Լրահոս
2026-04-07
-
ԻրավականՔաղաքացիները կամավոր ապօրինի պահվող զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանըՀամայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։Ավելին13:1907.04.26 -
ՀասարակականՍիրելի՛ մայրեր և քույրեր, մենք ձեզ չենք ասում միայն «շնորհավոր», այլ ասում ենք՝ «շնորհակալություն». Հայր ՌուբենԱվետման տոնի լուսաշող այս օրը, երբ երկինքը բացվում է երկրի առջև, և հավիտենության լռությունը մուտք է գործում պատմության մեջ, հիացումով խորհում ենք Սուրբ Աստվածամոր խորհրդավոր «այո»-ի շուրջ։ Մի հեռավոր իրադարձություն չէ, որ տոնախմբում ենք, այլ ճանաչում ենք այն ապրեցնող կոչումը, որ դրոշմված է ամեն կնոջ սրտում՝ ընդունելու, պահպանելու և պարգևելու կյանքը։Ավելին13:1207.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:Ավելին13:0007.04.26 -
ՔաղաքականՎախերի մեջ է այսօրվա իշխանությունը. կռիվ՝ Սամվել Կարապետյանի անվան հետՓաշինյանի թիմը պաքայրի է դուրս եկել անգամ Սամվել Կարապետյանի անվան դեմ, խորհրդարանում նկատել են ընդդիմադիրները: ՔՊ-ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը: Օրինագիծը քննարկման է ներկայացվել արտահերթ նիստում:Ավելին12:5207.04.26 -
ԻրավականՍա շատ վախեցած իշխանության վարքագիծ է. Արամ ՎարդևանյանԱյս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:Ավելին12:4507.04.26 -
ԻրավականԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ ԱմստերդամԱյս արձագանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները չեն կարող մնալ ստվերում։Ավելին12:4107.04.26 -
ՔաղաքականՓաշինյանի՞ց եք վարակվել. ինչից խոսում եք, վերջում հասնում եք ուտելուն. Գեղամ ՄանուկյանԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին12:3807.04.26 -
ՔաղաքականԷշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնումԵրեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իր որդին չի ծառայել, ասել է. «Իր չափ գիտելիք Դուք էլ ունենայիք, Դուք էլ չէիք ծառայի: Իմ տղան բարձրակարգ տղա է»: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից «News.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, արդյոք բանակը ցածրակարգ տգետների տե՞ղն է: Գեներալ Հակոբյանը ասաց, որ բացասաբար է վերաբերվում՝ հավելելով. «Էշ է էլի, զռաց, ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում»:Ավելին12:3507.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սկանդալային նախագիծ՝ ԱԺ-ում. Սամվել Կարապետյանի անվան դեմ կռի՞վ է տալիս ՔՊ-նՀայլուր 12։30 Սկանդալային նախագիծ՝ ԱԺ-ում. Սամվել Կարապետյանի անվան դեմ կռի՞վ է տալիս ՔՊ-նԱվելին12:3007.04.26 -
ՔաղաքականՓորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվան մեջ. Գոհար ՄելոյանԸստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձևեր»։Ավելին12:2307.04.26 -
ԻրավականԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՄարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։ 38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին12:1507.04.26 -
ՀայաստանՍուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Վեհափառի ուղերձըՀոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։Ավելին12:0107.04.26 -
ՔաղաքականԻրանական կողմը խոցել է աշխարհում մեծությամբ 4-րդ նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում. Վարդան Ոսկանյան«Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։Ավելին11:5707.04.26 -
ՔաղաքականՆիկոլի օգտին քվեարկելով՝ կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ. Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել․ «Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին: Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։ Բայց, այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։ Ժամանակն է ուժեղ Հայաստանի»,- գրել է նա։Ավելին11:4807.04.26 -
ՔաղաքականՎահագն Ալեքսանյանի ելույթից առաջ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, քաղաքական ինստրուկտաժ է անումԸստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձևեր»։Ավելին11:3907.04.26 -
ՔաղաքականՍա օրենսդրական փնթի գործունեության հետևանք է. Արծվիկ ՄինասյանԱյսօր՝ ապրիլի 7-ին Երևանում գումարվում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ: Սա առաջին անգամն է, որ նման քայլ է տեղի ունենում, և դա հակասում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:Ավելին11:3607.04.26 -
ՔաղաքականԳիշերվա ընթացքում որոշել եք, որ այդ մարդու անունը կարող է խանգարել ձեզ. Արման ՂազարյանԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։Ավելին11:3107.04.26 -
ԻրավականՎերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը․ 24NewsՓաստաբանական թիմը հույս ունի, որ դատավորը արագ կքննի բողոքը, քանի որ հարցը վերաբերում է կալանավորի կյանքին։Ավելին11:2607.04.26 -
ՔաղաքականՀրատապությունը որտե՞ղ է, երկրագունդը արևի շուրջ չէ՞ր պտտվի, եթե հաջորդ երեքշաբթի ներառվեր օրակարգ. Արթուր ԽաչատրյանԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին11:2007.04.26 -
ՔաղաքականՎենետիկի հանձնաժողովը հստակ նշել է, որ ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում չի կարելի խաղի կանոնները փոխել. Մանուկյանի հարցը՝ ՔՊ-ականինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցը՝ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։Ավելին11:1507.04.26