Լրահոս

2026-03-31
  • Img default alt hy
    Հայաստան
    Հերքում․ ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը
    Հարկ է նշել, որ ՀՀ ԿԸՀ-ն ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համատեղ երեք օր առաջ՝ մարտի 28-29-ը, իրականացրել է երկօրյա աշխատաժողով ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Լրագրողներին մանրամասն ներկայացվել է օրենսդրությունը, այդ թվում՝ ինչպես է կարգավորվում նախընտրական քարոզչությունը, վերահսկողությունը, լուսաբանումը։ Հոդվածի հեղինակը ևս մասնակցել է աշխատաժողովին։
    13:20
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ մարտի 31-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    13:11
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ. երկվորյակ եղբայրների աջակիցների նամակը
    Ուսումնառության տարիներին նրանք երբեւէ  որեւէ խուլիգանական արարք թույլ չեն տվել , եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը  հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ  ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբեւէ որեւէ քաղաքական  կուսակցության անդամ չեն եղել, երբեւէ  քաղաքական որեւէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։
    13:00
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ մթերային խանութներից մեկում. մասամբ փլուզվել է միջնապատը
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
    12:46
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով երկու մարդ է տուժել
    «Խոցված անօդաչու սարքի բեկորներն ընկել են Ալ-Խարջ քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչի հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածքներ, վնասվել է երեք տուն և մի քանի մեքենա», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
    12:42
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սկզբից 18 տարեկանների ոտքերն էր ընկել ու աղաչում, որ փողոց փակեն, հիմա ձեռնաշղթաներ հագցրած տանում է դատարան. Մխիթարյան
    Հետո զոհված 18 տարեկանների ընտրովի շիրիմներ հորինեց և բաժանեց նրանց ծնողներին մերոնցականների ու իրանցականների:
    12:35
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Մեղադրանք է առաջադրվել Դավիթ և Միքայել եղբայրներին. մանրամասներ է հայտնում ՔԿ-ն
    Հայլուր 12։30 Մեղադրանք է առաջադրվել Դավիթ և Միքայել եղբայրներին. մանրամասներ է հայտնում ՔԿ-ն
    12:30
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը
    Սուրբ Զատկի տոնին ընդառաջ սպառողի սեղանի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում: Դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ, «Գնդեվազ Ֆարմ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Լուսակերտի «Էլիտ»» ՍՊԸ, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։ Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին: Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից: Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։ Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ: Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։ Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր: Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:
    12:17
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ գրասենյակի բանակցություններից հետո միայն փաստաբաններին թույլ տվեցին մտնել քննչական
    Ձերբակալված երկվորյակ եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Երևան քաղաքի վարչություն մոտից զանգահարեց ՄԻՊ թեժ գիծ։ Փաստաբանն ահազանգեց, որ չեն կարողանում մուտք գործել շենք, որտեղ գտնվում են իրենց պաշտպանյալները։ Նա կրկին բարձրաձայնեց, որ տղաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ։
    12:14
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    11:44-ից սկսած երեխաների նկատմամբ ցանկացած գործողություն ապօրինի է. փաստաբանները չեն կարողանում մտնել քննչական
    Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
    12:10
    31.03.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.03.2026
    Մամուլի տեսություն 31.03.2026
    11:51
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք»
    Որոշման մասին քննիչը տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթը կարճելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։
    11:48
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դռները փակել են, որ էդ երեխաներին տանեն «մշակեն». փաստաբաններին չեն թողնում հանդիպել իրենց պաշտպանների հետ
    Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրներին այս պահին ներկայացնում են Քննչական կոմիտե։
    11:45
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը՝ Արման Սարոյանին
    «Երևի վախենում ես ոչ թե մեզանից՝ հավատարիմ հոգևորականներից, այլ նրանցից, որոնց խաբել ես, որոնց քո միջոցով շանտաժի են ենթարկել իշխանությունները։ Միակ բանը, որից պետք է զգուշանաս՝ քո սիգարներն են, քիչ ծխի, սենյակդ շուտ-շուտ օդափոխի, մեկ էլ առողջ սնունդով որովայնդ լցրու, ամեն պատահած բան մի կեր, մանավանդ, բռնի տեղահանված արցախահայերից գողացած բաները մի կեր, դրանք շատ վտանգավոր են առողջության համար, մի օր Աստված հաշիվ է պահանջելու»,- նշել է Տեր Զարեհը։
    11:41
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական նավթի մատակարարումները Հնդկաստան ավելացել են․ Ռուդենկո
    ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի գործարքների սանկցիաների չեղարկման ժամանակահատվածում Հնդկաստանն ավելացրել է ռուսական նավթի մատակարարումները. խոսքը սփոթային (տեղում կատարվող) պատվերների մասին է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ Նյու Դելիում կայացած ռուս-հնդկական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքներով։ «Մեր հնդիկ ընկերներն իրոք մարտի 12-ից սկսված այս ժամանակահատվածը դիտարկում են որպես հնարավորություն՝ համալրելու [էներգակիրների] այն պաշարները, որոնք սպառվել էին», - ասել է նա։ «Խոսքը սփոթային մատակարարումների մասին է՝ այն նավերով, որոնք ծով են դուրս եկել մինչև մարտի 12-ը: Նավթը վաճառվում է շուկայական գնով», - պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով՝ «այժմ նավթն անհրաժեշտ է շատ երկրների»։ «Եվ դա վերաբերում է ոչ միայն Հնդկաստանին, այլև Հարավարևելյան Ասիայի այլ պետություններին։ Վերջերս, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ռուսական նավթով տանկերները մտել են Ֆիլիպիններ, պահանջարկ կա նաև այլ երկրներում», - հավելել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանել էր սանկցիաները ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի այն գործարքների վրայից, որոնք նավեր են բարձվել մինչև մարտի 12-ը։ Այդ գերատեսչության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից հրապարակված գլխավոր լիցենզիան թույլատրում է նման գործարքները մինչև ապրիլի 11-ը։
    11:37
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը նախընտրական զորահանդեսով խաբում է ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան
    Հիշեցնեմ, 2019 թվական, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նստել էր ՍՈՒ-30-ի ղեկին և վստահեցնում էր, ժողովուրդ ջան, մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն և ձեր անվտանգությունը այլևս ապահովված է։ Եվ ի՞նչ եղավ արդյունքում, 44-օրյա պատերազմի ժամանակ այդ սուերը այդպես էլ օդ չբարձրացան, որովհետև պարզվեց հրթիռ չունեն։
    11:32
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ:
    11:25
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    11:12
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախցի մեր հայրենակիցները որևէ բան պարտք չեն հայաստանցիներին, ինչպես որ մարդու մարմնի որևէ մաս պարտք չէ մեկ այլ մասի․ Բադալյան
    Այս մտայնությունը եղել է վաղուց, թերեւս միշտ, բայց նաեւ շատ հստակ է, որ հետևողականորեն սնուցվել, հունցվել, գեներացվել է 2022-ից հետո՝ շատ հստակ քաղաքական նպատակներով, ընդհուպ պետական մակարդակով, միաժամանակ շատ նուրբ տեխնոլոգիաներով՝ կրակը տալ, հետո «ներողություն» խնդրել, թեև «հրդեհը» շարունակվում է տարածվել:
    11:00
    31.03.26
    Ավելին