Լրահոս
2026-07-10
-
Մամուլի տեսությունԽոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։Ավելին09:3610.07.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.07.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի հետ:Ավելին09:2410.07.26
2026-07-09
-
ՔաղաքականՄինչ ՀՀ-ում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է պակիստանյան JF-17C կործանիչների շահագործումը․ Արա ՊողոսյանԸստ աղբյուրների, պակիստանյան այս կործանիչները համալրված են AESA ռադարով, առաջադեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ինֆրակարմիր որոնման սարքավորումներով և հեռահար «օդ-օդ» հրթիռներով:Ավելին23:5409.07.26 -
ՔաղաքականՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից«Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։Ավելին23:4609.07.26 -
ՄիջազգայինԷրդողանը հույս ունի վերադառնալ F-35 կործանիչների արտադրության ծրագրին․ Թրամփը դեռ վերջնական որոշում չունիԹուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400-ի գնդային հավաքածուի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հեռացվել էր ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրից։Ավելին23:3909.07.26 -
ՄիջազգայինՌուսական նավթը՝ Ուկրաինայի թիրախում. թեժ իրավիճակ է ռազմաճակատումԳիշերը ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի Տվերի մարզի և Ստավրոպոլի երկրամասի նավթի ամբարներին: Հրդեհներ են բռնկվել։ Ըստ Kiev post-ի՝ Ստավրոպոլում «Լուկոյլի» նավթի ամբարն է թիրախավորվել: Ստավրոպոլի նահանգապետը միայն հայտնել է, որ «արդյունաբերական օբյեկտ» է տուժել: Տվերի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ հրդեհն արդեն մարվել է: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։Ավելին23:3009.07.26 -
ՄիջազգայինԻրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում ԹրամփինՆոր զոհերի մասին են հայտնում իրանական լրատվամիջոցները. 14 զոհ, 78 վիրավոր վերջին երկու օրվա ընթացքում՝ ամերիկյան հարվվածներից: Տեղեկություն կա նաև, որ Բանդար Աբբասի և Բուշերի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ռազմաօդային ուժերի և նավատորմի ութ անդամ։ Չնայած այս հարձակումներին՝ ԱՄՆ նախագահը դժվարացել է ասել՝ արդյո՞ք Վաշինգտոնն ու Թեհրանը նորից լայնածավալ ռազմական հակամարտության փուլ են մտել:Ավելին23:1709.07.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Տավուշի մարզում․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4-րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5-րդ ոլորանում։Ավելին23:0809.07.26 -
Քաղաքական«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբԱրեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։Ավելին23:0009.07.26 -
ՀասարակականՕձերը շատացել են Հայաստանում. ամենաշատ ահազանգերը Երևանից են2 ամսում ասֆալտապատ փողոցներով ու տների մոտ սողացող օձերի 600-ից ավելի ահազանգ է ստացել փրկարար ծառայությունը: Թունավոր օձեր են շրջում նաև մայրաքաղաքում: Այս սողունների ակտիվության երկու պատճառ է նշում կենդանաբանը, երկուսն էլ մարդածին աղետի հետևանք: Անոմալ շոգն ու մեծաքանակ նորակառույցներն են կրճատում մարդու և կենդանական աշխարհի միջև հեռավորությունը:Ավելին22:4509.07.26 -
ՍպորտՄանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոնՄանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:Ավելին22:3009.07.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։Ավելին22:2409.07.26 -
ԻրավականԱրեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է․ Ռուբեն ՄելիքյանԿալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ – միջին։Ավելին22:1509.07.26 -
ԻրավականՊետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞րԱռավոտյան ձերբակալված «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Հայլուրին» հայտնել են քննչական կոմիտեից: Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար է մեղադրվում Մանուկյանը՝ ըստ քննչական կոմիտեի: «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով է անցնում Արեգնազ Մանուկյանը: Նրա թիմակիցները, ընկերները համոզված են` Փաշինյանի իշխանությունը բռնաճնշումներով փորձում է լռեցնել Արեգնազ Մանուկյանին ու ակնարկում մյուսներին, որ նույն ճակատագիրն իրենց է սպասվում:Ավելին22:0009.07.26 -
ՄիջազգայինՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ ՆեթանյահուՀուլիսի 8-ին, պատասխանելով լրագրողների հարցերին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը կարծում է, թե Իսրայելը մտադիր է դուրս բերել իր ուժերը Հարավային Լիբանանի շրջաններից։ Ինչպես պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այս հարցի շուրջ «կա պայմանավորվածություն» և «դա վերջնական նպատակն է»։Ավելին21:4509.07.26 -
ՔաղաքականԱդրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը«Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում»,- այսօր հայտարարել է Փաշինյանը՝ արձագանքելով Բայրամովի հայտարարության մասին լրագրողի հարցին։ Անդրադառնալով, այսպես կոչված, անկլավներին՝ Փաշինյանը հայտարարել է, թե կուզենար, որ ինչպես ադրբեջանական անձնագրերում, հայկականում էլ այնպիսի քարտեզ լիներ պատկերված, որտեղ անլավները հատուկ առանձնացված կլինեին:Ավելին21:3009.07.26 -
ՔաղաքականՀեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան«2026թ․ 1-ին եռամսյակում Հայաստանում կատարվել է 515 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, որից առաջատար երկրներն են՝Ավելին21:2309.07.26 -
ՔաղաքականՌուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»Հայաստանի վարչապետն այսօր, ըստ էության, խուսափել է մեկնաբանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Հայաստանի իշխանությանն օժանդակելու և ընտրություններին ԵԱՀԿ-ի տված գնահատականից դժգոհ լինելու մասին: Սինիրլիօղլուն այս թեմաներին անդրաձարել էր ռուս պրանկերների հետ զրույցի ժամանակ՝ կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետի հետ:Ավելին21:1109.07.26 -
ՀասարակականԱրեգնազ Մանուկյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀՔիչ առաջ հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:Ավելին21:0309.07.26