Լրահոս

2026-03-11
2026-03-10
  • Միջազգային
    Իրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է իրանական Սպահան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վնասվածքների լուսանկարները, որի մոտակայքում մարտի 8-ին հարված էր հասցվել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 8-ին Սպահանում համանուն նահանգի նահանգապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքում և բնակելի բնակարաններում կոտրվել են ապակիները, մի քանի աշխատակիցներ հարվածային ալիքից վայր են ընկել։ Միևնույն ժամանակ, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են շենքի մուտքի մասնակի կոտրված պատուհանները և դռների մոտ՝ հատակին թափված բեկորները։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    23:53
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համար
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանն աջակցող դիրքորոշման համար։ «Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»,-հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի առաջնորդին պատմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին և կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել նման գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը, որը մերժում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ ուղարկելու անհրաժեշտ օգնություն և ցուցաբերելու ցանկացած աջակցություն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ դադարեցման համար», — նշվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
    23:46
    10.03.26
    Ավելին