Լրահոս
2026-02-24
-
Քաղաքական«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանԿարապետյանը, անդրադառնալով ընտրություններից հետո սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու խնդրին, ընդգծել է.Ավելին19:2524.02.26 -
ԻրավականՓաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել ենՓետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։ Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված: Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին19:2024.02.26 -
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարարն Անկարայում հանդիպում է ունեցել Ումերովի հետԳերատեսչությունը հրապարակել է բանակցությունների լուսանկարները Ֆիդանի աշխատասենյակից։ Հանդիպման բովանդակության և օրակարգի մասին այլ մանրամասներ նախարարությունը չի տրամադրել:Ավելին19:0824.02.26 -
ՔաղաքականՈ՞վ է 100 հազար դոլարանոց կոստյում հագնում և ո՞ւմ են զննում. պայքար՝ անմահ կոռուպցիայի դեմՄինչ հակակոռուպցիոն փորձագետներն ահազանգում են, որ կոռուպցիայի ընկալման միջազգային համաթվով Հայաստանի ցուցանիշը սարսափելի է՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը փորձում է համոզել, թե ոչ մի կոռուպցիոն դրսևորում չկա անգամ պարգևավճարների սկանդալի տակ: Պարգևավճար հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ ստացել է:Ավելին19:0024.02.26 -
Քաղաքական«Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով». Արամ Մանուկյան«ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող:Ավելին18:4524.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խուճապի մե՞ջ է ռեժիմը. նախընտրական վախեր, որ թաքցնում են վստահ հայտարարություններովՀայլուր 18։30 Խուճապի մե՞ջ է ռեժիմը. նախընտրական վախեր, որ թաքցնում են վստահ հայտարարություններովԱվելին18:3024.02.26 -
ՔաղաքականՄեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. Հակոբ ԲադալյանԱյս տեղեկությունները մեր հանրության վայրենացման գործընթացի մասին են: Եթե ձեզ թվում է, թե մեկի կամ երկուսի վրա հարձակված այդ քսան-քսաներկուսը մեր հանրության մարգինալ հատվածի ներկայացուցիչ են, դուք սխալվում եք չարաչար: Մեղմ ասած՝ սխալվում եք: Ընդ որում, չգիտեմ, թե ովքեր են այդ մեկը կամ երկուսը, որ ենթարկվել են քսանի հարձակման: Որևէ կերպ չեմ բացառում, որ վաղն էլ հենց իրենք կարող են այլ քսանի կամ քսանհինգ-երեսունի հետ հարձակվել որևէ մեկի կամ երեքի վրա ու ծեծել:Ավելին18:1524.02.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ «Փաստինֆո»Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է 2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։Ավելին18:0424.02.26 -
ՔաղաքականԴա Թուրքիայի հստակ սպառնալիք-պահանջ է. Ռուբեն ՄելքոնյանՔննարկան ժամանակ հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։Ավելին17:5424.02.26 -
ՄիջազգայինԿիևի ռեժիմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական որոշ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբՖիզիկական անձանց ցանկում կա 29 ազգանուն։ Զելենսկին պարբերաբար հրամանագրեր է ստորագրում Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին, որոնց Կիևը մեղադրում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մեջ: Նախարարություններն ու գերատեսչությունները մշակում են պատժամիջոցների ցուցակները, առաջարկություններ են ներկայացնում, այնուհետև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացնում: Ընդ որում՝ Կիևը մշտապես Արևմուտքի երկրներին պարտադրում է պատժամիջոցների վերաբերյալ իր առաջարկները։Ավելին17:4524.02.26 -
ՀասարակականՍևան-Մարտունի ճանապարհին «ՎԱԶ 2107»-ը բախվել է քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին. կան վիրավորներՓետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա կողաշրջված բախվել ծառին։Ավելին17:3224.02.26 -
ՀասարակականԵկեղեցականաց դասը վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև ՍրբազանինՓետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը: Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։ Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։ Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը:Ավելին17:2124.02.26 -
ԻրավականՎերաքննիչը Տեր Օշինի վերաբերյալ երկրորդ բողոքն է վարույթ ընդունել«Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը բողոքս մերժել էր այն հիմնավորմամբ, որ քննիչ Ն.Սարգսյանն ինձ վարույթից հեռացրել է և ես պատշաճ սուբյեկտ չեմ (այս մասով ևս վարույթ ընդունված վճռաբեկ բողոք ունենք):Ավելին17:1024.02.26 -
ՄիջազգայինՆորվեգիան Կիևին կտրամադրի 8,8 միլիարդ դոլարի ռազմական և քաղաքացիական օգնության փաթեթ«Նորվեգիայի կողմից Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը, որը տրամադրվում է Նանսենի աջակցության ծրագրի շրջանակներում, հավանության է արժանացել Ստորտինգի (խմբ.՝ խորհրդարանի) բոլոր կուսակցությունների կողմից։ Քանի որ Ուկրաինան այժմ մուտք է գործում լայնամասշտաբ պատերազմի հինգերորդ տարին, կենսականորեն կարևոր է, որ Ուկրաինան ստանա այն ռազմական աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանությունը շարունակելու համար», - վարչապետի խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։Ավելին17:0024.02.26 -
ՀասարակականՊաչելուց դանակը կոխել են սիրտը. 19-ամյա Արամի սպանության դաժան մանրամասներն է պատմում նրա քեռին19-ամյա պայմանագրային զինծառայողի դաժան սպանությունից հետո սարսափած է Վերին Ծաղկավանը: Հանկարծ վենդետա չհաջորդի՞ պատահածին: Դանակահարված տղայի քեռին է սարսափազդու մանրամասներ պատմել «Հայլուր»-ին: Նա վստահեցնում է, որ իր քրոջ որդուն պարզապես մորթել են, դանակը սիրտն են մտցրել, երբ նա մեկնվել է, որ գրկի ու համբուրի այն տղային, որ նրան հանդիպման կանչելիս հեռախոսով ներկայացել է իբրև սիրած աղջկա եղբայրը:Ավելին16:4524.02.26 -
ՔաղաքականՊատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում էԱմենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։ Այս մասին գրում է «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին16:3924.02.26 -
ԻրավականՆոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՓետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600,000 դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ: Նրանք Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և գողոնով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թ. սեպտեմբերին գրանցված գողությունները նույնպես նրանք են կատարել. սեպտեմբերի 15-ին գողացել էին «Հոնդա» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին16:3224.02.26 -
ՀասարակականՄկրտիչ Սրբազանի օրհնությամբ ու անունից գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանե եկեղեցու խորանի խաչի ոսկե նմուշըՀավարտ մատուցված կարգի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ու անունից գեներալի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանեի խորանի խաչի ոսկե նմուշը, որը շնորհվում է եկեղեցուն իրենց հավատո ծառայությունը սրբորեն կատարած անձանց։Ավելին16:2424.02.26 -
ՀասարակականՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ. Կաթողիկոսական Աթոռը վարչապետի գրպանի խաղալիքն ու «կադրային ռեզերվը» չէ․ հայտարարություն«Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական լծակների ամբողջ ծանրությամբ գործարկում է սահմանադրությունը ոտնահարող ներխուժում՝ ուղղված հայության ամենահին համազգային հաստատության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա պետական ապարատի կողմից սրբության դեմ իրականացվող բացահայտ ահաբեկչություն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ պետական ամբիոնը սարքել է Եկեղեցին պառակտելու և խրամատավորելու գործիք։ Նրա հրապարակային շանտաժը, լկտի պիտակավորումներն ու վերջնագրերը փաստացի ոտնձգություն են Եկեղեցու անկախության և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության նկատմամբ։ Սա ոչ մի «բարեփոխում» էլ չէ, սա ուժային լծակներով իրագործվող բռնազավթման փորձ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հլու-հնազանդ կցորդ սարքելու նպատակով։Ավելին16:2024.02.26 -
ՄիջազգայինԱրյունալի սարսափ՝ Մեքսիկայում. բախումները նոր թափ են ստանում Էլ Մենչոյի սպանությունից հետո2006-ին սկսված և շուրջ 19 տարի շարունակված մեքսիկական նարկոպատերազմի կրկնության վտանգ են տեսնում շատ փորձագետներ՝ հետևելով Մեքսիկայից ստացվող սարսափազդու լուրերին: Մեքսիկայի խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից 2 օր անց բախումներ են սկսվել ամբողջ երկրում:Ավելին16:1024.02.26