Լրահոս

2026-03-11
2026-03-10
  • Միջազգային
    Իրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է իրանական Սպահան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վնասվածքների լուսանկարները, որի մոտակայքում մարտի 8-ին հարված էր հասցվել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 8-ին Սպահանում համանուն նահանգի նահանգապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքում և բնակելի բնակարաններում կոտրվել են ապակիները, մի քանի աշխատակիցներ հարվածային ալիքից վայր են ընկել։ Միևնույն ժամանակ, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են շենքի մուտքի մասնակի կոտրված պատուհանները և դռների մոտ՝ հատակին թափված բեկորները։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    23:53
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համար
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանն աջակցող դիրքորոշման համար։ «Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»,-հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի առաջնորդին պատմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին և կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել նման գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը, որը մերժում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ ուղարկելու անհրաժեշտ օգնություն և ցուցաբերելու ցանկացած աջակցություն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ դադարեցման համար», — նշվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
    23:46
    10.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Խոշոր ու շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
    23:36
    10.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ են պատմում սարսափի միջով անցած մարդիկ. իրավիճակը՝ հայ-իրանական անցակետում
    Նավթային օբյեկտների ռմբակոծության հետևանքով Իրանում սև անձրև են տեսել մարդիկ: Բնապահպանական և առողջապահական ծայրահեղ ծանր վիճակի մասին «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ պատմել են Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակի անցակետն անցնողները, հիմնականում՝ երկքաղաքացիություն ունեցող կամ երրորդ երկրների քաղաքացի իրանցիներ:
    23:30
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
    «Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիան։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նախորդ հայտարարություններում շարադրված իր դիրքորոշումը։ 
    23:25
    10.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Վթար՝ Ազատավան գյուղում․ վարորդը մահացել է
    Մարտի 10-ին, ժամը 14։30-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    23:16
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դերասան Գոռ Հակոբյանի որդին շտապ բուժման կարիք ունի. հայտարարվել է դրամահավաք
    «Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելը ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»:
    23:10
    10.03.26
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն առայժմ չի ցանկանում դիվանագիտություն․ Ուիթքոֆ
    «Նախագահ Թրամփը ասել է, որ ինքը բաց է հաղորդակցության համար։ Հարցը հետևյալն է․ արդյո՞ք նրանք ցանկանում են հասնել դիվանագիտական լուծման։ Առայժմ փաստերը վկայում են, որ ոչ», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ վարել, Թրամփը «բաց կլինի դրա համար»։ «Բայց առայժմ իմաստ ունի միայն «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցումը»,-հավելել է նա։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա վարումը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։
    23:05
    10.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի պատերազմը հետաձգում է Ուկրաինայի խաղաղությունը. ի՞նչ է առաջարկել Թրամփը՝ Պուտինին
    Զելենսկին հայտարարել է, որ, ամերիկյան կողմի առաջարկով, այս շաբաթ նախատեսված Ուկրաինա-Ռուսաստան-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպումը հետաձգվել է՝ Իրանում պատերազմի պատճառով: Հետաձգված բանակցությունների ֆոնին՝ թեժ է մնում իրավիճակը ռազմաճակատում:
    23:00
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի Էներգետիկայի նախարարն ու ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել են Փարիզում
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
    22:50
    10.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Գերմանիան եվրոպական մի քանի երկրների հորդորել է Patriot համակարգի 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային
    Նշվում է, որ Պիստորիուսի ջանքերով՝ եվրոպացի որոշ գործընկերներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, համաձայնել են համատեղ ուժերով հնարավորինս արագ 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային, որոնցից 5-ը տրամադրելու է Գերմանիան։
    22:45
    10.03.26
    Ավելին