Լրահոս

2026-07-15
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»
    «Հրապարակ» թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ կրնկակոխ հետեւում էր Փաշինյանին ողջ քարոզարշավի շրջանում՝ նրա հետ ձեթով պեռաշկի ու ճամփեզրից առած կուկուռուզ էր ուտում, նրա հրահանգով անպատվում ու վիրավորում ընդդիմադիրներին։ Երկրորդ «զոհը», ըստ ՔՊ-ական աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու՝ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը, նրա աջ ձեռքը, գորշ կարդինալը, որը հազար հարց էր լուծում երկրում եւ թիմում։ Ըստ մամուլի, Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից եւ ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանին որոշել է զրկել աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից ու «աքսորել» խորհրդարան։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղում է օրենդիր մարմին՝ շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչպես ժամանակին արեց Արսեն Թորոսյանի հետ՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից շարքային պատգամավոր դարձնելով։
    10:21
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:
    10:12
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։
    10:01
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։
    09:56
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։
    09:50
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։
    09:42
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    09:30
    15.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ:
    09:24
    15.07.26
    Ավելին
2026-07-14