Լրահոս

2026-03-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին․ «Իշխանություն» լրատվական
    Մարտի 18-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ տեքստը պատրաստ է։ «Խոստացել էի, որ մարտին պատրաստ կլինի»,-ասել էր նա։ Մեր հրապարակումից հետո՝ մարտի 20-ին տարածած պարզաբանման մեջ կարդում ենք հետեւյալը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ»։ Այս հակասական հայտարարություններով իշխանությունը փաստացի մոլորեցնում է հանրությանը։
    21:19
    21.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական կործանիչները՝ գրոհի պահին. թեժ դրությունը պահպանվում է ռուս-ուկրաինական ռազմաճակատում
    Թրամփը նորից է դժգոհել Զելենսկիից: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի հետ գործ վարելն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով և PR-ի համար:
    21:08
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը կլանված է քաղաքական վենդետաներով և անտարբեր է երկրի հեղինակության նկատմամբ. Վարդան Օսկանյան
    Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։ Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։ Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։ Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»,- գրել է Օսկանյանը։
    21:00
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը խաղաղություն չի ուզում, նպատակը Իրանին առավելագույն վնաս հասցնելն է. Հաքան Ֆիդան
    Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմը, ներկայիս գնահատականներով, կարող է տևել ևս 2-3 շաբաթ, և դրա դադարեցման առանցքային գործոնը ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Այս մասին թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջայցի արդյունքները։ «Կանխատեսումներ են հնչում, որ Պարսից ծոցի երկրներում պատերազմը կտևի ևս 2-3 շաբաթ։ Իհարկե, այստեղ վճռորոշ գործոն կդառնա ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Իսրայելն իր հերթին կփորձի ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և խոչընդոտել հրադադարի մասին համաձայնության հասնելուն կամ խաղաղության շուտափույթ կնքմանը։ Էլ ավելի հաճախ են հնչում ենթադրություններ ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունների մասին, և դա կարող է հանգեցնել պատերազմի ձգձգմանը»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը։ Նա նաև հավելել է, որ «քանի դեռ պատերազմը շարունակվում է, բանակցությունների հնարավորությունը քիչ հավանական է թվում»։ Թեև, ըստ նրա, չպետք է բացառել կարճաժամկետ հրադադարը՝ պարզելու համար, թե արդյոք բանակցային գործընթացը հեռանկարներ ունի։ «Խնդիրն այն չէ, որ պատերազմի դադարեցման ծրագրեր չկան։ Խնդիրն այն է, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում»,- հավելել է Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը կարող է վարել պատերազմը հնարավորինս ձգձգելու քաղաքականություն, որպեսզի Իրանին ավելի մեծ վնաս հասցնի։ «ԱՄՆ-ի արձագանքը նման մոտեցմանը կլինի վճռորոշ։ Իսրայելը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կանգ չի առնի, քանի դեռ չի ոչնչացրել իր համար կարևոր ռազմական և արդյունաբերական օբյեկտները։ Մահափորձերը [իրանցի քաղաքական գործիչների նկատմամբ] շարունակվում են։ Իսրայելն է սկսել այս պատերազմը, և մենք ընդգծում ենք այդ փաստը ամենուր և ամեն առիթով»,- նշել է Ֆիդանը։ Ինչպես նկատել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ «Թուրքիայի առաջարկած լուծման ուղիները, ըստ էության, կայունության ձգտում են, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից»։ «Բայց երբ կողմերը օգուտը, հաղթանակը կամ գերիշխանությունը վեր են դասում կայունությունից, իրավիճակը փոխվում է։ Այդ դեպքում երկխոսությունն ընթանում է պարզապես խոսելու համար, և հիմնական օրակարգի կենտրոնացումը շեղվում է»,- ասել է Ֆիդանը։
    20:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Քոչարյանը կոշտ է արձագանքում «պատերազմի դարաշրջան» բացելու՝ Փաշինյանի մեղադրանքին
    Հայլուր 20:30 Քոչարյանը կոշտ է արձագանքում «պատերազմի դարաշրջան» բացելու՝ Փաշինյանի մեղադրանքին
    20:30
    21.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի «վառվող» սիրտը և փշրվող վարկանիշը. ՔՊ-ում որոշել են չպարե՞լ
    Ինչու՞ Փաշինյանի «ուրախ ավտոբուսը» պտույտ չի տալիս Երևանի թաղերում: «Հրապարակի» տեղեկություններով՝ ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն էլ անելու: Պաշտոնական պատճառ է ներկայացվելու այն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլորում լինել, սակայն իրական պատճառն, ըստ թերթի, այն է, որ Երեւանում Փաշինյանի դիրքերն անհամեմատ թույլ են:
    20:16
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Անթիլիասի ուխտի օրվա առթիվ «Կիլիկիա» թանգարանից դուրս կբերվեն սուրբ մասունքները
    Մասունքները դուրս կբերվեն վաղը, իսկ մինչ այդ այսօր Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է սուրբ եւ անմահ պատարագ։
    20:05
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դուք Արցախը վաճառեցիք»․ բանավեճ՝ Փաշինյանի և քաղաքացու միջև
    Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։ Դուք 2022թ հոկտեմբերի 6-ին գնացիք և հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, և դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուեցավ մեկօրյա պատերազմ, և արցախցիները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ Այսօր Չարենցավանում բանավեճ սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանիև քաղաքացու միջև։ «2018 թվականին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, խաբեցիք ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։ Իսկ դուք խաբել եք․․․ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք, և հենց հիմա ադրբեջանցիները նստած են Սև լճում և Վարդենիսում։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դավաճանել եք հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իշխանափոխություն եք անելու և Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք»։
    19:58
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղություն․ «Ուժեղ Հայաստան»
    «Նրանք, ովքեր ղեկավարում են, պետք է կարողանան ընդունել դժվար որոշումներ՝ որոշումներ, որոնք ազդում են մարդկանց կյանքերի վրա։ Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղություն»,- հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
    19:54
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա 4 վիրավոր
    Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։
    19:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել անկախ դերակատարում ունենալ Մերձավոր Արևելքի հակամարտությունում
    «Հղում անելով ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի ընթացիկ նախագահությանը՝ Փեզեշքիանը խմբին կոչ է արել անկախ դեր խաղալ Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու գործում»,- գրել է դեսպանատունը X-ի իր էջում։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հայտնել է, որ Իրանի նախագահը «առաջարկել է Մերձավոր Արևելքի երկրներից ստեղծել անվտանգության տարածաշրջանային կառույց, որն ուղղված կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով և առանց օտարերկրյա միջամտության»։ Իրանի առաջնորդն ընդգծել է նաև, որ տարածաշրջանում պատերազմի և հակամարտության ավարտի անհրաժեշտ պայմանը «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիայի անհապաղ դադարեցումն է, ինչպես նաև երաշխիքները, որոնք ի զորու են կանխել դրանց կրկնությունը»։
    19:32
    21.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Ուզում եմ՝ անիծվեն. դաժան ծեծից մահացած 1-ամյա Ալեքսանի մոր վկայությունները
    5 օր կյանքի համար պայքարելուց հետո մահացել է դաժան ծեծի ենթարկված երեխան՝ 1 տարեկան 2 ամսական Ալեքսանը: Նա հոսպիտալացվել էր «կլինիկական մահ» ախտորոշմամբ: Վարույթ էր նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով: Դատախազությունը հայտնել էր, որ սպանության փորձից առաջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկվել փոքրիկը:
    19:20
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    44-օրյա պատերազմի մասնակիցը զենք-զինամթերք է հանձնել․ ՊՆ
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները, դեպքի վայր մեկնելով, ջրատարի մեջ հայտնաբերել են պարկ։ Տարածքը պահպանության վերցնելուց հետո ՌՈ աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ՆԳՆ պարեկային ծառայությանն ու ոստիկանության ՀՈԳՎ Տաշիրի բաժին: Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։
    19:14
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնել սեփական տնտեսությունը
    Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնի սեփական տնտեսությունը՝ առանց հիմնվելու միջազգային կազմակերպությունների վրա։ «ՆԱՏՕ-ն կարող է փլուզվել, ՄԱԿ-ը ազդեցություն չունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Համաշխարհային կարգի փլուզման մթնոլորտում ԵՄ-ն պետք է կենտրոնանա սեփական տնտեսական հզորության վրա, մոռանա անիմաստ «կանաչ» հիմարությունների մասին, որոնք քայքայում են մեր արդյունաբերությունն ու տնտեսությունը»,- վարչապետի խոսքերն է մեջբերել TASR լրատվական գործակալությունը։ Ֆիցոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն «կարող է փլուզվել ցանկացած պահի», և այդ գործընթացի սկիզբը կարող է դառնալ ԱՄՆ-ի դուրս գալը դաշինքի կազմից։
    19:03
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աղետալի ջրհեղեղ՝ Հավայիում․ նահանգապետը նախազգուշացնում է միլիարդավոր դոլարների վնասի մասին
    ԱՄՆ Հավայի նահանգում ջրհեղեղի վտանգի պատճառով շուրջ 5500 բնակիչ տարհանման հրահանգ է ստացել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, հորդառատ անձրևներն արդեն տասնյակ տներ են ավերել։ Տեղի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ կարող է փլուզվել 120 տարվա վաղեմության ամբարտակը։ Նահանգապետ Ջոշ Գրինի կանխատեսմամբ՝ աղետի հասցրած վնասը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։
    18:50
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Փաշինյանը խայտառակեց ողջ երկիրը»․ փաստաբանը՝ Կաթողիկոսի տեղաշարժի արգելքի մասին
    Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է Փաշինյանի վարչակազմի կողմից։
    18:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ «Փաստինֆո»
    Հարկատուների հաշվին Երեւանի քաղաքապետարանը բոուլինգի առաջնություն է կազմակերպվել 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով ծախսվել է 3 միլիոն 398 հազար 328 դրամ։ Քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Սփորթ սերվիս» ՍՊ ընկերության հետ, որն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ տնօրենը Վլաս Դոխոլյանն է։ ՍՊ ընկերությունը հանդես է գալիս պետական գնումների մրցույթներում, մասնավորապես՝ բասկետբոլի լիգաների և մարզական միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Պայմանագրում նաև նշված է, որ այս ամենի շրջանակներում պետք է կազմակերպվեն նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտլանդիա», ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշար, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության 2026 թվականի զորակոչային խաղեր, ՀՀ վարչապետի գավաթ սիրողական հեծանվավազքի մրցաշար, բոուլինգի առաջնություն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակայությամբ գործող 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջև։ Տեղեկանում ենք, որ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի միջև անցկացվող բոուլինգի մրցաշարի ժամանակ 80 մասնակիցներին պետք է տրամադրվեն խաղային մարզակոշիկներ և հիգիենայի պարագաներ, ապահովել հյուրասիրություն յուրաքանչոյւր փուլի ավարտին, յուրաքանչյուր մասնակցին հասնելու է 2 կտոր պիցցա, հավի 2 նագեթ, ֆրի, գազավորված ըմպելիք, ջուր, թեյ և սուրճ։
    18:36
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Անխղճաբար ծեծված փոքրիկը մահացավ. մայրը չգիտի՝ ինչպես է հուղարկավորելու որդուն
    Հայլուր 18։30 Անխղճաբար ծեծված փոքրիկը մահացավ. մայրը չգիտի՝ ինչպես է հուղարկավորելու որդուն
    18:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը քաղաքական հաշվեհարդար է․ քաղաքագետ
    Արդյունքում, Հայաստանը հայտնվում է անհարմար և խոցելի վիճակում՝ ի վիճակի չլինելով ապահովել իր հոգևոր առաջնորդի ներկայությունը տարածաշրջանային նշանակության իրադարձությանը։ Սա ոչ թե դիվանագիտական վրիպում է, այլ խայտառակություն, որի միակ պատասխանատուն Փաշինյանն է:
    18:15
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանում ավելի քան 8 հազար ռազմական թիրախ խոցելու մասին
    «Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 8 հազար ռազմական թիրախ, այդ թվում՝ Իրանի 130 նավ»,- հայտարարել է Քուպերը տեսաուղերձում, որը հրապարակվել է հրամանատարության X սոցիալական ցանցի էջում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրականացրել են ավելի քան 8 հազար մարտական թռիչք։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    18:00
    21.03.26
    Ավելին