Լրահոս

2026-03-31
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է
    Հանգստյան օրերին ՔՊ քարոզարշավի ժամանակ Միրզոյանը թանկարժեք հագուստ էր կրում՝ Brunello Cucinelli էլիտար բրենդի բրդյա բաճկոնակը՝ ժիլետը, որի արժեքը եվրոպական օնլայն խանութներում կազմում է 5955 դոլար կամ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։
    10:50
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք»
    Փաշինյանի փողոցային քարոզարշվաները արդեն սկսել է հունից հանել ՔՊ-ականներին. «Գիտեք մենք գոհ ենք, դարձել ենք խաղալիք՝ ժպտա, ասա, խոսա, պարի, ինչ ասի պետքա գլուխներս կախ լսենք։
    10:45
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը. «Իրավունք»
    Միջադեպից հետո, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2 անձ բերման ենթարկվեցին, որից մեկը հենց Միքայելն էր՝ առավել ճանաչված որպես Միկա: Հասկանալու համար, թե իրականում ինչ է եղել, հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դեմիրճյան փողոցում հանդիպում է ակցիայի մասնակից ծնողներին, ոմանց հետ զրուցում եւ շարունակում իր թիկնազորով ճանապարհը: Երբ Միկան մոտենում է Սիմոնյանին, վերջինս չի ցանկանում անգամ լսել նրա հարցը՝ ասելով, թե նրան «լսելու չունի»: Դրանից հետո Միկան գոռալով ասում է, թե՝ «թռար, արա՛»: Վերջին խոսեքրից զայրացած Սիմոնյանը պատասխանում է. «Արան պապադ է»: Վեճը թեժանում է՝ համեմվելով փողոցային հայհոյանքներով:
    10:34
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա
    Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
    10:29
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված եղբայրների պապը պետական գործիչ է եղել․ «Հրապարակ»
    Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:
    10:22
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիոմյանն ու Հայկ Կոնջորյանը առաջին տասնյակում չկան․ «Ժողովուրդ»
    Նշենք, որ ըստ ներկուսակցական ընտրությունների արդյունքների, ՔՊ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ցուցակը կգլխավորի հենց ինքը՝ Փաշինյանը: Եւ այսպես՝
    10:18
    31.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Տաք եղանակին են սպասում ծաղկած ծիրանենիները. արևահամ պտուղը վտանգի տակ է
    Արարատյան դաշտում ծաղկել են ծիրանենիները, ու եթե անձրևները շարունակվեն, բերքի հսկայական կորուստ կունենանք այս տարի: Առատ տեղումների հետևանքով միջատները ծաղիկներին մոտենալու, փոշոտում անելու հնարավորություն չունեն:
    10:15
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
    10:12
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին․ «Հրապարակ»
    Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։
    10:08
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ․ «Հրապարակ»
    Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։
    10:03
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տավուշի մարզպետը խոստումներ է տալիս ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
    ՔՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ մոտ 1000 ՔՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը: Ըստ այդմ, 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
    09:59
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեռած են ու թաղած չեն. Ինչ է կատարվում տիրադավերի շրջանում. «Իրավունք»
    Ըստ նույն աղբյուրի Կճոյանը եւս տիրադավերին ասել է, որ ազատ են իրենց որոշումներում, ինքը ասելիք չունի։
    09:56
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ. «Ժողովուրդ»
    Համաձայն առկա տեղեկությունների՝ գործուղմանը մասնակցել է 5 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Սակայն Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայքում և տեղեկատվական հարթակներում այցի նպատակի, արդյունքների կամ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել։
    09:53
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախաքարոզարշավյան քարոզարշավը ակամա հիշեցնում է «Մեր բակը» ֆիլմի հայտնի «բանաստեղծությունը». «Իջնում եմ բակ, կանգնած ես դու, մտնում եմ մետրո, նստած ես դու»: Ու խոսքը միայն Փաշինյանի «շարժի» մասին չէ, այլ ՔՊ-ի պաստառները հանրապետությունով մեկ շաղ տալու:
    09:50
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»
    «Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։ Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն չի կարելի իրականացնել։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը, և դա որևէ կերպ ԿԸՀ-ի հետ կապ չունի»։
    09:46
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Տիրադավ եպիսկոպոսները, ինչպես վերջիններիս մոտ կանգնած աղբյուրներն են ասում. «մեռած եւ ու թաղած չեն», ընկել են երկու քարի արանք։ Նիկոլը իգնորա անում, Կաթողիկոսին էլ երես չունեն, որ մեղանչեն։  
    09:41
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ»
    Բանկային հաշիվներում Հակոբյանը ունեցել է 2 մլն 455 հազար 979 դրամ և 5 մլն 266 հազար 666 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 361 հազար 229 դրամ։ Դրանից 3 մլն 997 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, 3 մլն 353 հազար դրամը՝ աշխատավարձ ՊԵԿ-ից, իսկ 15 մլն 915 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձ։ Նա նաև ստացել է ապահովագրական հատուցում «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից։ Միևնույն ժամանակ, Հակոբյանի վարկային պարտավորությունները տարեվերջին կազմել են 40 մլն 149 հազար դրամ, իսկ միայն վարկի մարման ուղղությամբ վճարել է 5 մլն 449 հազար դրամ։
    09:38
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:34
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լրագրողին արգելվում է հարց տալ. ահազանգ. «Ժողովուրդ»
    Նույն օրը լրագրողների հարցերին արձագանքելիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խուսափել է պատասխանել իր և ընտանիքի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հարցերին և, ավելի ուշ, սոցիալական հարթակներում հրապարակել է տեսանյութ՝ վիրավորելով լրագրողին։
    09:30
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»
    Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ թափով են առաջնագիծ հանում իր ֆեյքային ու «բրգային» համակարգը: Ակնհայտ է, որ «մեկ կենտրոնից» տրված հրահանգով հարյուրավոր իրական ու ֆեյք «դեմքեր» մեծ թափով հեղեղել են սոցցանցերը՝ թիրախավորելով ընդդիմադիրներին: Ու հիմնական խնդիրը նույնիսկ դրանց քանակը չէ, այլ բովանդակությունը: Չէ, մեկնաբանությունների բովանդակությունը չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, այդտեղ ո՛չ բովանդակություն կա, ո՛չ մակարդակ, ո՛չ գրագիտություն:
    09:25
    31.03.26
    Ավելին