից հետո տոնելու Փաշինյանի նախաձեռնությանը դեմ է փողոցը
    Հայլուր 12։30 Ամոթանք. ապրիլի 24-ից հետո տոնելու Փաշինյանի նախաձեռնությանը դեմ է փողոցը
    12:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ Արմեն Գրիգորյան
    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։
    12:25
    23.04.26
    Ավելին