Լրահոս
2026-04-09
-
ԱշխարհՍպիտակ տունը քննադատել է Ջորջ Քլունիին՝ Թրամփի հասցեին հնչեցրած խոսքերի համարԱպրիլի 7-ին Քլունին մեղադրել էր Թրամփին ռազմական հանցագործություն կատարելու մտադրության մեջ՝ կապված Իրանի հասցեին ամերիկյան առաջնորդի հնչեցրած սպառնալիքների հետ։ «Ոմանք ասում են, որ Դոնալդ Թրամփը լավ մարդ է։ Բայց եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է ոչնչացնել քաղաքակրթությունը, [ապա] դա ռազմական հանցագործություն է»,- մեջբերում է պարբերականը դերասանի խոսքերը։Ավելին19:4709.04.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանը պնդում է՝ իր ձայնը չէ գաղտնալսված խոսակցությունում. հիմնական դատալսումներն են սկսվելԲագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատավարությունը հիմնական լսումների փուլ է մտել: Սրբազանը սկանդալային հայտարարություն է արել, պնդել է՝ գաղտնալսված խոսակցություններու ինքը չկա: Փաստաբանները պահանջում են փորձաքննության տանել ձայնագրությունները:Ավելին19:4209.04.26 -
ՔաղաքականՄայիսի 28-ի շքերթը ընդամենը «իրական քաղաքականությունը» քողարկող ցուցանակ է. Հակոբ ԲադալյանԲայց ի՞նչ է այդ իմաստով շքերթը, ցուցափեղկ լինելուց բացի: Գործնականում ոչինչ: Ի վերջո, շքերթը չի արտացոլում բանակի իրական վիճակ, մարտունակություն, սպառազինության որակ ու քանակ: Պարզ է չէ, որ շքերթին ամբողջ ծավալը չէ, որ ցուցադրվում է: Բայց, կարելի է օրինակ գնել սահմանափակ ծավալով նմուշներ, որոնք գործնականում չեն լուծում հարց, բայց թողնում են տպավորություն: Իսկ մայիսի 28-ի շքերթի ամբողջ իմաստը ընտրողի վրա տպավորություն թողնելն է:Ավելին19:3009.04.26 -
ՄիջազգայինՆեթանյահուի դեմ կոռուպցիոն գործերով դատական լսումները կվերսկսվեն ապրիլի 12-ին«Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման և դատական համակարգի աշխատանքի վերսկսման կապակցությամբ՝ [Նեթանյահուի գործերով] լսումները կվերսկսվեն բնականոն հունով»,- ասված է հայտարարության մեջ։ Մասնավորապես, դրանք տեղի կունենան կիրակի օրերին՝ Երուսաղեմի շրջանային դատարանում, իսկ երկուշաբթիից չորեքշաբթի՝ Թել Ավիվի շրջանային դատարանում։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո Իսրայելի արդարադատության նախարարությունը դատարաններում «արտակարգ դրություն» էր հայտարարել, որի ընթացքում քննվում էին միայն հրատապ գործերը։ Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիոն երեք գործով՝ ավելի քան 700 հազար շեկելի ($230 հազար) չափով անօրինական նվերներ (ներառյալ՝ սիգարներ և շամպայն) ստանալու, լրատվամիջոցների կարգավորման հարցում խարդախության՝ իր քաղաքականության բարենպաստ լուսաբանման դիմաց, և կաշառակերության մեջ՝ ի շահ ընկերների նախագծեր առաջ մղելու նպատակով։ Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում գործընթացը շարունակվում է 2020 թվականից, իսկ վարչապետը սկսել է ցուցմունքներ տալ 2024 թվականի դեկտեմբերին։ Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր ապրիլի 9-ից բնակչության համար գրեթե բոլոր սահմանափակումների չեղարկման մասին, որոնք ներդրվել էին փետրվարի 28-ին՝ Իրանի հետ առճակատման մեկնարկից հետո: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ իրավիճակի գնահատումից հետո որոշում է կայացվել, որ ապրիլի 9-ի առավոտից երկրի շրջանների մեծ մասում կթույլատրվի ցանկացած տեսակի գործունեություն առանց սահմանափակումների, ներառյալ՝ ուսումնական գործընթացը: Միևնույն ժամանակ, մի շարք շրջաններում դեռևս կսահմանափակվեն զանգվածային փողոցային միջոցառումները (թույլատրվում է ոչ ավելի, քան 1000 մասնակից), իսկ մեղմացումները չեն տարածվի Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի հետ երկշաբթյա փոխադարձ հրադադարի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների «աշխատանքային հիմք» դիտարկում է Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկները։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի պատրաստակամության պայմաններում։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական Հանրապետությանը հարվածներ չհասցվեն։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ակնկալվում է, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսվեն շաբաթ օրը և, ըստ կանխատեսումների, կտևեն մի քանի օր։Ավելին19:2009.04.26 -
ՔաղաքականՊուտինի հետ նոր հանդիպում է ուզում Փաշինյանը. հայ-ռուսական խնդիրները նա չի քաղաքականացնումՄոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 8 օր անց Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե որևէ մեկը չի ասել, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն: Ու եթե ինքը որոշել է, որ հնարավոր է միանգամից երկու աթոռի վրա նստել, ուրեմն՝ կնստի: Ստացվում է՝ չի՞ լսել Փաշինյանը Պուտինին: Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտել էր, որ Հայաստանը պետք է որոշի՝ կա՛մ մնում է ԵԱՏՄ-ում, կա՛մ գնում է ԵՄ. երկու տեղում միաժամանակ լինել հնարավոր չէ:Ավելին19:0609.04.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին․ «Սպուտնիկ Արմենիա»«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։Ավելին18:5809.04.26 -
ՔաղաքականԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն էԲՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Քաղաքագետի փոխանցմամբ՝ իրենք բացառում են որևէ ձևաչափով համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» և նրա «արբանյակների» հետ։ Սուրենյանցը շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու են բացառապես հաղթելու նպատակադրմամբ։ Սուրենյանցը նկատել է, որ քաղաքական դաշտում այժմ արդեն իսկ նկատելի են առնվազն երեք խոշոր համախմբումներ, և ըստ նրա՝ 2021 թվականի ընտրությունների սցենարի կրկնությունը հնարավոր չէ։ Նա դա պայմանավորում է երկու գործոնով. նախ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշի էական անկմամբ, և երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես խոշոր կոնսոլիդացիաների՝ այս անգամ ընտրություններին շատ ավելի պատրաստված մասնակցությամբ։ «Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»,-նշել է Սուրենյանցը։Ավելին18:4909.04.26 -
ՏարածաշրջանՀորմուզի նեղուցի իրավական ռեժիմը սահմանում են բացառապես Իրանն ու Օմանը. Քազեմ ՋալալիՌուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում մի շարք կարևոր հայտարարություններ է արել տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերաբերյալ, հայտնում է IRNA-ն։ Ջալալին ընդգծել է, որ նեղուցի իրավական ռեժիմը սահմանվում է բացառապես առափնյա պետությունների՝ Իրանի և Օմանի կողմից: Նավագնացության ազատություն. Դիվանագետը նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել փակել նեղուցը: Թեհրանի հիմնական նպատակը հաստատված իրավական ռեժիմի ամրապնդումն ու պահպանումն է, այլ ոչ թե միջազգային ուղու արգելափակումը: Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններին՝ իրանական ուժերի թուլացման մասին, Ջալալին հայտարարել է, որ երկրի հրթիռային ներուժը լիովին պահպանված է, իսկ պետական համակարգը մնում է կայուն և արդյունավետ՝ չնայած մի շարք զորահրամանատարների զոհվելուն:Ավելին18:3509.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձՀայլուր 18։30 Մեծ սպառնալիքի տակ է TRIPP-ը, աբխազական ուղին՝ խոստումնալից. անսպասելի շրջադարձԱվելին18:3009.04.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ 4 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։Ավելին18:2409.04.26 -
ՔաղաքականՀարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող. «Ազատություն»Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրԿառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին: ը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։Ավելին18:1909.04.26 -
ԻրավականՔաղաքացին փորձեց Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատախազներին հաղորդագրություն փոխանցելԲագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց, հարջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։Ավելին18:0809.04.26 -
ՔաղաքականՓոփոխությունները հնարավոր են. «Ուժեղ Հայաստանը» Ազատության հրապարակ է կանչում ապրիլի 11-ինՓոփոխությունները հնարավոր են. «Ուժեղ Հայաստանը» Ազատության հրապարակ է կանչում ապրիլի 11-ինԱվելին18:0009.04.26 -
ԻրավականՉի կարելի այսպես վարվել, նույն տեքստն են ասում. Բագրատ Սրբազանը զայրացավԴատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։Ավելին17:4909.04.26 -
Իրավական18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցումԵկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին տեղեկություն է հաղորդել նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Ավելին17:4109.04.26 -
ՔաղաքականԺամանակն է, որ գա իշխանություն, ով տեր է իր խոսքերին. Գոհար Ղումաշյան«3 պատերազմ բերեցին մեր երկրին, հազարավոր մայրեր դարձան սգավոր, իսկ Եռաբլուրը դարձավ անծայրածիր: Հիմա էլ ասում են, թե խաղաղությունը եկել է, մենք չենք սպասելու, որ այս խոսքերի համար արդարանալու ժամանակը գա: Այլևս չենք հանդուրժելու, այլևս թույլ չենք լինելու:Ավելին17:3209.04.26 -
ՏարածաշրջանԻրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային օրակարգի հրատապ հարցերԻնչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկային։Ավելին17:2509.04.26 -
ՔաղաքականԻնտրիգներ փնտրել պետք չէ. ովքե՞ր կան «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը: Ցուցակը գլխավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդը Իշխան Սաղաթելյանն է: Առաջին տասնյակում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, դաշինքի անդամ մյուս ուժի՝ «Առաջ» կուսակցության ղեկավարը:Ավելին17:1909.04.26 -
ԻրավականԱրարատի մարզի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդինՕրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Լադայի» վարորդը Հյուսիս–հարավ ճանապարհին մեքենան վարել հանդիպակաց երթևեկությամբ՝ ստեղծելով իրական վտանգ իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Արարատի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։Ավելին17:1409.04.26 -
ՀասարակականՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգիԱպրիլի 9-ին, ժամը 10։50-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում արագիլ է ընկել գետնին և վնասել թևը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի։Ավելին17:0609.04.26