Լրահոս
2026-03-21
-
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ մարտի 10-15, -Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին, -Շենգավիթում` չի գերազանցել, -Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում` մարտի 11-ին, 12-ին և 14-ին, -Շենգավիթում՝ մարտի 10-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին11:4521.03.26 -
ՔաղաքականԻրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը. ինչո՞ւ է սա օրինակելի Հայաստանի համար2-րդ դաս․ Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։ Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։ Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։Ավելին11:3421.03.26 -
ՄիջազգայինԻրանը հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ. դրանցից մեկն ընկել է մանկապարտեզի մոտակայքումՀարվածը տեղի է ունեցել այն թաղամասում, որտեղ գտնվում է նախադպրոցական հաստատություն: Բեկորները զգալի վնաս են հասցրել շենքին, սակայն հրթիռի ուղիղ հարված չի արձանագրվել: «Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռի քաշը գնահատվում է մոտ 180 կիլոգրամ:Ավելին11:2421.03.26 -
ԱշխարհԱղավնին ծրտել է Մադրիդի քաղաքապետի վրա հենց ելույթի ժամանակԱյդ պահին Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան հանդես էր գալիս ելույթով՝ նվիրված հանուն խոսքի ազատության զոհված լրագրողներին։Ավելին11:0021.03.26 -
ԻրավականՍիրային նամակագրություն՝ թալանի նպատակով. ինչպե՞ս է գործել կիբեռհանցագործների խումբըՔրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա, մարտի 17-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։Ավելին10:4821.03.26 -
Մամուլի տեսությունԱԱԾ տնօրենը «փնտրում է» տեղեկատվություն արտահոսողին. սկանդալային նիստի մանրամասները․ «Հրապարակ»Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, եւ Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը եւ Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն էլ փակ նիստում կտրականապես հրաժարվել է հստակ պատասխանել թե՛ հիբրիդային պատերազմի մասին, թե` որ երկիրն է այդ պատերազմը մղում եւ թե՛ արտերկրում մեր քաղաքացիներին ճնշելու միջոցով ընդդիմության օգտին քվեարկելու պարտադրանքի մասին իր իսկ կառույցի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։Ավելին10:4121.03.26 -
ՔաղաքականԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել իրանական կղզիները գրավելու համար. իրանագետՄիջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ», - գրել է իրանագետը։Ավելին10:3021.03.26 -
ՀասարակականՀրդեհ՝ վթարից հետո․ 3 հոգի հոսպիտալացվել էՄարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է: Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին10:2021.03.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Փաշինյանին պետք «գռեհիկ» տեսանյութերի էպատաժըԱյդ դիտումները ոչ թե հայաստանցիների, կամ ձայն հավաքելու համար են, այլ դրսից իրեն աջակցող պատվիրատուներին համոզելու, որ ինքը դեռ պոպուլյար է, որ տեսեեեք , նայում են, սպառված չեմ, ու դրանով փորձի համոզել կրկին ամեն բան անել,որ ինոը մնա իշխանության գլխին:Ավելին10:0921.03.26 -
Մամուլի տեսությունԿա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. «Հրապարակ»Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու... Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։Ավելին10:0021.03.26 -
Մամուլի տեսությունՈ՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը․ «Փաստ»Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է:Ավելին09:5621.03.26 -
Մամուլի տեսությունՍահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Նշվում է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքի 82 բնակավայր։Ավելին09:5221.03.26 -
Մամուլի տեսությունԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն:Ավելին09:4821.03.26 -
Մամուլի տեսությունՍա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։Ավելին09:4521.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է․ «Հրապարակ»Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես։Ավելին09:4021.03.26 -
Մամուլի տեսությունՄիայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:Ավելին09:3721.03.26 -
Մամուլի տեսությունԵրևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի․ «Հրապարակ»ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։Ավելին09:3421.03.26 -
ՀասարակականՀայկազի վերադարձը պատերազմից՝ գրքի էջերում. «Հայկը»«Երբեք չդադարել մտածել հայրենիքի մասին»,- 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում բոլորին ասում էր կրտսեր սերժանտ Հայկ Մկրտչյանը: Անմահ հերոսի այս գլխավոր ուղերձն ու մնացած բոլոր պատգամները Հայկի ընտանիքն առանձնացրել է «Հայկը» գրքում:Ավելին09:3021.03.26 -
Հասարակական14 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:2521.03.26