Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
10.07.26
61

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy


«Հրապարակ»

Սահմանազատման շարունակությունը մեկնարկելու է Տավուշի մարզից:

«Հրապարակ»

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր թեկնածությունն չի առաջադրել այդ պաշտոնի համար: Նա չի ցանկացել Ալեն Սիմոնյանի օրն ընկնել:

«Ժողովուրդ»

ՔՊ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ՝ կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության կասկածների, կլանային համակարգ ստեղծելու կասկածների, ինչպես նաև թիմակիցներին, այդ թվում՝ կանանց, նեղացնելու և նսեմացնելու դեպքերի վերաբերյալ։

«Հրապարակ»

Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Թերթը հիշեցնում է, որ
Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ Նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի հետ: