Լրահոս

2026-04-10
2026-04-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
    Այսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։
    23:55
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում պատճառված վնասի դիմաց․ Խամենեի
    Նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տրամադրված վրեժխնդիր լինել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար: «Նրա թափված արյան և երկրորդ (2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտություն) ու երրորդ (ընթացիկ պատերազմ) պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը կապրի սրտերում և հոգիներում»,- հավելել է Իրանի առաջնորդը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին:
    23:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը հայտարարել է Զատկի զինադադար
    Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ ուղղափառ Սուրբ Զատկի նախաշեմին հրադադարի ռեժիմ է սահմանվում 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։ Կրեմլում նաև նշել են, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին և նույնպես կաջակցի զատկական հրադադարին։ Ռուսական զորքերը ցուցում են ստացել ապրիլի 11-12-ը դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով, սակայն պատրաստ լինել կանխել հակառակորդի ցանկացած ագրեսիա։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Ռ. Բելոուսովին, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վ. Վ. Գերասիմովին հրահանգվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հրահանգված է պատրաստ լինել կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»,— ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
    23:34
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոդի կամրջի հարևանությամբ բшխվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
    Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ-Բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տարոն Պ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
    23:25
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
    Սույն թվականի ապրիլի 09-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մառզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
    23:14
    09.04.26
    Ավելին