Լրահոս

2026-03-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ճգնաժամը հնարավոր է կարգավորել երկրի նոր ղեկավարության ձևավորմամբ․ Ֆիդան
    «Կարծում եմ, որ նոր ղեկավարությունը կարող է շանս դառնալ պատերազմի դադարեցման համար։ Ներկայումս նոր վարչակազմը ղեկավարվում է ժամանակավոր «եռյակի» կողմից։ Մինչև նոր առաջնորդի ընտրությունը նրանց որոշումների կայացման մեխանիզմը կարող է հնարավորությունների պատուհան բացել պատերազմի դադարեցման համար», - ասել է Ֆիդանը։
    23:26
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հաշվարկով՝ Հայաստանում 1,2 միլիոնից ավելի քաղաքացի աշխատանք չունի․ Նարեկ Կարապետյան
    Նա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը։
    23:18
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում շուտով կհայտարարեն նոր առաջնորդի անունը․ Fars
    Իրանի Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդին, շուտով կհնչեցնի պետության նոր ղեկավարի անունը, պնդում է գործակալությունը: Ըստ նրա աղբյուրների՝ Խորհրդի նիստերն անցնում են «բնականոն հունով, անվտանգ միջավայրում» և մոտենում են ավարտին: Գործակալությունը ենթադրում է, որ քվեարկության արդյունքները կարող են հայտարարվել «առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին»: Խամենեին կենդանության օրոք չէր նշել իր հավանական հաջորդի անունը և այդ հարցի քննարկումը թողել էր փորձագետների խորհրդի իրավասությանը:
    23:13
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը դիտարկում է Հորմուզի նեղուցում նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավթ և գազ տեղափոխող տանկերներին ռազմական պաշտպանություն տրամադրելու տարբերակը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ կառավարությունը քննարկում է նաև մի տարբերակ, ըստ որի՝ ինքը հանդես կգա որպես ապահովագրական ընկերություն՝ նեղուցով լցանավերի անարգել անցումն ապահովելու համար: Նման որոշումը բացատրվում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին էներգակիրների գների աճը զսպելու փորձերով։
    23:02
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան փորձում է թույլ չտալ իրանական ճգնաժամի հետագա ընդլայնումը․ Ֆիդան
    «Մենք կրիտիկական օրեր ենք ապրում։ Պատերազմը չսահմանափակվեց միայն Իրանով, իրավիճակը վատ է, թե որքան կտևի պատերազմը՝ դեռևս բաց հարց է։ Մեզ անհանգստացնում է հակամարտության ընդլայնման հնարավորությունը։ Մենք աշխատում ենք թույլ չտալու իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Ֆիդանը։
    22:56
    03.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դա ամենավերջին տականքությունն ա. սրտիկներ ուղարկող վարչապետը կոտրում է մարդկանց սրտերը
    Ժողովրդական հայտնի «թիթեռ նկարել» խոսքը վերափոխվում է: Մեր օրերում ավելի ակտուալ է դառնում «պերաշկի ուտել» տարբերակը: Այս խոսքը ևս նախորդի պես օգտագործվում է այն դեպքերում, երբ մեկը զբաղված է անկարևոր գործով, այն էլ՝ հույժ կարևոր պահին: Տարածաշրջանային արյունահեղության օրերին ուրախ ավտոբուսում պերաշկի ուտող Նիկոլ Փաշինյանին շատ ասելիք ունեն Երևանի բնակիչները:
    22:45
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ «Փաստինֆո»
    Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, գրել է «Փաստինֆո»-ն։
    22:30
    03.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը ներսից պայթեցնելու փորձերը՝ ցամաքային ներխուժման այլընտրանք
    Ռազմական փորձագետները կարծում են՝ միայն ցամաքային ներխուժմամբ կկարողանա Միացյալ Նահանգները հաջողության հասնել Իրանում: Օդային պատերազմի դեպքում՝ տարիներ պետք կլինեն: Պաշտոնական Վաշինգտոնը չի բացառել ցամաքային պատերազմի սցենարը: Հարց է մնում, թե արդյոք Իրանի հարևանները կհամաձայնեն հակաիրանական գործողության պլացդարմ դառնալ:
    22:15
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
    Եվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մեր մարզուհին: Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:
    22:11
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ. «Իշխանություն» լրատվական
    2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։
    22:00
    03.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Աղմկոտ բացահայտում՝ ՔՊ-ականների ջղաձգումների մասին. ինչո՞ւ են կռիվ տալիս Քոչարյանի ստվերի դեմ
    Պերաշկի-կուկուրուզ փի առ ակցիայից երկու օր հետո Ալեն Սիմոնյանը նորից է հիշել մաշված այն միտքը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը երկու հարց ունի՝ Էրդողանի գիրքը պինդ գրկած խաչակնքելիս չի՞ խանգարում ու «Հայր մեր»-ը ասելո՞վ են հայկական եկեղեցիները տվել ադրբեջանցիներին:
    21:45
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով կարգավորումն իր առաջնահերթությունների ցանկում «շատ բարձր» տեղում է
    «Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային և թե հատկապես որտեղ է դա իմ առաջնահերթությունների ցանկում՝ շատ բարձր», - ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
    21:40
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական անձանց շրջանում զnհերի առնչությամբ
    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ:
    21:30
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին նրանց անվստահելիությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում․ Ուլյանով
    «Երեկ հարցազրույցներից մեկում ես դա անվանեցի ԱՄՆ-ի անընդունակություն՝ պայմանավորվելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս գնահատականը համապատասխանում է իրականությանը։ Ամերիկացիների հետ այս թեմայով խոսելը մեծ իմաստ չունի։ Համենայն դեպս՝ առայժմ», - ասել է նա։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։
    21:15
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
    21:10
    03.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Ծանր հարվածներ՝ Ծոցի նավթային տերություններին. կաթվածահար է լինում նավթարդյունաբերությունը
    Միացյալ Նահանգներում Թրամփի քննադատության ալիք է սկսվել: Ակտիվացել են դեմոկրատները: Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոնը չափազանց խիստ քննադատել է նախագահ Թրամփին ամերիկացի զինվորների զոհվելու, ռազմական կորուստների, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու համար:
    21:00
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք․ Աբովյանը՝ Կոնջորյանին
    «Դե ո՞նց չասես. դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք։ Ինքնուրույն տեսակետ, ինքնուրույն միտք, ինքնուրույն գոնե մեկ անգամ քվեարկելու իրավունք ձեռք բերեք, հետո նոր ուրիշների մասին խոսեք։ Դուք սկի ինքնուրույն քավոր չեք կարում պահեք։ Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում ու ուղղորդում, թե ո´ր եկեղեցին գնաք կամ չգնաք, դուք խոսելու իրավունք ունե՞ք։
    20:53
    03.03.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Վրացիները կաշա՞ռք են պահանջում հայ վարորդներից. նախարարը կոչ է անում իրենց չդիմել
    Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է, իսկ հայ վարորդները, խորհրդարանական ընդդիմության համոզմամբ, շարունակում են կաշառք տալու միջոցով հատել Ռուսաստան-Վրաստան ու Վրաստան-Հայաստան անցակետը: Էկոնոմիկայի նախարարի պնդմամբ՝ կաշառքի փաստը հաստատող որևէ տվյալ չկա, ինքը իրավապահներին է անգամ դիմել:
    20:45
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սթարմերը հայտնել է Կիպրոսի բազայի պաշտպանության համար ուղղաթիռներ և էսկադրային ականակիր ուղարկելու մասին
    «Միացյալ Թագավորությունը լիովին հավատարիմ է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանացի զինծառայողների անվտանգությանը։ Մենք շարունակում ենք մեր պաշտպանական գործողությունները։ Հենց նոր ես զրույց ունեցա Կիպրոսի նախագահի հետ՝ նրան տեղեկացնելու համար, որ մենք ուղղաթիռներ ենք ուղարկում, որոնք ընդունակ են խոցել անօդաչու սարքեր։ Տարածաշրջանում կտեղակայվի HMS Dragon-ը։ Մենք միշտ գործելու ենք ի շահ Միացյալ Թագավորության և մեր դաշնակիցների», - X-ի իր էջում գրել է բրիտանական կառավարության ղեկավարը։
    20:40
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թաիլանդում տեղի է ունեցել «արյունոտ» լուսնի լիակատար խավարում
    Խավարման հիմնական փուլը դիտվել է տեղական ժամանակով 18:04-ից մինչև 19:05-ը (Մոսկվայի ժամանակով՝ 14:04-ից 15:05-ը): Լուսինը լավագույնս հնարավոր է եղել տեսնել սկսած 18:15-ից (Մոսկվայի ժամանակով՝ 14:15-ից): Հաջորդ լուսնի լիակատար խավարումը սպասվում է միայն 2028 թվականի դեկտեմբերի 31-ից 2029 թվականի հունվարի 1-ի Ամանորի գիշերը: Թաիլանդի Աստղագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (NARIT) տվյալներով՝ այն նույնպես կտևի մոտ մեկ ժամ: Երեքշաբթի օրը Թաիլանդում նշվում է հինգ մեծ բուդդայական տոներից առաջինը՝ Մակխա Բուչայի օրը: Տոնը կապված է Բուդդայի քարոզի հետ, որը նա կարդացել է 1250 աշակերտների համար: Այս օրը բուդդայականները տոնում են իդեալական և օրինակելի համայնքի ստեղծումը:
    20:36
    03.03.26
    Ավելին