Լրահոս
Միջազգային
23:46
14.07.26
47

Նա հասցրել է «նեխել»՝ դատողություններ անելով ձկան աշխարհաքաղաքական նշանակության մասին․ Զախարովան՝ Կալլասի մասին

Img default alt hy

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ինքն է «նեխել»՝ մինչ զբաղված էր ձկան աշխարհաքաղաքական նշանակությունը և պատժամիջոցների փաթեթում դրա դերը պարզելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր, որ ձուկը «աշխարհաքաղաքական նշանակություն ունի»։ Այսպես է նա մեկնաբանել ԵՄ երկրների հրաժարումը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագծում ներառել ռուսական ձկան և ծովամթերքի ներմուծման էմբարգոն, որն առաջարկել էր Եվրահանձնաժողովը։

«Մինչ Կալլասը զբաղված էր ձկան աշխարհաքաղաքական նշանակությունը պարզելով, այն նեխեց։ Եվ ոչ միայն ձուկը», - նշել է Զախարովան KP.RU-ին տված մեկնաբանությունում։