Լրահոս
2026-03-21
-
ՄիջազգայինՈչնչացվել է Ազիմ Էսմայիլին՝ «Բասիջի» հրամանատարի աջ ձեռքըԻՀՊԿ «Բասիջ» աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Ազիմ Էսմայիլին սպանվել է մարտի 17-ին Թեհրանին հասցված հարվածի հետևանքով՝ ստորաբաժանման հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի հետ միասին. հայտնում է Iran International-ը։ Էսմայիլին զբաղեցնում էր «Բասիջի» հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ նախկինում ղեկավարել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Խուզեստան նահանգի անձնակազմի և տեսչական բաժինը։ Իրանական Tasnim գործակալությունը նրան անվանել էր ««Բասիջ» ստորաբաժանման կարևորագույն հենասյուներից մեկը»։Ավելին12:5821.03.26 -
ՀասարակականԽորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էՄարտի 16-ին Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Նրան ծեծի է ենթարկել խորթ մայրը։ Նա կալանավորվել է 2 ամսով։Ավելին12:4821.03.26 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհիցԱյսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:4521.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանի հրթիռը հին Երուսաղեմ է հասել. ԱՄՆ-ն իր հարվածների կադրերն է հրապարակելՀայլուր 12։30 Իրանի հրթիռը հին Երուսաղեմ է հասել. ԱՄՆ-ն իր հարվածների կադրերն է հրապարակելԱվելին12:3021.03.26 -
ՔաղաքականՈ՞վ արեց, որ արցախցին այսօր անտուն ու փախստական է․ այսօր փորձում եք բարոյականության դաս տալ, խոսել հայրենասիրությունից․ Ռուբեն ՄխիթարյանԴա է իրական բարերարությունը, Ոչ թե ֆեյսբուքյան կոչերով ուրիշների գրպանը մտնելը։Ավելին12:2421.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Խուզեստան նահանգում գտնվող ԻՀՊԿ-ի ստորգետնյա հրթիռային գործարանինՀարվածի հետևանքով ոչնչացվել է մեծ քանակությամբ պատրաստի հեռահար հրթիռներ, իսկ գործարանը շարքից դուրս է եկել:Ավելին12:1521.03.26 -
ՔաղաքականԻնչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է․ քաղաքագետը՝ ՓաշինյանինԲայց, ընդհանրապես պետք չէ հայտնվել այդ «տրամաբանության» ծուղակում, որովհետեւ ռեգիոնալ խաղաղության ու կայունության հարցը չափվում է տասնյակ գործոններով, որոնց ճնշող մեծամասնությունն անգամ Հայաստանի ու Ադրբեջանի դաշտում չէ: Ընդ որում, դա վկայել է Նիկոլ Փաշիննյանը հենց ինքը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասելով, թե «մեզ մնում է միայն աղոթել»:Ավելին12:0021.03.26 -
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ մարտի 10-15, -Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին, -Շենգավիթում` չի գերազանցել, -Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում` մարտի 11-ին, 12-ին և 14-ին, -Շենգավիթում՝ մարտի 10-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին11:4521.03.26 -
ՔաղաքականԻրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը. ինչո՞ւ է սա օրինակելի Հայաստանի համար2-րդ դաս․ Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։ Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։ Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։Ավելին11:3421.03.26 -
ՄիջազգայինԻրանը հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ. դրանցից մեկն ընկել է մանկապարտեզի մոտակայքումՀարվածը տեղի է ունեցել այն թաղամասում, որտեղ գտնվում է նախադպրոցական հաստատություն: Բեկորները զգալի վնաս են հասցրել շենքին, սակայն հրթիռի ուղիղ հարված չի արձանագրվել: «Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրթիռի քաշը գնահատվում է մոտ 180 կիլոգրամ:Ավելին11:2421.03.26 -
ԱշխարհԱղավնին ծրտել է Մադրիդի քաղաքապետի վրա հենց ելույթի ժամանակԱյդ պահին Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան հանդես էր գալիս ելույթով՝ նվիրված հանուն խոսքի ազատության զոհված լրագրողներին։Ավելին11:0021.03.26 -
ԻրավականՍիրային նամակագրություն՝ թալանի նպատակով. ինչպե՞ս է գործել կիբեռհանցագործների խումբըՔրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա, մարտի 17-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։Ավելին10:4821.03.26 -
Մամուլի տեսությունԱԱԾ տնօրենը «փնտրում է» տեղեկատվություն արտահոսողին. սկանդալային նիստի մանրամասները․ «Հրապարակ»Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, եւ Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը եւ Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն էլ փակ նիստում կտրականապես հրաժարվել է հստակ պատասխանել թե՛ հիբրիդային պատերազմի մասին, թե` որ երկիրն է այդ պատերազմը մղում եւ թե՛ արտերկրում մեր քաղաքացիներին ճնշելու միջոցով ընդդիմության օգտին քվեարկելու պարտադրանքի մասին իր իսկ կառույցի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։Ավելին10:4121.03.26 -
ՔաղաքականԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել իրանական կղզիները գրավելու համար. իրանագետՄիջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ», - գրել է իրանագետը։Ավելին10:3021.03.26 -
ՀասարակականՀրդեհ՝ վթարից հետո․ 3 հոգի հոսպիտալացվել էՄարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է: Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին10:2021.03.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Փաշինյանին պետք «գռեհիկ» տեսանյութերի էպատաժըԱյդ դիտումները ոչ թե հայաստանցիների, կամ ձայն հավաքելու համար են, այլ դրսից իրեն աջակցող պատվիրատուներին համոզելու, որ ինքը դեռ պոպուլյար է, որ տեսեեեք , նայում են, սպառված չեմ, ու դրանով փորձի համոզել կրկին ամեն բան անել,որ ինոը մնա իշխանության գլխին:Ավելին10:0921.03.26 -
Մամուլի տեսությունԿա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ. «Հրապարակ»Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձեց չհերքել Փաշինյանին․ «Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն՝ նոր բան այստեղ ասելու կարիք չկա»։ Ո՞վ է տարածքային պահանջ ներկայացրել հարեւան երկրների նկատմամբ։ «Բա եթե ՔՊ վարչության նախագահը, ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի, դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու... Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։Ավելին10:0021.03.26 -
Մամուլի տեսությունՈ՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը․ «Փաստ»Սա նրան՝ որպես տեղեկատվության աղբյուրի, հավասարեցնում է խոշոր մեդիա կորպորացիաներին՝ հասանելիության տեսանկյունից։ Տեղեկատվության տարածման արագությամբ և թվային միջավայրում ակտիվ, հատկապես երիտասարդ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ նա ժամանակակից նոր մեդիայի ամենամեծ և ամենապահանջված դեմքերից է:Ավելին09:5621.03.26 -
Մամուլի տեսությունՍահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Նշվում է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքի 82 բնակավայր։Ավելին09:5221.03.26