Լրահոս
2026-03-03
-
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժանում է մթնոլորտը Ազգային ժողովում ընտրարշավից առաջ. Փաշինյանը սրտեր է կոտրումՀայլուր 20։30 Թեժանում է մթնոլորտը Ազգային ժողովում ընտրարշավից առաջ. Փաշինյանը սրտեր է կոտրումԱվելին20:3003.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է Լիբանանում իր դեսպանատունը«Տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակի պատճառով Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի մինչև հետագա ծանուցում», - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։Ավելին20:2603.03.26 -
ՄիջազգայինԻնչպե՞ս է հնարավոր դարձել Խամենեիի սպանությունը. նոր բացահայտումներ և ծանր տեսարաններ՝ ԻրանումԻսրայելը թիրախավորել է Իրանի գերագույն հոգևոր խորհրդի 88 անդամներին հենց այն պահին, երբ նրանք ընտրելիս են եղել Իրանի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդին: Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։Ավելին20:1503.03.26 -
ՔաղաքականՍամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատըՈրպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:Ավելին20:0403.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերիՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։Ավելին19:5803.03.26 -
ՔաղաքականՀՀ իշխանությունները չհիշեցին` նույն զենքը, որով սպանվել են 5,000 հայ զինվորներ, այսօր կիրառվում է Իրանի դեմ․ քաղաքագետՄարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել պատերազմ սկսել Իրանի դեմ այն պատճառով, որ դա պատրաստվում էր անել Իսրայելը, և դրան կհետևեր Իրանի պատասխանն ամերիկյան ուժերի ուղղությամբ։ Այսինքն՝ նա բացահայտորեն հաստատել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Իսրայելի ծրագրերի հետևանքն էր։Ավելին19:5403.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածներ է հասցրել իրանական զինամթերքի պահեստներինՈրոնք գտնվում են Թեհրանի արևմուտքում՝ Վարդավարդ երկաթուղային կայարանի մոտակայքում:Ավելին19:4803.03.26 -
ՄիջազգայինԼաց էի լինում, չէի հավատում, որ կվերադառնանք. տուրիստական տագնապներ՝ Ծոցի երկրներումՎերջին 4 օրում առաջին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել մեր երկրի 15 քաղաքացի։ Հատուկ չվերթով եկածները Ծոցի երկրներ հանգստի էին մեկնել և ռազմական գործողությունների պատճառով մնացել այնտեղ։ Չեղարկված են Շարժայից, Աբու Դաբիից, Դոհայից, Դուբայից, Թեհրանից Երևան չվերթները:Ավելին19:4503.03.26 -
ՄիջազգայինԹրամփը դիտարկում է Իրանում զինված խմբավորումներին աջակցելու հնարավորությունը․ WSJՄարտի 1-ին Թրամփը բանակցություններ է վարել քուրդ առաջնորդների հետ, որոնց կազմավորումները կենտրոնացված են Իրաքի և Իրանի սահմանի երկայնքով։ «Նախագահը շարունակում է փոխգործակցել տեղական առաջնորդների հետ, որոնք կարող են օգտագործել Թեհրանի թուլությունը սեփական նպատակներին հասնելու համար»,- նշում են աղբյուրները։ Ըստ հրատարակության տվյալների՝ Իրանի արևմտյան շրջաններին Իսրայելի հասցրած հարվածները կարող են ուղղված լինել քրդական ջոկատների հնարավոր առաջխաղացման համար ճանապարհ հարթելուն։ Այս պահին հակակառավարական խմբերին զենք, հետախուզական տվյալներ տրամադրելու կամ նրանց համար ուսուցում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, ասվում է հոդվածում։Ավելին19:3403.03.26 -
ՔաղաքականԱրփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց․ 24NewsՆույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:Ավելին19:2903.03.26 -
ՄիջազգայինՊուտինն ու Օրբանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում«Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև նավթի և բնական գազի մատակարարումների հասանելիությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար»,- մեջբերել է MTI գործակալությունը վարչապետի հաղորդակցության վարչության կարճ հայտարարությունը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Օրբանը քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը և դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա, ուկրաինական իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև հարցեր, որոնք «վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերում զորահավաքի ենթարկված և ռուսական գերության մեջ հայտնված Հունգարիայի քաղաքացիներին»։ Ռուսական նավթը հունվարի 27-ից «Դրուժբա» խողովակաշարով չի հասնում Հունգարիա։ Երկրի կառավարությունը համոզված է, որ խողովակաշարը վերականգնված է, և Ուկրաինան այն արգելափակում է քաղաքական պատճառներով։ Բուդապեշտը Կիևի նման գործողությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում անվանել է «կրկնակի հանցագործություն» Հունգարիայի դեմ։Ավելին19:1903.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան նոր միլիարդներ է ստացել. Զելենսկին պնդում է՝ իր մոտ է հայտնվել Մոսկվայի հարձակման պլանըԶելենսկին առաջարկում է Մերձավոր Արևելքի առաջնորդներին պայմանավորվել Պուտինի հետ, որ նա մեկամսյա հրադադար ապահովի ռուս-ուկրաինական ճակատում, իսկ այդ ընթացքում խոստանում է ԱԹՍ-ների օպերատորներ ուղարկել Մերձավոր Արևելքի երկրներ՝ օգնելու:Ավելին19:1503.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանինԱկանատեսների վկայությամբ՝ ոչնչացվել է մեկ ուղևորատար ինքնաթիռ։Ավելին19:0703.03.26 -
ՀասարակականԵրևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվելԱյսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։Ավելին19:0403.03.26 -
ՄիջազգայինՄերձավոր Արևելքի հարցով համաժողովն այժմ շատ տեղին կլիներ․ ԼավրովՄեկնաբանելով Լիբանանին հարվածելու պատճառների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «փակ շրջանը երբեք չի հաջողվի հաղթահարել, եթե չհավաքվենք և հարցերի ողջ համալիրը չդիտարկենք»։ «Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկում էինք, հիմա շատ տեղին կլիներ», - նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ այնպիսի հարթակի բացակայության պայմաններում, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենային պաշտպանել, ապացուցել ու բացատրել իրենց տեսակետը և փնտրել շահերի հավասարակշռություն, ստացվում է, որ առանձին տերություններ են լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները։ «Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի, Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - արձանագրել է նախարարը։Ավելին18:5803.03.26 -
ՔաղաքականՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունԱվելին18:5003.03.26 -
ԻրավականՊղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատար է հայտնաբերվելՓետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված Ալավերդի համայնքի աշխատակիցը հայտնել էր, որ չնայած դատարանի արգելքին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը փետրվարի 19-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի քաղաքի Կոշաբերդի փողոցից ապօրինի տեղափոխել է մոտ 943,8 տոննա պղնձի խարամ՝ կոշտ թափոն, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 14 միլիոն 157 հազար դրամի վնաս։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակչի վարած «Իվեկո» մակնիշի կցորդիչով բեռնատարը՝ պղնձի խարամով հանդերձ, հայտնաբերվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին18:4603.03.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՎրաստանՄարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։Ավելին18:3403.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներԱվելին18:3003.03.26 -
ԻրավականԾափաթաղցի 3-ամյա Տիգրանին uպանելու մեջ մեղադրվող հորը դատում են․ ե՞րբ կլինի դատական նիստը. MediaHubՆոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։Ավելին18:1503.03.26