Լրահոս
2026-03-17
-
ՏարածաշրջանԻրանի ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի uպանության լուրըՍոլեյմանին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։Ավելին23:0717.03.26 -
ՄիջազգայինԵվրոպական իշխող էլիտան ագրեսորների հետ «նույն նավակի մեջ է». Զախարովա«Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային նախորդած ժամանակահատվածում հենց եվրոպական կառավարություններն են խոչընդոտել դիվանագիտական լուծումների որոնմանը, «յուղ լցրել կրակի վրա», մանիպուլացրել իրավական ասպեկտները՝ իբր «սնեփբեք» (snapback) մեխանիզմը գործարկելու նպատակով, և սրել լարվածությունը։ Հիմա էլ ձևացնում են, թե իրենք «մի կողմ քաշված են»։ Չի՛ ստացվի»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։Ավելին22:5717.03.26 -
ՄիջազգայինՌուսները նոր բնակավայրեր են գրավել. ուկրաինացիների 61 տոկոսը կողմ է խաղաղության համաձայնագրինՄերձավորարևելյան մարտերի պատճառով հետաձգված ռուս-ուկրաինական բանակցությունների ճակատագիրն ավելի է մշուշվում: Բանակցային միջնորդ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ Ուկրաինան այլևս ռազմավարական արժեք չունի Վաշինգտոնի համար: Թրամփը հայտարարել է, որ կարիք չունի համագործակցելու Եվրոպայի հետ Ուկրաինայի հարցում, քանի որ հակամարտությունը ամերիկյան տարածքից հազարավոր մղոններ հեռու է:Ավելին22:4717.03.26 -
ՏարածաշրջանՄահացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ըԱյսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:Ավելին22:3617.03.26 -
ՔաղաքականՓաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. Factor. amՇուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։ Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։ Միաժամանակ, Փաշինյանի ղեկավարած ուժից խուսափել են գների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել՝ հետևյալ հիմնավորմամբ. «Այս պահին չենք կարող նշել, թե որքան կարժենա կրծքանշանների ընդհանուր պատվերի արժեքը։ Ըստ մատակարարող ընկերության՝ արժեքը կախված է լինելու պատվերի քանակից, որը դեռ չենք հայտնել։ Մինչ այս պահը պատվիրվել է 2000 կրծքանշան։ Թիվը բնականաբար մեծանալու է»։ Կրծքանշանները ՔՊԿ-ին մատակարարում է «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը՝ պայմանագրի շրջանակներում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը պատկանում է Աշոտ Առաքելյանին։ 130 մլն 569 հազար 600 դրամի շրջանակներում այս ընկերությունը կազմակերպել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։ Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։ Հանձնաժողովին դիմել էր «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34%, 33% և 33% բաժնեմասերով: 2013-ի փետրվարին Աշոտ Առաքելյանը ստեղծել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն և «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Հանձնաժողովն էլ որոշել էր տուգանել Առաքելյանի ընկերությանը։ Այժմ, ըստ ռեգիստրի, «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ն ամբողջությամբ պատկանում է Աշոտ Առաքելյանին։Ավելին22:3017.03.26 -
ՄիջազգայինՖրանսիան չի բացառում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ԵՄ երկխոսության հնարավորությունը«Ինչ վերաբերում է Կրեմլի հետ քննարկումներ վարելուն, ապա մենք չենք կարող բացառել նման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մենք հիմնական օգնականն ենք, որի վրա հենվում է Ուկրաինան»,- ասել է Բարոն։Ավելին22:1517.03.26 -
ՔաղաքականԳզոյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո գիտնականները «բոլոր հարցերը» քննարկել են ԿԳՄՍՆ-ումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային փոփոխությունից հետո ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ է հանդիպել ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում, ըստ էության, հրաժարվել է ասել, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից հեռացման պատճառ անվանել Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության ձգձգումը, եթե ավելի ուշ Փաշինյանն ինքն է հաստատել, որ Գզոյանը հեռացել է իր ուղիղ ցուցումով, քանի որ հանդգնել է Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրել հայերի ջարդերի մասին պատմող մի գիրք:Ավելին22:0417.03.26 -
ՄիջազգայինԹրամփը բացառել է «վիետնամական սցենարի» կրկնությունը ԻրանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանում վիետնամական սցենարի կրկնության հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ հնարավոր ցամաքային գործողությունը չի վերածվի ձգձգվող հակամարտության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ո՛չ, ես դրանից չեմ վախենում։ Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտավախություն ունի, որ Իրանի հետ հակամարտությունը կվերածվի «երկրորդ Վիետնամի»։ Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողության պլաններ ունի։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտարարել էր, որ ամերիկյան առաջնորդը չի բացառում զինվորականների ուղարկումը Իրան։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին21:5417.03.26 -
ՀասարակականՓառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ Սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր ԳրիգորյանՈրպեսզի անցնելով այս ժամանակավոր փորձության բովով` Տիրոջով ավելի զորացած, ավելի կոփված, ավելի գոտեպնդված վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ, ժողովի իր տիրանվեր, ուխտապահ հոգևոր դասը, կրկին հովվի իրեն վստահված հոտն ու առաջնորդի հոգու փրկության ճանապարհով դեպի երկնային Արքայության անճառ շավիղները:Ավելին21:4217.03.26 -
ՄիջազգայինՊատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկը Իրանը մերժե՞լ է. ուժգին հարվածները շարունակվում ենԻրանի առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հրադադարի առաջարկները, որոնք երկու միջնորդների միջոցով է Թեհրան ուղարկել Վաշինգտոնը: «Իրանի դեմ պատերազմը երկար չի տևի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրեթե բացառելով, որ այս շաբաթ կավարտվեն ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:Ավելին21:3517.03.26 -
ՄիջազգայինԵՄ երկրները մերժել են Թրամփին. Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը մնում է անորոշՍպիտակ տան ղեկավարը երկուշաբթի օրը կոչ է արել այլ երկրներին, որոնց տնտեսությունները շատ ավելի մեծ կախվածություն ունեն Հորմուզի նեղուցից, քան ամերիկյանը, «գալ և օգնել» նավագնացության անվտանգության ապահովման հարցում:Ավելին21:2317.03.26 -
Քաղաքական«Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է, համախմբող առաջնորդ». Մամիկոն Ասլանյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանըԱյսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։Ավելին21:1517.03.26 -
ՔաղաքականԵվրոպական շտապօգնություն Փաշինյանին՝ «պայքար հիբրիդային սպառնալիքի դեմ» փաթեթավորմամբԵվրամիությունը, որ պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, մտադիր է նաև հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկել մեր երկիր: Մեկ շաբաթ առաջ էր Փաշինյանը Եվրախորհրդարանից իր այս ելույթում, ըստ էության, Եվրոպայի օգնությունը խնդրել՝ ընտրություններից առաջ ինչ-որ արտաքին ուժերի ազդեցություն զսպելու համար:Ավելին21:0917.03.26 -
ՄիջազգայինՄակրոնը կարող է շուտով զրկվել իր պաշտոնից․ ԹրամփԻնչպես ավելի վաղ հայտնել էր Մակրոնը, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման որևէ գործողության։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա «ոչ մի պարագայում»։Ավելին21:0117.03.26 -
ՀասարակականԲախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորԱյսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնոտովո գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադով Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արամ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։Ավելին20:5517.03.26 -
ՀայաստանԳյումրին պահանջում է ազատել կալանքից Սրբազանին. արքեպիսկոպոսը դատի է տվել կարգալույծ քահանայինՇիրակի թեմում 9 ամիս է՝ չեն լսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը: Հայ Առաքելական եկեղեցու՝ Շիրակի թեմի մի խումբ հավատացյալներ պատրաստվում են նամակով դիմել վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց հոգևոր առաջնորդին թույլատրեն առաջվա պես պատարագ մատուցել: Վաղն է Միքայել սրբազանի հերթական դատական նիստը:Ավելին20:4517.03.26 -
ԻրավականԶգուշացե՛ք. 5G անվան տակ զեղծարարությունների նոր ալիքՄի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:Ավելին20:3617.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում էՀայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում էԱվելին20:3017.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմովԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում։Ավելին20:1917.03.26 -
ՀասարակականԴաժանաբար ծեծված 1-ամյա տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները. ի՞նչ շշուկներ են պտտվում քաղաքում1 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության հետևանք է եղել, այլ դիտավորություն, հաստատել է ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանի պնդմամբ՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է:Ավելին20:1517.03.26