Լրահոս
2026-03-21
-
ՀասարակականՄիրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարանՕմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:Ավելին17:4521.03.26 -
Միջազգային«Ի վիճակի չէ թաքցնել». Զելենսկու վարքագիծը զարմանք է առաջացրել ԱրևմուտքումՆշվում է, որ կիևյան վարչակարգի ղեկավարը բախվել է ռազմաճակատում տիրող ծայրահեղ մռայլ իրավիճակի հետ։ «Բանակը հյուծված է, դասալքության մակարդակը՝ բարձր, իսկ ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությունը՝ նվազագույն։ Չեն հերիքում զինծառայողները, չի հերիքում զենքը, չի հերիքում մատակարարումը»,- գրում է Süddeutsche Zeitung-ը։ Բացի այդ, «լրացուցիչ աղետ» է դարձել Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որն էականորեն հարվածել է սպառազինության մատակարարումներին։ «Զելենսկին այլևս ի վիճակի չէ թաքցնել զայրույթը, հիասթափությունն ու հուսահատությունը»,- եզրափակվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար կոմպրոմիսների գնալու՝ կիևյան վարչակարգի ղեկավարի անցանկությամբ։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ «շատ ավելի դժվար է գործարք կնքել», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար, իսկ ռազմաճակատում տիրող դինամիկան «մեզ համար դրական է»։Ավելին17:3621.03.26 -
ՔաղաքականԱռաջարկում ենք ելակ hակաօդային համակարգը փոխարինել նոր, պաշտպանված երկնքով․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՀիմա հարց, թե ինչ եք ցանկանում դուք․ մի տեղ ելակ, պարտություն և թուլություն, թե ուժեղ համակարգ, պաշտպանություն և, վերջապես, երկար ու կայուն խաղաղություն»,- ասել է Պետրոսյանը։Ավելին17:3021.03.26 -
ՄշակույթՖրանսերենի տոն է Հայաստանում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրըՖրանսերեինի տոն է Հայաստանում: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մասին Աննա Գյուլնազարյանն է պատմում:Ավելին17:1521.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել էներգետիկ բոլոր շուկաներից. Լավրով«Մեզ դուրս են մղում համաշխարհային էներգետիկ բոլոր շուկաներից։ Հետո կմնա միայն մեր սեփական տարածքը։ Ամերիկացիները կգան մեզ մոտ ու կասեն, թե իրենք կողմ են մեզ հետ համագործակցությանը։ Բայց եթե մենք պատրաստ ենք մեր տարածքում իրականացնել փոխշահավետ նախագծեր և ամերիկացիներին տրամադրել այն, ինչ իրենց հետաքրքրում է՝ հաշվի առնելով նաև մեր շահերը, ապա նրանք էլ պետք է հաշվի առնեն մերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում»,- ասել է Լավրովը «Հիշել ամենը» (Вспомнить все) հաղորդման եթերում։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «ողջունել և ողջունում են այն, որ Ռուսաստանին մարգինալացնում են եվրոպական էներգետիկ շուկաներում», և դա, ըստ նրա, «ամբողջ աշխարհում, բոլոր տարածաշրջաններում էներգետիկ գերիշխանության բացահայտ հավակնություն է»։ «Սա արտառոց իրավիճակ է՝ վերադարձ այն ժամանակներին, երբ միջազգային հարաբերությունների ոչ մի շրջանակ չկար։ Ուղղակիորեն ասվել է՝ Միացյալ Նահանգների շահերը գերակա են ցանկացած միջազգային պայմանավորվածությունից»,- եզրափակել է նախարարը։Ավելին17:0021.03.26 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է իսրայելական F-16-ի ոչնչացման մասինԸստ նրանց տվյալների, որոնք մեջբերում է Tasnim գործակալությունը, թռչող սարքի ոչնչացումը տեղի է ունեցել անցած գիշեր։ Այս կործանիչը դարձավ երրորդը, որը խոցվել է մարտական գործողությունների սկզբից ի վեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին16:4521.03.26 -
ՄիջազգայինԼոնդոնը «շահերի սպառնալիք» է անվանել Հնդկական Օվկիանոսի բազայի վրա հարձակումըՀնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազայի վրա հարձակման մասին, որն օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ավելի վաղ՝ շաբաթ օրը, հայտնել էր իրանական Mehr գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու։ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել է, որ Իրանը հարձակվել է երկու բալիստիկ հրթիռով։ Չագոս կղզեխմբի, որտեղ գտնվում է բազան, հեռավորությունը Թեհրանից գերազանցում է 5 հազար կիլոմետրը։ «Իրանի հարվածները ողջ տարածաշրջանում… սպառնալիք են ներկայացնում բրիտանական շահերին և բրիտանական դաշնակիցներին»,- ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ, որը մեջբերում է Sky News-ը։ Պնդվում է, որ բրիտանական ՌՕՈւ-ն պաշտպանում է «մեր ժողովրդին և անձնակազմին տարածաշրջանում»։ Նախարարության ներկայացուցիչը խոստովանել է, որ Լոնդոնը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «սահմանափակ պաշտպանական գործողությունների» համար։Ավելին16:3321.03.26 -
ԻրավականՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանությունՔրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը: Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:2021.03.26 -
ՔաղաքականՓաշինյանի համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ. Ռոբերտ ՔոչարյանՌոբերտ Քոչարյանն արձագանքեց այսպես․ «Ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին: Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում: Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել»։Ավելին16:0721.03.26 -
ԻրավականԿրկին անգամ չենք ստացել քննիչի համապատասխան որոշումը Սամվել Կարապետյանի տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ. փաստաբան«Լսելով, կրկին սպասելով Քննիչի որոշմանը: Հավանաբար փոստային ծառայության խնդիրն է, սպասենք երկուշաբթի օրվան: Պարզապես ևս մեկ անգամ ֆիքսենք, որ առկա են բոլոր հնարավորություններն այս ամենի փոխարեն պարզապես Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու, կամ առնվազն տնային կալանքը վերացնելու հունվարից, փետրվարից, մարտից»,- նշել է Վարդևանյանը։Ավելին16:0021.03.26 -
ՀասարակականՁեզի խաբելու ա, հարգելի՛ թոշակառուներ. գնաճին սովոր տարեցները չեն կաշառվում 10 հազար դրամովՔաղաքացիները նախընտրական խայծ են համարում թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը ու վստահ են, որ անզուսպ գնաճն իրենց քթից է բերելու ավելացված մի քանի կոպեկը: «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած թոշակառուներից մի քանիսը հայտարարել են, թե պատրաստ են անգամ հրաժարվել ավելացված 10 հազարներից, եթե Փաշինյանը հանկարծ կարծի, որ այդ փողով հաջողել է կաշառել իրենց:Ավելին15:4821.03.26 -
ՄիջազգայինՍպանվել է ԻՀՊԿ-ի անօդաչուների ստորաբաժանման ղեկավարը, որի մասին տեղեկատվության համար սահմանված էր 10 մլն դոլար պարգևավճարԻրանական ընդդիմադիր աղբյուրների և սոցցանցերի հաղորդմամբ՝ Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքի Արբեկալե գյուղին հասցված գիշերային ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Սայիդ Աղաջանին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարը։ Հաղորդվում է, որ նա թաքնվում էր կնոջ հարազատների տանը։ Սայիդ Աղաջանին ընդգրկված էր իրանցի այն հինգ բարձրաստիճան հրամանատարների ցանկում, որոնց գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հայտարարել էր 10 միլիոն դոլարի չափով պարգևավճար։Ավելին15:3421.03.26 -
ՔաղաքականՀայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում․ Իշխան ՍաղաթելյանԱյդ ընտրությունների արդյունքից է կախված՝ մենք կարողանանք պաշտպանել և պահպանել մեր երկրի ինքնիշխանություն, տարածքային ամբողջականությունը և առհասարակ մեր ինքնությունը:Ավելին15:2821.03.26 -
ՀասարակականՀոգևորականները աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, Եկեղեցու զորացման համարՀայր Սուրբը ողջունեց ուխտավորաբար Արագածոտնի թեմ եկած հոգևորականներին և հավատացյալներին ու նշեց. «Սրտի մեծ ուրախութեամբ եւ հոգեւոր բերկրանօք այսօր հիւրընկալում ենք Մասեացոտնի հոգեւորական եւ հաւատացեալ ուխտաւորներիդ, Առաջնորդական փոխանորդ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբէն վարդապետի գլխաւորութիեամբ, ինչպէս նաեւ միւս ուխտաւոր հաւատացեալներիդ: Եւ պատեհ առիթն ունենալով՝ միյասնաբար աղօթեցինք Սբ Գեւորգի հովանավորչութեան նեյքոյ, Նրա եւ միւս Սուրբերի բարէխօսութիւնները թող իջնեն բոլորիս անմահ հոգիների վրայ: Եւ դարձեալ աղօթում ենք, որ Տէրը ուղիղ վարդապետութեան շավիղներով ընթացքի մէջ պահի Ձեզ՝ սիրելի Հայր Սուրբ, եւ Տիրախանամ թէմիդ նուիրեալ ու ծառայասէր հոգեւորականաց դասին, եւ Ձեր սիրելի բարէպաշտ զաւակներին, անսայթաք կերպով հովուէք Ձեր հօտը եւ կատարէք Աստուծոյ Բանին սպասաւորի Ձեր նուիրական ծառայութիւնը:Ավելին15:1721.03.26 -
ՔաղաքականՓակել դպրոց՝ նշանակում է բացել քո դարպասները թշնամու առաջ. Լիլիթ ԳալստյանԱյսօր մեզ հուզող ամենահիմնական թեման անվտանգությունն է, բայց անվտանգությունը անկարելի է պատկերացնել առանց հոգևոր մշակութային անվտանգության: Այս մասին այսօր Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։Ավելին15:1021.03.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին15:0021.03.26 -
ՀայաստանԶինվորին հարգող պետությունն է իրականում ուժեղ. Ռուբեն Վելիցյան2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն արտաքին սպառնալիքների հանդեպ մեր անկարողությունը, այլ նաև ներքին համակարգային լուրջ խնդիրներ։Ավելին14:5021.03.26 -
ՔաղաքականԱռաջնային հարցերից մեկը Արցախ վերադարձի իրավունքի ճանաչումն է. ՔոչարյանԱյս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին14:4521.03.26 -
Քաղաքական2020-ի պատերազմը հետևանք էր սխալ քաղաքականության․ ամեն ինչ արեցին պարտության համար․ Ռոբերտ ՔոչարյանՄարտի 16-ին հայտարարվել է, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։Ավելին14:3521.03.26 -
ՄիջազգայինԵվրոպայում ժողովրդավարությունը մեռնում է Բրյուսելի քաղաքականության պատճառով. Օրբան«Բրյուսելը հրահրել է Եվրոպայի խոշորագույն տնտեսական սնանկացումը, և Բրյուսելի համար առաջին տեղում ոչ թե Եվրոպան է, այլ արդեն Ուկրաինան։ Եվրոպական ժողովրդավարությունը մեռնում է։ Այն մեռնում է, որովհետև տնտեսական կոլապս է ապրում, որովհետև խճճված է քաղաքական գրաքննության մեջ»,- ասել է Օրբանը Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC): Նրա խոսքով՝ եվրոպական ժողովրդավարության մահվանը նպաստում է նաև այն, որ «Բրյուսելն ուղղակիորեն միջամտում է ազգային ընտրություններին», այդ թվում՝ ֆինանսապես, ինչպես Հունգարիայի դեպքում է։Ավելին14:3021.03.26