Լրահոս

2026-04-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր
    Այսօր ես կանգնած եմ մի կետում, որտեղ հասկանում եմ՝ միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ, որոնք կերաշխավորեն և կամրագրեն կնոջ բացարձակ դերը պետության ուժեղացման գործում՝ լինել ինքնաբավ, տնտեսապես անկախ և պաշտպանված։ Ուժեղ պետությունը հենց այն պետությունն է, որտեղ կինն ունի հնարավորություններ՝ կերտելու իր սերուդների ճակատագիրը, տնօրինելու իր ստեղծածը և պաշտպանելու այդ սերունդներին։
    16:54
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հետո չասեք՝ ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել. Արամ Գաբրիելյանով
    Ես հենց սկզբից ասել եմ՝ Փաշինյանը եկել է ոչնչացնելու Արցախն ու Հայաստանը. տականքները չէին հավատում։ Հետո չասեք, թե ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել»։
    16:47
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ ՊՆ-ն հերքում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները
    Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    16:34
    07.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սամվել Կարապետյանի ուղերձը
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը ուղերձ է հրապարակել: «Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին»,-գրել է նա:
    16:32
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ էր ասում Փաշինյանը 2018-ին և ի՞նչ արեց ՔՊ-ն այսօր. Ընտրական օրենսգրքի «թիրախային» փոփոխությունը
    «Ընտրական օրենսգիրքը եթե լայն ըմբռնում չունենա քաղաքական ուժերի ու ժողովրդի շրջանում, անհնար կլինի կազմակերպել անառարկելի արդյունքներով ընտրություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ փոխեց Ընտրական օրենսգիրքը՝ սահմանելով արգելք, որ Սամվել Կարապետյանի անունը լինի դաշինքի անվան մեջ:
    16:25
    07.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Հրթիռակոծությունից հետո կոյուղաջրերը հեղեղել են Թել Ավիվը. Իսրայելը սպառո՞ւմ է ռազմական պաշարները
    Իրանի պատասխան հարվածներից ամեն ինչ իրար է խառնվել Իսրայելի մայրաքաղաքում: Այդ երկրի լրատվամիջոցները Իրանին մեղադրում են կասետային զինամթերք օգտագործելու համար, որոնց հարվածներից հետո գրեթե 1 տասնյակ իսրայելցի է վիրավորվել:
    16:15
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան
    Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Երբ ԵՄ և ԵԽ ամբիոնները պատգամավորների, հիմնականում՝ թուրք, ադրբեջանցի և ալբանացի, ծափերի ներքո համառորեն օգտագործվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքներ հնչեցնելու, ընդհուպ՝ «գործակալ» և «ահաբեկչություն հովանավորող» կառույցներ անվանարկելու նկրտումներով, Հայ Եկեղեցին հարկադրված նախաձեռնեց այդ կառույցներին պարզաբանումներ փոխանցելը: Միջազգային կառույցները, այդ թվում գիտաժողովների անվան տակ (հիշենք, օրինակ, թե ինչպես անցյալ տարի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով գիտաժողովը) հակաեկեղեցական զրպարտանքով հեղեղված են նաև ադրբեջանական իշխանության, հատկապես՝ հոգևոր առաջնորդ Փաշազադեի ջանքերով: Ընդ որում, մինչ այդ, Հայ Եկեղեցին շուրջ մեկ տարի, սկզբունքորեն զերծ է մնացել միջազգային կազմակերպություններին դիմելուց, թեպետ՝ լիարժեք հիմքեր է ունեցել: Սակայն անտեսելն արդեն դարձել էր չափազանց վտանգավոր»,- նշել է նա։ Դանիելյանի խոսքով՝ հիմա այս պարզ ու տրամաբանական արձագանքը որոշ հաստիքային քարոզիչներ փորձում են հրամցնել իբրև ներքին գործերին միջամտելու հրավերք՝ մոռանալով, որ հրավերքի հեղինակները հենց իրենք են, իսկ Հայ Եկեղեցին ընդամենը փորձում է հերքել ամենուրեք տարածված բացահայտ անհիմն զրպարտանքը: «Ամենակարևորը՝ Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը…»,- հավելել է Դանիելյանը։
    16:00
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 23) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    15:47
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մել» ֆիլմը ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, Հայաստանում չի ցուցադրվել. աղմկահարույց ֆիլմի հետքերով
    2019 թվականին ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ էր հատկացրել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար: 5 տարի անց կառավարությունից խնդրել էինք պարզաբանել, թե ֆիլմը նկարահանվե՞լ է: Եթե այո, ապա այն ե՞րբ և որտե՞ղ է ցուցադրվել: News.5tv.am-ի հարցմանը պատասխանել են Հայաստանի Կինոյի հիմնադրամից՝ ասելով, որ ֆիլմը նկարահանվել է, այն ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, սակայն Հայաստանում չի ցուցադրվել: Ստացվում է, որ Հայաստանի հերոս հարկատուները 20 մլն դրամ են վճարել, որպեսզի Հոլանդիայի ու Ճապոնիայի քաղաքացիները դիտեն Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը:
    15:39
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին, 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, կփրկվեր 3,500 հայորդու կյանք․ Նարեկ Կարապետյան
    Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։
    15:34
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Զոհ և վիրավորներ՝ Ստամբուլում. հարձակվել են Իսրայելի հյուպատոսարանի վրա
    Հայլուր 15։30 Զոհ և վիրավորներ՝ Ստամբուլում. հարձակվել են Իսրայելի հյուպատոսարանի վրա
    15:30
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզվում է 36-ամյա Արկադի Սիրեկանյանը
    Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում է 1989 թ․ ծնված Արկադի Սիրեկանյանը։
    15:27
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գնահատանքի խոսքեր մեր մայրերին, ովքեր սեր են սփռում աշխարհին». Տաթև Սրբազան
    Այս օրհնյալ օրը մենք հատկապես մեծարում ենք Սուրբ Կույս Մարիամին, իբրև խոնարհության, հնազանդության և մաքրության կատարյալ պատկեր, օրինակ և տիպար բոլոր կանանց համար և իբրև մայրական սիրո կենդանի խորհրդանիշ։ Իր հնազանդությամբ, խոնարհությամբ և պատասխանով՝ «ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ․ 1, 38), Տիրամայրը դառնում է առաքինության և Աստծո կամքի նկատմամբ լիակատար վստահության օրինակ։ Հետևաբար, մենք հատուկ գնահատանքի խոսքեր ենք ուղղում մեր մայրերին և բոլոր կանանց, ովքեր, հետևելով Սուրբ Աստվածածնի այս օրինակին, իրենց զոհողությամբ և նվիրվածությամբ կյանք, լույս և սեր են սփռում աշխարհին։
    15:15
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց դաշինքների անվանումների սահմանափակման նախագիծը
    Ըստ այդմ՝ քաղաքական դաշինքների անվանումներում այլևս չեն կարող ներառվել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։
    15:08
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ․ Նարեկ Կարապետյան
    Քիչ առաջ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց դաշինքների անվանումների սահմանափակման նախագիծը։
    15:03
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիմոնյանն ու Հովհաննիսյանը հեռախոսազանգերով փորձում են բերման ենթարկել ՔՊ-ականներին
    Այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է 20-րոպեանոց ընդմիջում վերցնում։ Պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անբավարար թիվն է, ինչը թույլ չի տալիս անցկացնել Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները։ Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։
    14:53
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ. քննարկվել է երկկողմ օրակարգը
    Քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։
    14:40
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
    14:36
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ- չի կարողանում ընդունել ԸՕ խնդրահարույց փոփոխությունը․ 2-րդ փորձն էլ տապալվեց
    Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։
    14:28
    07.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի ավտոբուսներում կռիվ է գցել Ավինյանը. նյարդային մեծ իրարանցում՝ հանրային տրանսպորտում
    Այսօր վեճերով է սկսվել հանրային տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքում: Երևանի քաղաքագլխի՝ նախօրեի հայտարությունից հետո, թե վարորդները հավելավճար չեն ստանա, եթե չպարտադրեն ուղևորներին վճարել ուղեվարձը, վարորդներն այսօր ուղևորներին զգուշացրել են՝ ավտոբուսը տեղից չի շարժվի, մինչև չվճարեն մարդիկ:
    14:25
    07.04.26
    Ավելին