Լրահոս
2026-02-24
-
ԱրցախԱդրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։Ավելին16:0724.02.26 -
ՔաղաքականԱմենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Manifesto»-ինԽոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։Ավելին16:0024.02.26 -
Իրավական34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. բացահայտումՀամայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին: Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ոստիկաններին է ներկայացրել լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ: Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին15:5024.02.26 -
ԻրավականՓարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջԱրմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:Ավելին15:4524.02.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը: Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկայի հատկացվող նշանակությանը։Ավելին15:3524.02.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սարսափազդու մանրամասներ՝ 19-ամյա Արամի սպանությունից. արյան վրեժից են վախենում մարդիկՀայլուր 15։30 Սարսափազդու մանրամասներ՝ 19-ամյա Արամի սպանությունից. արյան վրեժից են վախենում մարդիկԱվելին15:3024.02.26 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։Ավելին15:1624.02.26 -
Զինված ուժերՊապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետԱյս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Պապիկյանը։Ավելին15:0224.02.26 -
Քաղաքական103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ ԿարապետյանԱյս մասին գրել է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։Ավելին14:5124.02.26 -
Հասարակական«Դուք Ձեզ լավ նայեք». Միքայել Սրբազանը հրաժեշտ տվեց Վեհափառ ՀայրապետինՓետրվարի 6-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։Ավելին14:4524.02.26 -
ՏարածաշրջանԱդրբեջանում ջրի պաշարները կբավարարեն միայն մեկ տարիԱդրբեջանում առկա ջրային պաշարները կբավականացնեն մեկ տարուց փոքր-ինչ ավելի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության (ADSEA) ռազմավարության, միջազգային համագործակցության և գիտության բաժնի պետ Ռիադ Ախունձադեն, հայտնում է ադրբեջանական Report-ը։ Ռիադ Ախունձադեն նշել է, որ Ադրբեջանում ներկայումս ջրի դեֆիցիտ չի նկատվում, սակայն եղած պաշարները չեն կարող բավարար համարվել երկարաժամկետ հեռանկարում։ Նրա խոսքով՝ այս պահին երկրի ջրամբարներում կուտակված է մոտ 16-17 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ տարեկան սպառումը կազմում է 11-12 միլիարդ խորանարդ մետր։Ավելին14:3724.02.26 -
ՀասարակականՍիսիան-Գորայք ճանապարհին բախվել են «Ford»-ը և «Toyota»-ն․ կա տուժածՓետրվարի 24-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին14:3224.02.26 -
Արտաքին քաղաքականությունԱպագայում հնարավոր է հայ-իրանական առավել մասշտաբային զորվարժություն. ՀՀ -ում Իրանի դեսպանՀայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրել են 2025 թ. ապրիլին։Ավելին14:1624.02.26 -
ԻրավականՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է հափշտակության ու կաշառքի մեղադրանքովՕրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին: Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին:Ավելին14:0824.02.26 -
ՀայաստանԱյսօր Երևանի կենտրոնում մի տղամարդ նամազ է արելՀարցին, թե ինչու չի նամազի համար գնում իրանական որևէ մզկիթ, ասել է, որ իր հավատքը մի քիչ ուրիշ է:Ավելին14:0424.02.26 -
Քաղաքական2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների համար կծախսվի մոտ 4 մլրդ 452 մլն դրամ գումար. ԿԸՀԻնչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։Ավելին13:5524.02.26 -
ՔաղաքականԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. Նարեկ Կարապետյան«Հայաստանում՝ միջինից բարձր տարիքով մարդկանց բյուջեում բավական նշանակալի դեր է ունենում դեղերի գները: Մոտավորապես 25 տոկոսը ընտանեկան բյուջեի դեղերի վրա է գնում: Այս պահին մեր երկրում կա գրանցված մոտ 3,700 դեղ, իսկ հարևան Վրաստանում՝ գերազանցել է 8,000-ը:Ավելին13:4524.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին«Փետրվարի 23-ին SOUTHCOM-ի հրամանատար գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։ Հետախուզության տվյալների համաձայն` այն շարժվում էր Կարիբյան ծովում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում թմրամաքսանենգության գործողություններով», - ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։Ավելին13:3324.02.26 -
ՀասարակականՎեհափառի և Միքայել Սրբազանի հանդիպումըՓետրվարի 6-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։Ավելին13:2624.02.26 -
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրերը միաժամանակ ստորագրվեն․ ԶելենսկիՆրա խոսքով՝ Թրամփի պատկերացումներում Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կստորագրեին հակամարտության ավարտը նշող մեծ արարողության ժամանակ, իսկ Կիևը, Վաշինգտոնը և եվրոպական երկրները նույն միջոցառման ժամանակ անվտանգության երաշխիքների մասին գործարք կկնքեին: Սակայն Զելենսկին դեմ է նման սցենարին։ Նա կարծում է, որ անվտանգության երաշխիքները նախ պետք է համաձայնեցվեն և վավերացվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Թղթի վրա մենք ունենք գրեթե ամեն ինչ։ Բայց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։ Այն ստորագրված չէ Միացյալ Նահանգների կողմից», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Առաջին օրը դրանք տևել են մոտ վեց ժամ, երկրորդ օրը՝ մոտ երկու ժամ։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները բնութագրել է որպես ծանր, բայց գործնական: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կարգավորման շուրջ նոր հանդիպում կկայանա։ ՏԱՍՍ-ի աղբյուրները նշել են բանակցությունների կառուցողական ընթացքը։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ ամենախնդրահարույց հարցը՝ տարածքային, դեռևս լուծված չէ։Ավելին13:1724.02.26