Լրահոս
2026-03-10
-
ՔաղաքականTRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես․ Սուրեն ՍուրենյանցՓաստացի իշխանությունը իր բոլոր խաղադրույքները դրել էր արևմտյան ուղղության վրա՝ փորձելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել միակողմանի աշխարհաքաղաքական վեկտորի վրա։ Այս քաղաքականությունը ներկայացվում էր որպես խաղաղության և զարգացման միակ ճանապարհը՝ ենթադրելով, որ արևմտյան աջակցությունը և տնտեսական նախագծերը կարող են փոխարինել ավանդական անվտանգային հավասարակշռությանը։Ավելին17:1510.03.26 -
ՄիջազգայինԳազայից հայտնել են, որ Իսրայելն ուժեղացրել է շրջափակումն Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին«Իսրայելի կառավարությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն օգտագործել է սահմանափակող միջոցները խստացնելու և Գազայի հատված պարենամթերքի ու վառելիքի ներկրման վրա լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի սրման», - ասել է աս Սավաբթան։Ավելին17:0310.03.26 -
ՄիջազգայինԹեհրանում մեկ տարեկան երեխայի մարմին են դուրս բերել փլատակներից. 193 երեխա է զոհվել պատերազմումՄիջազգային լրատվամիջոցների գլխագրերում է մնում Իրանում աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածը: Սկանդալային տեղեկություն է հրապարակել New York Times-ը: Դպրոցին հարվածել են ամերիկյան հրթիռով:Ավելին16:5510.03.26 -
ՄիջազգայինԳերմանիան և Եվրոպան շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմով․ Մերց«Այդ նպատակներից ԱՄՆ-ի և Իսրայելի շատերը մենք կիսում ենք, բայց պատերազմի յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում», - ասել է նա: «Նախևառաջ մեզ անհանգստացնում է այն, որ, ակնհայտորեն, չկա ընդհանուր ծրագիր, թե ինչպես կարելի է արագ ավարտել այս պատերազմը՝ հասնելով համոզիչ արդյունքի», - նշել է Մերցը: «Մենք տեսնում ենք վտանգավոր էսկալացիա», - մատնանշել է նա:Ավելին16:4510.03.26 -
ՄիջազգայինԶորքերի համար ավելի հեշտ է դարձել հարձակվել Իսրայելի ռազմական բազաների վրա. Իրանի բանակի ներկայացուցիչԻրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ իրանական իշխանությունների տվյալների, արդեն անցնում է 1,3 հազարից։Ավելին16:3910.03.26 -
ՄիջազգայինԹրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունների հնարավորությունը«Դա հնարավոր է, կախված է նրանից, թե ինչ պայմաններ են։ Հնարավոր է, միայն հնարավոր է», - նշել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով խորհրդակցությունների հնարավորության մասին։ «Եթե լավ մտածենք այդ մասին, մեզ թվում է, թե այլևս պետք չէ խոսել։ Բայց դա հնարավոր է», - հավելել է նա։Ավելին16:2810.03.26 -
ՄիջազգայինԶինաթափել «Հըզբոլահը», զսպել Իսրայելին. Լիբանանի նախագահը Եվրոպայի օգնությունն է խնդրումԼիբանանի նախագահը կոչ է արել Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններ սկսել՝ միջազգային հովանավորությամբ: Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով արդեն ավելի քան 600,000 մարդ տեղահանվել է, մոտ 500 մարդ զոհվել:Ավելին16:2110.03.26 -
ԻրավականՁերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացինԱյսօր՝ մարտի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները օրեր շարունակ իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանելու մեջ կասկածվողին, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին16:1510.03.26 -
ՀասարակականԱռգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։ Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։Ավելին16:0010.03.26 -
ՀասարակականԵրևանում մեքենաներ են բախվելԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին15:4510.03.26 -
ՔաղաքականԻրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ՀՀ ևս մեկ քաղաքացի վերադարձել է ՀայաստանԿապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։Ավելին15:3810.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իրանն անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Թեհրանի նոր մարտավարությունըՀայլուր 15։30 Իրանն անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Թեհրանի նոր մարտավարությունըԱվելին15:3010.03.26 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս մեր օրակարգում չեն․ Արաղչի«Ոմանք պնդում են, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ընտրությունը ազդանշան է իր հոր ղեկավարման գծի շարունակականության և Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ դիմադրության շարունակման մասին։ Համաձա՞յն եք այս գնահատականին։ Արդյո՞ք սա այն ուղերձն է, որն Իրանը մտադիր է հղել»-հարցրել է PBS-ի հաղորդավարը։ Արաղչին պատասխանել է, որ, իր կարծիքով, այդ գնահատականը «ճիշտ է», և դա վկայում է «նախկին գծի շարունակականության» ու «կայունության» մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր առաջնորդն իր ընտրվելուց ի վեր կամ Իրանի այլ պաշտոնյաներ որևէ շփում ունեցել են ամերիկյան պաշտոնյաների հետ, և արդյոք Իրանի առաջնորդը պատրաստ է քննարկել բանակցությունների կամ կրակի դադարեցման հարցը, Արաղչին հայտարարել է, որ բոլորը սպասում են նրա ելույթներին և դիրքորոշումներին, որոնք կհայտարարվեն ավելի ուշ։ Նախարարը հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե կրկին հայտնվի օրակարգում։ «Չեմ կարծում, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հարցը երբևէ կվերադառնա մեր օրակարգ. նման փոխգործակցության փորձը մեզ համար չափազանց դառն էր»,-նշել է Արաղչին։Ավելին15:1810.03.26 -
ՄիջազգայինԻրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմՎարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար Իրաքի օդային, ցամաքային և ջրային տարածքները չօգտագործելու կարևորությունը»։Ավելին15:1510.03.26 -
ՀասարակականՀրաժարվե՞լ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Կաթողիկոսի հրաժարականի պահանջիցԱյս մասին հայտարարել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։Ավելին15:0110.03.26 -
ԻրավականԴատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայումՄարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:Ավելին14:5510.03.26 -
ՀասարակականՊԵԿ-ը հրապարակել է փետրվարի 1-28-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըՊետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է փետրվար 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 30 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր շուրջ 2․6 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 18․5 մլն ՀՀ դրամ։ 16 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է շուրջ 74․6 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է շուրջ 38․9 մլն ՀՀ դրամ: 13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է շուրջ 61․6 մլն ՀՀ դրամ։Ավելին14:4510.03.26 -
ՔաղաքականՀայաստանը Քոչարյանի կարիքն ունի. Politik.amԱյս պայմաններում Ադրբեջանի հետ ընթացող բանակցային գործընթացը հաճախ գնահատվում է որպես անհավասար ուժային հարաբերակցության պայմաններում իրականացվող գործընթաց։ Միևնույն ժամանակ տարածաշրջանը շարունակում է մնալ բարձր լարվածության գոտի։ Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում զարգացող ռազմական հակամարտությունները, Իրանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը և մեծ տերությունների մրցակցությունը Հարավային Կովկասում ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած նոր ճգնաժամ կարող է արագ տարածվել և ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։Ավելին14:3010.03.26 -
Իրավական2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթՀաշվետու ժամանակահատվածում 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 115 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2024-ին՝ 2), 670-ը կարճվել է (2024-ին՝ 558), որից 572-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 479), իսկ 98-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 79), 72-ը միացվել է (2024-ին՝ 59), 28-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 20), 78-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 178), 545 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2024-ին՝ 442):Ավելին14:2410.03.26 -
ՏարածաշրջանՖիդանը Արաղչիին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին. ՏԱՍՍ«Նախարար Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ երկիրը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Նա նաև հայտարարել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ստեղծել քաղաքացիական բնակչության համար», - նշել է աղբյուրը։Ավելին14:1610.03.26