Լրահոս

2026-03-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ
    «Այսօր Նաիրի Հիվանդանոցի ու Նաիրի Հաուզ կառուցապատողի «ցանկությամբ»  Երևանի քաղաքապետարանի կանաչապատում ՀՈԱԿը հերթական ծառասպանդն է իրականացրել Երևանում՝ հատելով Պարոնյան փողոցի վրայի ու «Նաիրի» հիվանդանոցի կողքի բոլոր ծառերը, բացառությամբ վերջին 2 լուսանկարի հիասքանչ թեղիների, որոնք սպանդը կարողացա կանխարգելել։
    20:53
    10.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում
    Մարտի 13-ին, ժամը 14:00-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ Քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին: «Բժշկի Ձայն» նախաձեռնող խումբ
    20:45
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին և Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
    «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնումը և պաշտպանենք կյանքեր, սակայն դրա հետ մեկտեղ Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ համակարգերի հզորացում, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից», - գրել է նա: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել բանակցությունների հաջորդ փուլը եռակողմ ձևաչափով: «Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու, «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում ծովային անվտանգության ապահովման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության և ուկրաինական էներգետիկային աջակցելու հետագա որոշումների համար», - հավելել է Զելենսկին:
    20:35
    10.03.26
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ի՞նչ է կատարվում հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում. վկայություններ՝ Թեհրանից
    Հայլուր 20։30 Ի՞նչ է կատարվում հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում. վկայություններ՝ Թեհրանից
    20:30
    10.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին
    Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Հ․-ն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող տան ցանկապատի ազբեստե թիթեղներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    20:15
    10.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բռնե՛ք գողին. Փաշինյանի թիմը ստացե՞լ է Միութենական պետություն մտնելու առաջարկ
    Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արտաքին հետախուզության ծառայության՝ այսօր տարածած հայտարարության հիմքով՝ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Ըստ հետախուզության ծառայության՝ այլ երկրում հայ գործարարների նկատմամբ ճնշում են գործադրում ընտրապայքարի մեջ մտած որոշ ուժերի աջակցելու համար: Ներքին գործերի նախարարությունը նկատում է, որ ընտրական գործընթացներին ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։
    20:03
    10.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Իրանում չգտնվեց «իրանական Նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի․ քաղաքագետ
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի, քարոզի «Իրական Իրանի» գաղափարախոսությունը, դոշին կպցնի Իրանի քարտեզն առանց Արևելյան Ադրբեջան, Խուզիստան, Բելուջիստան, Քրդստան, խոսի «խաղաղաղության դարաշրջանի» մասին: Առանց իրանական «նիկոլի» ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձագանքել և հայտնվել են փակուղում: Եթե չլիներ Հայաստանի նախադեպը, գուցե ԱՄՆ-ն ու Իսրայելը նման արկածախնդրության չգնային»։
    19:58
    10.03.26
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ ամենախոշոր հարձակումը՝ Իրանի վրա. Թեհրանը հարվածում է նավթին ու ռազմաբազաներին
    Մերձավորարևելյան օդային մարտերի 11-րդ օրը Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի ամենաինտենսիվ հրետակոծությանը։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Նրա խոսքով՝ մեծ թվով կործանիչներ և ռմբակոծիչներ գործի կդրվեն:
    19:47
    10.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
    «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը՝ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը»,-տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ «Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։ Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։ Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։ Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան»։
    19:39
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է 1 կգ 312 գ մարիխուանա
    Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում և տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։ Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր մեկ կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է և պահում էր անձնական օգտագործման համար։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    19:30
    10.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Նեթանյահուն «ոսկորներ է կոտրում», Թրամփը «պատերազմն է ավարտում», Իրանը շարունակում է հարվածել
    Շատ վերլուծաբաններ արձանագրում են, որ Իրանի պատասխանն ու դիմադրողունակությունը անակնկալի են բերել Միացյալ Նահանգներին: Թեհրանը նոր մարտավարություն է ընտրել՝ կետերով թիրախավորում է իսրայելական և ամերիկյան ՀՕՊ-ի ռադարները, ըստ փորձագետների՝ դրդելով Թրամփին մտածել, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը:
    19:15
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Ս.Կ.-ի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ: Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    10.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
    Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
    18:45
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել
    Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,- գրել է նա։
    18:36
    10.03.26
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Իրանին ամենահուժկու հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ը. հակասական լուրեր՝ թեժ կետերից
    Հայլուր 18։30 Իրանին ամենահուժկու հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ը. հակասական լուրեր՝ թեժ կետերից
    18:30
    10.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում հայտարարել են, որ Նեթանյահուի քաղաքականությունը աշխարհը ներքաշում է «հիտլերականության խավարի» մեջ
    «Ագրեսիան դիվանագիտական լուծումների որոնման ընթացքում ոչ թե խաղաղ մտադրություն է, այլ կործանման ձգտում։ Նման մոտեցումը խարխլում է վստահությունը ցանկացած ապագա բանակցային մեխանիզմի նկատմամբ։ Տվյալ համատեքստում իրական խնդիրը ագրեսիվ և անօրինական սիոնիստական մտածողությունն է, որն այսօր իր վերահսկողության տակ է վերցրել Իսրայելի կառավարությունն ու նրա կողմնակիցներին։ Դա անհրաժեշտ է փոխել։ Մենք ուզում ենք, որ նրանք, ովքեր փորձում են Նեթանյահուին ներկայացնել որպես երկրորդ Դավիթ, հասկանան, որ իրականում դրանով նրանք խրախուսում են վայրագությունը, որը մարդկությանը ներքաշում է հիտլերականության երկրորդ խավարի մեջ», - ասել է Քուրթուլմուշը։
    18:15
    10.03.26
    Ավելին
  • Իրավական
    Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել․ 7 ձերբակալված կա
    Մարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
    18:00
    10.03.26
    Ավելին
  • Իրանը մինչև սեպտեմբեր պատրաստվում է պատերազմե՞լ. վերլուծություն
    Իրանը մինչև սեպտեմբեր պատրաստվում է պատերազմե՞լ. վերլուծություն
    17:45
    10.03.26
    Ավելին
  • Իրավական
    ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ
    «2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ նոր առաջնորդ, և առաջ է քաշել իր օրակարգին հարող հոգևորականների՝ գործող Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։
    17:31
    10.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն ու Գրոսսին քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր
    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։
    17:23
    10.03.26
    Ավելին