Լրահոս
2026-03-18
-
ՀասարակականՎարկերի, երաշտի, կարկուտի դառնությունը՝ Քաղցրաշենում. «տակը բան չի մնում» գյուղացունՎարկերի, երաշտի, կարկուտի պատճառով գյուղացիներն արած գործի արդյունքը չեն տեսնում, իսկ էկոնոմիկայի նախարարին միայն ֆեյսբուքում են տեսնում:Ավելին10:4118.03.26 -
Իրավական1 տարեկան երեխայի նկատմամբ խորթ մայրը բռնություն է կիրառել շուրջ 2 ամիս. մանրամասներ1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին10:3318.03.26 -
Մամուլի տեսություն11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսի և պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։Ավելին10:2618.03.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ձևաչափը և թիմային ներկայության առանձնահատկությունները։Ավելին10:2018.03.26 -
Մամուլի տեսությունԱրցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգվում են․ «Իրավունք»Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին խմբագրություն են դիմում բազմաթիվ արցախցիներ եւ մտահոգություն հայտնում, որ իրենց` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգվում են: «Դեկտեմբերին դիմումը տված է, բայց դեռ ոչ ոք չի զանգել, որ գնանք: Քանի կար, ասում էին` քաղաքացիություն ստացեք, հիմա էլ մենք ենք ընկել հետեւներից, որ հայկական անձնագիր ստանանք: Ինչ է սա, եթե ոչ նվաստացում, ձեռք են առնում»,-վրդովված ասաց Գյումրիում բնակություն հաստատած արցախցի կինը:Ավելին10:1418.03.26 -
Մամուլի տեսությունՈրքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։Ավելին10:1118.03.26 -
Մամուլի տեսությունՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ»Հրապարակ»-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։Ավելին10:0718.03.26 -
Մամուլի տեսությունԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։Ավելին10:0318.03.26 -
Մամուլի տեսությունԱվագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։Ավելին10:0018.03.26 -
Մամուլի տեսությունՊարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ․ «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։ Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներԱվելին09:5618.03.26 -
Մամուլի տեսությունՑեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։Ավելին09:5018.03.26 -
Մամուլի տեսությունՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ողջ կյանքում ոստիկան է եղել, հետհեղափոխական Հայաստանում սկսել են ընտանիքով ունեցվածք կուտակել։Ավելին09:4518.03.26 -
Մամուլի տեսությունՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը։Ավելին09:4218.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3018.03.26
2026-03-17
-
Իրավական5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զnհված զինծառայողի քրոջը․ փաստաբանԱյս մասին ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելին23:5717.03.26 -
Իրավական«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են կանչել«Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում, և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:Ավելին23:5317.03.26 -
ՀասարակականԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու դիՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։ Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։Ավելին23:4517.03.26 -
ՔաղաքականՀայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան- Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։Ավելին23:3217.03.26 -
ՄիջազգայինԶելենսկին ռազմաճակատում տիրող իրավիճակն անվանել է «շատ ծանր»Վլադիմիր Զելենսկին շատ ծանր է անվանել իրավիճակը ռազմաճակատում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար դժվարություններ է բերում։ «Շատ ծանր իրավիճակ է, և, իհարկե, մենք ամեն օր բախվում ենք դժվարությունների»,- նշել է Ուկրաինայի նախագահը Jerusalem Post թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ նկարագրել իրավիճակը մարտի դաշտում։ Ռուսաստանը բազմիցս հայտնել է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, այդ թվում՝ մասնակցում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, մինչդեռ կիևյան վարչակարգի՝ բանակցելու ցանկությունը հարցականի տակ է։ Կրեմլում նշել են, որ Կիևի համար ժամանակն է սկսել բանակցությունները։Ավելին23:2617.03.26 -
ՄիջազգայինԻրանական հետախուզությունը հայտարարել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասինԳործակալությունը նշում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են Իսրայելի տարածքի խորքում, մի քանի ժամ առաջ սպանվել է Իսրայելի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։Ավելին23:1817.03.26